ՀՈՒԼԻՈՍ ԿԵՍԱՐԻՑ ՉԵՐԵԶ ԼԵՆԿԹԵՄՈՒՐ` ՆԱՊՈԼԵՈՆ (ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ԱՐԱՄԱՅԻՍ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ ՆԻԿՈԼ ԱՂԲԱԼՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԴՊՐՈՑԻ ԱՇԽԱՐՀԱԳՐՈՒԹՅԱՆ ՈՒՍՈՒՑՉՈՒՀՈՒՆ` ԻՐ ՈՐԴԻ ԹԵՄՈՒՐԻՑ ՀԵՌԱԽՈՍԸ ՎԵՐՑՆԵԼՈՒ ՊԱՏՃԱՌՈՎ ԱՇԽԱՏԱՆՔԻՑ ԱԶԱՏՎԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ)
ՀՈՒԼԻՈՍ ԿԵՍԱՐԻՑ ՉԵՐԵԶ ԼԵՆԿԹԵՄՈՒՐ` ՆԱՊՈԼԵՈՆ (ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ԱՐԱՄԱՅԻՍ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ ՆԻԿՈԼ ԱՂԲԱԼՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԴՊՐՈՑԻ ԱՇԽԱՐՀԱԳՐՈՒԹՅԱՆ ՈՒՍՈՒՑՉՈՒՀՈՒՆ` ԻՐ ՈՐԴԻ ԹԵՄՈՒՐԻՑ ՀԵՌԱԽՈՍԸ ՎԵՐՑՆԵԼՈՒ ՊԱՏՃԱՌՈՎ ԱՇԽԱՏԱՆՔԻՑ ԱԶԱՏՎԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ)
Եկա, տեսա, հաղթեցի:
ԸՆԴՀԱՏԱԿՅԱ ՓԻԱՌ (ԿԱՐԵՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ ՄԱՄՈՒԼԻՑ Է ԻՄԱՑԵԼ, ՈՐ ՀՅԴ-Ն Է ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼ ՆԱԽԱԳԱՀԻ ԵՎ ԾԱՌՈՒԿՅԱՆԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ)
"Տաշիր գրուպից" հայտնում են, որ Կարեն Կարապետյանը մամուլից է իմացել, որ Ծառուկյանի եւ նախագահի հանդիպումը ՀՅԴ-ն է կազմակերպել, իսկ Սամվել Կարապետյանը ՀՅԴ-ականներին մենակ հեռուստացույցով ա տեսել:
% % % ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ
Գլխավոր դատախազությունից հայտնում են, որ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը ՌԴ գլխավոր դատախազին հասցեագրած նամակը գրել է սառույցի վրա, այդ պատճառով էլ հնարավոր չէ պատճեն եւ լուսապատճեն որեւէ լրատվամիջոցի տրամադրել:
Ըստ ականատեսների` Վիկտորյա Նուլանդի` ադրբեջանական "Բոկո հարամի" դիվերսանտներին Ադրբեջանին վերադարձնելու պահանջին Արցախի Բակո հալալը պատասխանել է մերժումով:
% % % ԱՅԴ ԱՆՈՒՆԸ ՋՆՋԻԼ ՉԻ ԼԻՆԻ (ԳՅՈՒՄՐՈՒ ՔԱՂԱՔԱՊԵՏ ՍԱՄՎԵԼ ԲԱԼԱՍԱՆՅԱՆԸ ՉԻ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԼՔԵԼ ԲՀԿ-Ն` ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՀԵՏՈ)
ԱԺ գյումրեցի պատգամավոր ՕԵԿ-ական Հովհաննես Մարգարյանը հայտնում է, որ Սամվել Բալասանյանը չի պատրաստվում լքել ԲՀԿ-ն, քանի որ նրա ճակատին ՕԵԿ ա փորագրված:
% % % ԳՆԱՑԱԾ ԴԱՐՁԱԾՆԵՐԸ (ՀՅԴ-Ի` ԿՐԿԻՆ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿՈԱԼԻՑԻԱ ԿԱԶՄԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Հայ-թուրքական արձանագրությամբ կոալիցիայից դուրս եկածները հայ-թուրքական արձանագրությամբ էլ կվերադառնան:
% % % ՎԱՏ ՆԱԽԱՆՇԱՆՆԵՐ
Գեներալ Բուդոյի մահից հետո մեռավ Տեր-Հուսիկ Լազարյանը, իսկ ԼՏՊ-ն` որպես քաղաքական դիակ, վաղուց արդեն դժոխքի գրին քարտ ունի, երբ ուզում ա գնում-գալիս ա:
% % % ԱՄԵՆ ՄԱՐԴ ԻՐԱ ԴԱՐԴԻՆ
Ըստ Լեւոն Զուրաբյանի` ընդդիմադիր քաղաքական գործիչներ կան` իշխանափոխությամբ են զբաղված, գործիչներ էլ կան` իրենց հյուրանոցներում մարմնավաճառներ են աճեցնում: