ՈՐՔԱՆՈ՞Վ Է ՊԱՀՊԱՆՎՈՒՄ ՄԱՅՐԵՆԻԻ ԱՆԱՂԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ

Արխիվ 12-16

ՈՐՔԱՆՈ՞Վ Է ՊԱՀՊԱՆՎՈՒՄ ՄԱՅՐԵՆԻԻ ԱՆԱՂԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ

1999 թվականին ՅՈՒՆԵՍԿՕ-ն փետրվարի 21-ը հռչակեց Մայրենի լեզվի միջազգային օր: Այդ օրը Հայաստանում բոլորը գեղեցիկ գրական հայերենով գովերգում են մայրենի լեզուն, հիշում լեզվի նվիրյալներին ու կոչ անում հայոց լեզուն պահպանել անաղարտ: Լեզվի նկատմամբ այս ուշադրությունը տեւում է ընդհամենը մեկ օր, իսկ տարվա մնացած օրերին ով ինչպես եւ ինչ լեզվով կարող է` արտահայտում է մտքերը, թե՛ փողոցում, թե՛ հեռուստատեսությամբ եւ թե՛ հասարակական այլ վայրերում: Ճիշտ է, ՀՀ սահմանադրությամբ ամրագրված է, որ Հայաստանի Հանրապետության պետական լեզուն հայերենն է, իսկ պաշտոնական լեզուն գրական հայերենը, բայց շատ կառույցներ ու անձինք ո՛չ պետական, ո՛չ էլ պաշտոնական լեզուն չեն օգտագործում: Ամեն ինչ սկսվում է փողոցից եւ ավարտվում բուհերում, որտեղ շատերը կարող են այնպիսի "հայերենով" խոսել, որ երկար ժամեր կպահանջվեն` արտաբերված բառերը հասկանալու համար: Իսկ թե հայոց լեզուն այսօր ի՞նչ խնդիրների առջեւ է կանգնած, կամ որքանո՞վ է պահպանվում մայրենիի անաղարտությունը, "Իրավունքը"  փորձեց ճշտել լեզվաբաններից:

"ԼԵԶՈՒՆ ՈՒՆԻ ԴԺՎԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ`
ԼՈՒԾՈՒՄՆԵՐ ՊԵՏՔ Է ՓՆՏՐԵԼ"


ՀՀ ԿԳ նախարարության Լեզվի պետական տեսչության պետ ՍԵՐԳՈ ԵՐԻՑՅԱՆ.
-Եթե ասեմ` լեզուն անաղարտ չենք պահում, ճիշտ չի լինի, եթե լեզվին էլ չպաշտպանես, այն ինքնապաշտպանական հզոր լիցքեր ունի: Բարեբախտաբար կարողանում ենք լեզվի հետ կապված խնդիրները լուծել, իհարկե` ոչ այն չափով, որքանով, որ յուրաքանչյուր հայ կցանկանար: Այսօր, փաստորեն, պետք է կարողանանք դուրս գալ մարտահրավերների դեմ: Երեւան քաղաքի առանձին հատվածներ, հրապարակային գրվածքի հետ կապված, երբեմն ունենում են խնդիրներ: Այս ամենի դեմ պետք է պայքարել, փառք Աստծո, ՀՀ լեզվի մասին օրենքը ամենահանդուրժող օրենքն է, որը ենթադրում է, որ հայերենին կարող ես զուգակցել օտար լեզվով ցանկացած գրվածք, որը չի առաջացնում խնդիրներ: Նախ եւ առաջ պետք է կյանքի բոլոր ոլորտներում ապահովենք հայերենի գերակայությունը: Լեզուն ունի դժվարություններ, եւ այդ դժվարություններին լուծումներ պետք է փնտրել օրենսդրությանբ, ինչու չէ` նաեւ զանգվածային լրատվամիջոցների օգնությամբ հասնել արդյունքների:

"ՑԱՎՈՔ ՄԻԱՅՆ ՓԵՏՐՎԱՐԻ 21-ԻՆ ԵՆՔ ՀԻՇՈՒՄ ՄԱՅՐԵՆԻՆ"

Լեզվաբան, պրոֆեսոր ԼԱՎՐԵՆՏԻ ՄԻՐԶՈՅԱՆ.
-Իմ կարծիքով ոչ թե մեկ օր պետք է լինի մայրենիի պահպանության օրը, այլ ամբողջ տարին նվիրված լինի լեզվին: Ցավոք միայն փետրվարի 21-ին ենք հիշում մայրենին: Այսօր այս բնագավառում դեռեւս ունենք որոշակի խնդիրներ, ճիշտ է, եթերի լեզուն որոշ չափով բարելավել է իր դիրքերը, սակայն կան խնդիրներ, որոնք  մտահոգությունների տեղիք են տալիս: Խնդիրներ կան` կապված նաեւ արտաքին գովազդի հետ: Մեր լեզվին նետած արեւմտյան երկրների մարտահրավերներին պետք է պատրաստ լինենք պատասխանելու: Կան շատ բառեր ու բառակապակցություններ, որոնք անհիմն կերպով դրվում են գործածության մեջ` առանց փորձաքննության: Առաջին հերթին կառավարությանն առընթեր պետք է ստեղծվի հայերենի բարձրագույն խորհուրդ, որպեսզի լեզվի ոլորտում եղած բոլոր հարցերը կարգավորվեն: Ի՞նչ է նշանակում` օգտագործել բառեր ու տերմիներ եւ չօգտվել մասնագետների խորհրդատվությունից:

Ներկայացրեց ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում