«ԵՎՐԱՏԵՍԻԼՈՒՄ» ԱՆՄՈՌՈՒԿԻ ԵՐԿՐՈՐԴ ԹԵՐԹԻԿԸ ԹԱՄԱՐԱ ԿԱՊՐԵԼՅԱՆՆ Է

Արխիվ 12-16

«ԵՎՐԱՏԵՍԻԼՈՒՄ» ԱՆՄՈՌՈՒԿԻ ԵՐԿՐՈՐԴ

ԹԵՐԹԻԿԸ ԹԱՄԱՐԱ ԿԱՊՐԵԼՅԱՆՆ Է


«Իրավունքը» տեղեկացրել էր, որ «Եվրատեսիլ-2015»-ին` երաժշտական հեղինակավոր 60-րդ մրցույթին, Հայաստանն այս տարի կներկայանա նոր ձեւաչափով ու նոր խմբով: Ավելին` հավատարիմ մնալով մրցույթի այս տարվա «Կառուցելով կամուրջներ» նշանաբանին, ոգեշնչվելով Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի խորհրդանիշ անմոռուկի գաղափարով, ինչպես նաեւ առաջնորդվելով բազմաթիվ սփյուռքահայերի ցանկությամբ, ովքեր միշտ եղել են եվրատեսիլյան պատվիրակների կողքին, Հանրային հեռուստաընկերության ստեղծագործական խումբը որոշել է մրցույթին ներկայացնել նոր ձեւաչափ: Կարեւորելով խաղաղության, միասնության եւ հանդուրժողականության գաղափարը` որոշվել է այս տարի համախմբել 1915-ին աշխարհի 5 աշխարհամասերում` Եվրոպայում, Ասիայում, Ամերիկայում, Աֆրիկայում, Ավստրալիայում սփռված հայ ժողովրդի նոր սերնդին: Խմբում ծագումով հայ 5 երգիչներ են, որոնք զուգակցվում են անմոռուկի 5 թերթիկների հետ: Նրանց կմիանա եւս մեկ մասնակից Հայաստանից, որը կհամախմբի թերթիկները: Հատուկ մրցույթի համար ձեւավորվելիք խումբը կկրի Genealogy անվանումը` 6 արտիստ, 6 ճակատագիր, 1 պատմություն:  Իսկ երգը վերնագրված է «Don't deny»` «Մի՛ ժխտիր»:

Արդեն հայտնի է որ նորաստեղծ Genealogy խմբի 6 մասնակիցներից մեկի անունը` Եվրոպա աշխարհամասը ներկայացնող ֆրանսահայ ճանաչված երգիչ, երգահան, դաշնակահար եւ դերասան ԵՍԱՅԻ ԱԼԹՈՒՆՅԱՆԸ, ում համար երաժշտությունը մարդկանց եւ նրանց սրտերը միավորելու միջոց է, խաղաղության կոչ:

 

Այսօր արդեն պարզվեց, որ Genealogy խմբի երկրորդ մասնակիցը Ամերիկա աշխարհամասից ամերիկահայ ճանաչված երգչուհի, երգահան ԹԱՄԱՐ ԿԱՐՊԵԼՅԱՆՆ Է, ով բնակվելով Նյու Յորքում հպարտանում է իր հայկական ժառանգությամբ եւ սիրում է խոսել իր հայկական արմատների մասին: Թամարի պապիկը՝ Ժիրայր Կապրելյանը, ծնվել է Խարբերդում, իսկ տատիկը՝ Հասմիկ Կապրելյանը՝ Մուսելում: Թամարը լրջորեն երաժշտությամբ է սկսել հետաքրքրվել, երբ ծանոթացել է Billy Joel-ի և Paul McCartney-ի աշխատանքներին: Թամարը երգեր սկսել է գրել 14 տարեկանից՝ առանց  որևէ երաժշտական գործիքի տիրապետելու: Արդեն 17 տարեկանում սկսել է դաշնամուր նվագել, ինչը հնարավորություն է տվել փոքրիկ ձայնագրիչի միջոցով ձայնագրել իր հորինած երաժշտություններն ու երգերը: 2008-ի մարտին նա հաղթել է One Republic խմբի YouTube-ում հայտարարած Apologize երգի լավագույն վերարտադրման մրցույթում: Թամար Կապրելյանն իր առաջին ձայներիզը թողարկել է 2010-ի օգօստոսին Interscope Records-ի հետ համատեղ և անվանել այն «Մեղավոր, թե անմեղ» (Sinner or a Saint):  Նույն թվականին նա The Far East Movement-ի հետ հանդես է եկել կենդանի հնչողությամբ մի շարք համերգների ընթացքում` կատարելով «Like a G6» երգը Dev-ի փոխարեն: Իր առաջին Universal’s Killer Tracks Artist Series-ի EP, California-ն թողարկվել է 2012 թվականի հունիսի 19-ին, որը Xandy Barry հետ համատեղ աշխատանքի արդյունքն էր:

Ի դեպ, հաջորդ մասնակցի անունը հայտնի կդառնա փետրվարի 23-ին:

ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում