"ԶԱՆԳԵԶՈՒՐ-ԱԽԹԱԼԱ ՕՂԱԿԻՑ ԴԵՌ ԳԼՈՒԽ ՀԱՆԵԼՈՒ ՀԱՐՑԵՐ ԿԱՆ"
Արխիվ 12-16"ԶԱՆԳԵԶՈՒՐ-ԱԽԹԱԼԱ ՕՂԱԿԻՑ ԴԵՌ ԳԼՈՒԽ ՀԱՆԵԼՈՒ ՀԱՐՑԵՐ ԿԱՆ"
Հայաստանյան մետաղական հանքարդյունաբերության խոշոր ձեռնարկություններից մեկիª Ախթալայի լեռնահարստացման կոմբինատի վրա հաստատ "թուղթուգիր" է արված: Թե քանի-քանի սկանդալների կիզակետում հայտնվեց այն մանկապիղծ Սերոբ Տեր-Պողոսյանի օրոք, թե ինչ պատերազմներ մղեցին մանկապիղծն ու կենսաթոշակայինի նախկին պետ Խաչիկյանն այդ "օբյեկտի" համար, արդեն նույնիսկ դժվար է հիշել: Հետո երկուսն էլ հայտնվեցին բանտում, ու երբ թվում էր, թե քիչ-քիչ մեծ թվով մարդկանց աշխատանքով ապահովող այդ ձեռնարկությունը շունչ կկաշի, երբ անցած տարի կոմբինատում հաստատվեց Զանգեզուրից "արտաքսված", "Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի" նախկին տնօրեն Մաքսին Հակոբյանն ու...
ՀԻՆ ԽՈՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ԵՎ...
Ինչեւէª վերջին օրերին Ախթալայի կոմբինատը նորից աղմուկ-աղաղակի կիզակետում է: Կոմբինատի աշխատակիցներն են բողոքում, թե նոր տերերն իրենց տասնյակներով գործից ազատում են, ինչ է թե, նրանք հանդգնել են գործադուլի դուրս գալª չվճարված աշխատավարձերը տալու պահանջով:
Իհարկեª այս հերթական սկանդալն էլ, լավ թե վատ, կավարտվի, առավել եւս, որ կոմբինատի տնօրեն Մարտուն Հակոբյանն ի վերջո խոստացավ աշխատանքից ազատվածներին վերականգնել եւ քայլեր կատարել աշխատավարձերի ուղղությամբ: Այլ բան, որ այս իրողությունները նորից առաջ են բերում այդպես էլ մինչեւ վերջ չբացահայտված այն տարբեր խոսակցությունները, որոնք կային Մ. Հակոբյանին "Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատից" հեռացնելու ժամանակ:
Համենայնդեպս, մեկ տարի առաջ, երբ դեռ նոր-նոր էին շրջանառության մեջ մտել Մ. Հակոբյանինª Զանգեզուրից հեռացնելու մասին նախնական լուրերը, արդեն իսկ կային խոսակցություններ, թե այդ ամենը պարոն Հակոբյանի եւ կոմբինատի հիմնական սեփականատերերի միջեւ եղած "ֆինանսական ինչ-ինչ խնդիրների պատճառով" առաջացած "բավականին բարդ, նույնիսկ թշնամական հարաբերությունների" հետեւանքով է: Ապաª սկսեցին մեկը մյուսի ետեւից շրջանառության մեջ մտնել լուրեր, թե. ""Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում" հայտնաբերվել են բավականին լուրջ պակասորդներ", եւ, որ խոսքը "ոչ միայն ֆինանսական միջոցների մասին է, այլ նաեւª նյութական": Մասնավորապես, որ անհասկանալի է հումքի բավականին մեծ խմբաքանակների ճակատագիրը: Եվ վերջապես, հնչեց նաեւ բավականին թափանցիկ ակնարկ պարոն Հակոբյանի Ախթալա տեղափոխվելու այն ժամանակª դեռ գաղափարի, ավելի կոնկրետª դրա իմաստի մասին. "Վերջին ժամանակներս շրջանառվում էին լուրեր, որ իր պղնձամոլիբդենային "կայսրությունը" տեղափոխելով Ախթալաª մանկապիղծ եւ կալանավայրում մահկանացուն կնքած Սերոբ Տեր-Պողոսյանի երբեմնի տիրույթներ, պարոն Հակոբյանն այդպես էլ զանգեզուրյան որոշ "արմատներից", գործերից եւ հատկապեսª Վրաստանում կենտրոնացած հումք արտահանող գործընկերներից աչքը չէր կտրում: Այսինքնª Զանգեզուր-Ախթալա օղակից դեռ գլուխ հանելու հարցեր կան":
Թե այդ ինչ "հումք արտահանող գործընկերների" մասին էր, մնաց "մութ": Բայց հենց դա էլ տանում է այն մտքին, որ եթե իրականում կային այդ գործընկերներն ու, չգիտես ինչու, կենտրոնացել էին Վրաստանում, այսինքնª Ախթալայի հարեւանությամբ, ապա նրանք հազիվ թե լիովին օրինական արտահանողներ լինեին:
... ՆՈՐ ԻՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Բայց մյուս կողմից էլª նորից անցած տարվա սկզբներից, երբ պարոն Հակոբյանը նույնիսկ չէր էլ հասցրել պաշտոնապես հաստատվել այնտեղ, սկսած Ախթալայի կոմբինատում եւս բավականին տարօրինակ զարգացումներ էին նկատվում: Հիշեցնենք, որ Սերոբ Տեր-Պողոսյանի դատվելուց հետո կոմբինատին իրավաբանորեն տիրում եւ ղեկավարում էր նրա կինըª Մադլեն Թաշճյանը, ով կոմբինատով գրեթե չէր զբաղվում: Եվ երբ նորից անցած տարվա սկզբներին խոսակցություններ տարածվեցին, թե նա վաճառում է կոմբինատը, դա զարմանալի չթված: Այլ բան, որ մեկնաբանվում էր, թե վաճառելու պատճառն այն է, որ կոմբինատից "գլխացավանքն ավելի շատ է, քան եկամուտը: Գործերն առաջվա պես լավ չեն...":
Բայց պարզվում է, որ նախկին "լավ օրերին", այսինքնª մինչ 2013թ. ¥երբ դեռ վաճառքի չէին հանել¤ կոմբինատը տարեկան վճարում էր մոտ 400-450 միլիոն դրամի հարկեր, ապա հենց 2014թ. առաջին եռամսյակից, այսինքնª հենց "գործերը վատացան", այնտեղ սկսվեց "հարկային թռիչք": Օրինակ, եթե 2013թ. առաջին երկու եռամսյակին վճարվել են մոտ 240 միլիոն դրամի հարկեր, ապա անցած տարվա այդ ժամանակահատվածում, այսինքնª մինչ Մ. Հակոբյանի պաշտոնապես Ախթալա գալը հարկերի ծավալը հասել էր մոտ 360 միլիոնի: Բնականաբար, դա հուշում է, որ կոմբինատի վերջնական արտադրանքն ավելացել է այդ նույն հարաբերությամբ, այն դեպքում, երբ հանքարդյունահանման ծավալները, ըստ տեղի մեր աղբյուրների, գրեթե չեն փոխվել: Համենայնդեպսª անցած տարվա կեսերին Ախթալայի քաղաքապետ Հայկազ Խաչիկյանը հայտարարեց. "Իմ ունեցած տեղեկություններովª ԼՀԿ-ն մխրճված է մեծ պարտքերի մեջ: Ախթալա համայնքի բնակչության եւ ինձ համար, որպես քաղաքապետի, լրջագույն խնդիր է ԼՀԿ-ի ճակատագիրը": Այսինքնª մինչեւ իսկ ընկերության ճակատագիրն էր կասկածի տակ հայտնվել, բայց նույն պահին ¥նաեւ տարեկան կտրվածքովª 2014թ.-ինª 2013թ. համեմատ¤ կոմբինատը գրեթե կրկնապատկել է վճարած հարկերը: Ընդ որում, դեռ հաշվի չառնենք, որ այդ ընթացքում նվազել են նաեւ մետաղների համաշխարհային գները, որի արդյունքում հայաստանյան առաջատար մետաղական հանքարդյունաբերողների եկամուտներն ու, ըստ այդմ էլ, վճարած հարկերն էականորեն նվազել են:
Ինչեւէ. Ախթալայի գրեթե կրկնապատկված հարկերը ակնարկում են, որ կա՛մ մինչ անցած տարեսկիզբ կոմբինատն ունեցել է հարկային հսկայական ստվեր ¥ինչը մի փոքր արժանահավատ չի թվում, հաշվի առնելով, որ սեփականատիրոջª արդեն նույնիսկ մահամերձ վիճակում Սերոբ Տեր-Պողոսյանի բանտում գտնվելը հազիվ թե կոմբինատին նման լայն հարկային "խաղերի" հնարավորություն տար¤: Կա՛մ էլ պետք է մտածենք, որ կոմբինատին ինչ-որ պաշարների միջոցով ¥ոչ սեփական հանույթի հաշվին¤ հաջողվել է էականորեն ավելացնել իր արտադրանքի ծավալներն ու վաճառքը: Ընդ որում, հարկային այդ թռիչքը պահպանվել է նաեւ անցած տարվա հետագա ամիսներին, երբ Մ. Հակոբյանն արդեն Ախթալայում էր:
Ուրեմն, այդ ի՞նչ "հրաշքով" կոմբինատին հաջողվեց կա՛մ սեփական հանքային հանույթը մոտ կիսով չափ ավելացնել, կա՛մª այդ չափով ինչ-որ տեղից հանքանյութ ճարել վերամշակումն ու վաճառքն ավելացնելու համար: Մինչ կներկայացնենք մեր ենթադրություններն այդ մասին, նախ կփորձենք նաեւ կոմբինատի տերերի տեսակետը ստանալ: Իսկ դա երեկ չհաջողվեց` Մ. Հակոբյանի "զբաղվածության" պատճառով:
ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

