"ԵՀՈՎԱՅԻ՞Ց ԵՔ ՀՐԱԺԱՐՎՈՒՄ, ԻՆՉՊԵՍ ԿԱՐԵԼԻ Է". ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ՀԱՐՍՆ ԱՆԴՐԴՎԵԼԻ Է...
Մեր նախորդ հրապարակումներում անդրադարձել էինք Խաչատրյանների ընտանիքում տիրող լարված իրավիճակին: Հիշեցնենք` Խաչատրյանների հարսը` Ալվարդը, արդեն մի քանի ամիս է իր կամքով հեռացել է տանից` "Եհովայի վկա" աղանդավորական կազմակերպությանը հարելու համար: Երեք անչափահաս երեխաներից երկուսը մնացել են Խաչատրյանների մոտ եւ հրաժարվում են ընդունել մորը այնքան ժամանակ, քանի դեռ նա այդ աղանդի ներկայացուցիչ է:
Եվ ահա մեզ հետ զրույցում ընտանիքի հայրըª Լյովա Խաչատրյանը, հայտնեց, որ մայրը հոգեբանական շանտաժի մեթոդներով փորձում է երեխաներին հետ վերադարձնել: "Ասում է` դուք Եհովայի՞ց եք հրաժարվում, ինչպես կարելի է",- մանրամասնեց մեր զրուցակիցը: Տիկին Ալվարդը ոչ մի գնով չի ցանկանում հանուն իր երեխաների` հեռանալ "Եհովայի վկա" աղանդավորական կազմակերպությունից: Երեխաների հայրն էլ հայտնվել է, այսպես ասած, երկու քարի արանքում. չգիտի` ինչ անել: Ուրախալին այն է, որ երեխաները չեն ցանկանում ընդունել իրենց աղանդավորության շարքերը համալրած մորը, քանի դեռ նա այդ աղանդի հետեւորդ է: