iPhone-Ը ՄԱՏՆԱՀԵՏՔԵՐՆ Է՞Լ Է ՓՈԽԱՆՑՈՒՄ ՈՒՐ ՈՐ ՊԵՏՔ Է
Արխիվ 12-16iPhone-Ը ՄԱՏՆԱՀԵՏՔԵՐՆ Է՞Լ Է
ՓՈԽԱՆՑՈՒՄ ՈՒՐ ՈՐ ՊԵՏՔ Է
Այսօր Հայաստանում եւ ամբողջ աշխարհում մեծ պահանջարկ ունեն iPhone հեռախոսները, որոնք վաճառվում են շատ բարձր գներով: Ինչպես ժողովուրդն է ասում` այդ հեռախոսն ամեն մարդու խելքին ու գրպանին հասանելի չէ: Իհարկե, առնվազն տարօրինակ է, որ չնայած դրանց գերբարձր գներին, այսինքնª անմատչելիությանը, Հայաստանում շատերն օգտագործում են iPհone: Ավելին, որ շատերի երազանքն է դարձել առաջիններից ունենալ բավականին հաճախակի վաճառքի հանվող հերթական մոդելը, հենց որն էլ ունենում է առանձնահատուկ բարձր գին: Լավ, մի կողմ թողնենք թեկուզեւ վարկերի եւ "սոված մնալու" հաշվին իրենց "ցույց տալու" պատրաստ արդեն խրոնիկական դարձող մեր այդ "ավանդույթը" եւ հարցին մոտենանք մյուս կողմից: Վերջին ժամանակներս քիչ չեն խոսակցությունները, որ նման սարքավորումներն ու, մասնավորապես, iPհone-ը, բացի բարձր գներից, որոշակի խնդիրներ ունեն նաեւ անվտանգության առումով: Իհարկեª հիմնականում բերվում են այդ մասին վկայող տարաբնույթ, այդ թվումª իրար հակասող օրինակներ, թե iPhone օգտագործողները դառնում են խոցելի, վերահսկելի. այ, տեսեք, Ռուսաստանն արգելում է, եւ այդպես շարունակ: Մասնագետներն էլ, որպես կանոն, նախընտրում են այդ նրբանկատ թեման շրջանցել, եւ այդպես էլ գլուխ չես հանումª պե՞տք է մի հազար դոլարի չափ վճարել այդ երազանքների iPhone-ի համար, թե՞ այնուամենայնիվ անվտանգությունն է ճիշտ...
"Իրավունքի" հետ զրույցում տեղեկատվության անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանն անդրադառնալով Հայաստան ներկրվող iPhone-ի անվտանգության հարցին` փաստեց, որ դրանց անվտանգությունը շատ հարաբերական է: "Եթե մարդն իր տվյալները տրամադրում է երրորդ կողմին, առնվազն միայն այդ երրորդ կողմն է տիրապետում բոլոր անձնական տվյալներին: Չնայած նախկինում արտասահմանում եղել են շատ մեծ սկանդալներ, երբ ճանաչված դերասանների եւ մոդելների լուսանկարները հայտնվեցին համացանցում, քանի որ վերջիններս դրանք ներբեռնում էին ոչ ճիշտ սերվերների վրա",- նշեց Ս. Մարտիրոսյանը: Այսպիսովª մասնագետը հարյուր տոկոսանոց անվտանգություն չի երաշխավորվում. "Եթե մարդը օգտվում է համացանցից եւ տրամադրում իր տվյալները, ապա երրորդ անձի կամ կազմակերպության կողմից դառնում է խոցելի":
Իսկ ահա հայտնի բլոգեր Տիգրան Քոչարյանը նախ նկատելով, որ ոչ ոք չի երաշխավորում, թե Հայաստան ներկրված iPhone-ը անվտանգ են, էլ ավելի հեռուն գնաց: "Այս հեռախոսն ունի ֆանտաստիկ մատնահետքերի բազա: Այսինքնª մարդիկ մատով դիպչում են էկրանին, եւ մատնահետքերի այդ ամբողջ բազան գրանցվում է որոշակի անձնաց մոտ: Նրանք էլ որոշում են, թե ինչպես եւ ում տրամադրեն այդ տվյալները",- տեղեկացրեց Տ. Քոչարյանը: Նա նաեւ ընդգծեց, որ պետք չէ կենտրոնանալ միայն հեռախոսների վրա, օրինակ` կան հեռուստացույցներ, որոնք ձայնագրում են մարդկանց ամբողջ խոսակցությունները, որի մասին, իհարկե, տվյալ ընտանիքներում չեն էլ պատկերացնում. "Այսօր անվտանգ ոչինչ չկա, մանավանդ, եթե մարդն օգտվում է համացանցից":
Այդուհանդերձ, մարդիկ շարունակում են պայքարել iPhone-6 ձեռք բերելու համար, հաշվի չառնելով, որ իրենց շքեղություն թույլ տալով` կարող են դառնալ անվտանգության զոհ: Բայց քանի դեռ շատերը դեռ երազում են iPhone-6-ի մասին, արդեն իսկ հայտարարվել է հերթական մոդելների առաջիկա վաճառքի մասին: Այնպես որ, iPhone-6-ի երազանքը հաղթահարածների համար երազանքների նոր հարթակ է բացվում:
ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

