ՀԱՄԱՍԵՌԱՄՈԼՆԵՐԻ 16 ԼՈԲԲԻՍՏՆԵՐԸ ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏԸ ՇՓՈԹԵԼ ԷԻՆ ԴԻՄԱԿԱՀԱՆԴԵՍԻ ՀԵՏ
Արխիվ 12-16ՀԱՄԱՍԵՌԱՄՈԼՆԵՐԻ 16 ԼՈԲԲԻՍՏՆԵՐԸ ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏԸ ՇՓՈԹԵԼ ԷԻՆ ԴԻՄԱԿԱՀԱՆԴԵՍԻ ՀԵՏ
Փետրվարի18-ին Վերաքննիչ քաղաքացիական դատարանում դատավորներ` Պետրոսյանի, Կարախանյանի եւ Տավարացյանի նախագահությամբ քննության առնվեց հայտնի համասեռամոլների 16 լոբբիստների վերաքննիչ բողոքն ընդդեմ "Իրավունք մեդիա" ՍՊԸ-ի եւ Հովհաննես Գալաջյանի: Հիշեցնենք, որ հայցվորները, դեռեւս նախորդ տարի, դիմել էին դատարան, պնդելով, որ իբրեւ թե վիրավորվել են "Իրավունք" թերթի կայքէջում տեղադրված "Նրանք սպասարկում են միջազգային համասեռամոլ լոբբինգի շահերը. Ազգի եւ պետության թշնամիների սեւ ցուցակը" հոդվածից:ՔՈՉԱՐՅԱՆԻ ԱՍԱԾ` "ՈՒՐԻՇ ՄԱՍՆԱԳԵՏ"
ԿԱՆՉԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿՆ Է
Հավելենք, որ պատվի ու արժանապատվության մասին բարձրաձայնող 16 անձինք նրանք էին, ովքեր երգչուհիներ Ինգա եւ Անուշ Արշակյանների հասցեին զազրելի գնահատականներ էին հնչեցրել` պաշտպանելով "Եվրատեսիլ" մրցույթի հաղթողին` տրանսվեստիտ Կոնչիտա Վյուրստին: Բանն այն է, որ վերջիններս այդպես էլ չեն կարողանում հաշտվել Կենտրոն եւ Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության դատարանի` նախագահությամբ դատավոր Ռ. Ներսիսյանի, կայացրած վճռի հետ, քանի որ դատարանը վճռել էր 16 համասեռամոլների լոբբիստների հայցն ընդդեմ "Իրավունք մեդիա" ՍՊԸ-ի, Հովհաննես Գալաջյանի` պատվին եւ արժանապատվությանը պատճառած վնասի հատուցման պահանջի մասին, մերժել:
Ինչեւէ, դատական նիստի ընթացքում քննվեց բողոքը, որի ընթացքում Հովհաննես Գալաջյանի եւ "Իրավունք մեդիա" ՍՊԸ ներկայացուցիչ "Լեւ Գրուպ" փաստաբանական ընկերության ղեկավար Լեւոն Բաղդասարյանը ներկայացրեց բողոքի վերաբերյալ իր դիրքորոշումը` մասնավորապես նշելով. "Կարծում եմ, որ Կենտրոն եւ Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության դատարանի վճիռը իրավաչափ է, ուստի գտնում եմ, որ վերաքննիչ բողոքը անհիմն է եւ ենթակա է մերժման": Նշենք, որ հայցվորների մի մասը` դատական նիստի սկսվելուն պես դիմակներ հագան, ոմանք էլ` դիմակների փոխարեն ակնոցներ դրեցին: Մի խոսքով, դատական նիստը հայցվորները, ըստ երեւույթին, շփոթել էին դիմակահանդեսի հետ, որովհետեւ նրանց մոտ ակնհայտ կարնավալային տրամադրություն էր` էլ շինյոններ, էլ տոնածառի փայլեր, էլ շարֆով բերաններ փակել, ինչեր ասես, որ չէիք տեսնի դատական նիստի ընթացքում: Ուշագրավ մի բան եւս ներկայացնենք. երբ պատասխանող կողմի ներկայացուցիչ պարոն Բաղդասարյանը լրատվամիջոցներից մեկին հարցազրույց էր տալիս, տասնվեց հայցվորներից մեկը միջամտեց եւ հայտարարեց, որ չի ուզում, որ լսվի պարոն Բաղդասարյանի խոսքը: Ենթադրությունները թողնում ենք ընթերցողին: Միայն թե, դժվար է հավատալ, որ մեր ավանդապահ երկրում այսքան "Կոնչիտայի վկա" հայ երիտասարդներ կան, սակայն արդյո՞ք հայ:
ԿԵՂԾ ԱՊԱՑՈՒՅՑՆԵՐ
ՍՏԵՂԾԵԼՈՒ ՊԱՀԸ
Հայցվորների փաստաբանը միջնորդեց` որպես "նոր ապացույցներ", գործին կցել ՀՀ օմբուդսմենի կարծիքը, Տեղեկատվական վեճերի խորհրդի եզրակացությունը եւ ԵԽԽՎ 22 պատգամավորների ստորագրած թիվ 584 բանաձեւը: Սոսկ կարծիք, բայց ոչ երբեք ապացույց հանդիսացող այդ թղթերը` Հովհաննես Գալաջյանի եւ փաստաբան Լեւոն Բաղդասարյանի հիմնավոր առարկություններից հետո դատարանը մերժեց կցել գործին եւ ընդունել որպես ապացույց:
Հարկ է նշել, որ հայցվոր կողմը փորձում էր ուռճացնել իր ներկայացված կեղծ ապացույցների "կշիռը": Այսպես, ԵԽԽՎ 22 պատգամավորների կարծիքը փորձում էին սաղացնել որպես ամբողջ ԵԽԽՎ-ի անառարկելի եւ հրամայական դիրքորոշում` "մոռանալով" նշել, որ հենց թիվ 584 բանաձեւում հստակ ասված է, որ այն արտահայտում է զուտ ստորագրողների, այլ ոչ թե ԵԽԽՎ շուրջ 400 պատգամավորների եւ ամբողջ ԵԽԽՎ-ի տեսակետը:
Ինչ վերաբերում է Տեղեկատվական վեճերի խորհրդին, ապա այդ ինքնակոչ մարմնի եզրակացությունները ինչ-որ բան կարող են նշանակել միայն այն ԶԼՄ-ների համար, որոնք ճանաչել են այդ խորհրդի լիազորությունը` խառնվելու իրենց տեղեկատվական վեճերին: Բնականաբար, "Իրավունքը" երբեւէ որեւէ լիազորություն այդ խմբակին չի տվել, հետեւաբար` նրանց եզրակացությունը մեր պարագայում ոչնչով ավելի ծանրակշիռ չէ, քան, ասենք, հարեւան Սիրուշ մորքուրի կարծիքը: Առավելեւս դա չի կարող նշանակություն ունենալ դատարանի համար:
Ամենատարօրինակը, սակայն, օմբուդսմենի անվան չարաշահումն էր: Օրենքը օմբուդսմենին չի օժտում դատական գործերին խառնվելու լիազորությամբ: Բացի այդ, չմտաբերեցինք որեւէ դեպք, որ Կարեն Անդրեասյանը խառնված լինի որեւէ դատական վեճի: Ինչեւէ, պարզություն մտցնելու համար դիմեցինք ՀՀ օմբուդսմենի խոսնակ ՇՈՒՇԱՆ ԴԱՆԻԵԼՅԱՆԻՆ.
- Փետրվարի 18-ին Վերաքննիչ դատարանում հայցվորները փորձում էին որպես ապացույց կցել գործին ինչ-որ գրություն` ստորագրված ՀՀ օմբուդսմենի կողմից: Արդյո՞ք պրն Անդրեասյանը հայցվորներին տրամադրել է պաշտոնական տեսակետ` "Իրավունք"-ի կոնկրետ հրապարակման մասին:
- Պրն Անդրեասյանին դիմել էին քաղաքացիներ` տվյալ խնդրով, եւ նա պատասխան է ուղարկել. "Հայտնում եմ, որ "Մարդու իրավունքների պաշտպանի մասին" ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Պաշտպանը չի քննարկում այն բողոքները, որոնք պետք է լուծվեն միայն դատական կարգով, ինչպես նաեւ դադարեցնում է բողոքի քննարկումը, եթե քննարկումը սկսելուց հետո շահագրգիռ անձը հայց կամ բողոք է ներկայացնում դատարան: Նույն օրենքի 7-րդ հոդվածի համաձայն` Պաշտպանն իրավասու չէ միջամտել դատական վարույթին":
- Իսկ արդյո՞ք ՀՀ օմբուդսմենի կողմից ստորագրված որեւէ փաստաթուղթ կարող է դատարանի քննարկման առարկա լինել` որպես ապացույց:
- Ըստ օրենքի` օմբուդսմենի որոշումներն ունեն զուտ խորհրատվական բնույթ:
- Արդյո՞ք օմբուդսմենն իրավասու է քննարկել եւ որոշում կայացնել որեւէ լրատվամիջոցի գործողությունների վերաբերյալ:
- Ըստ օրենքի, Պաշտպանի իրավասության շրջանակներից դուրս են նաեւ ոչ պետական մարմինների եւ կազմակերպությունների ու դրանց պաշտոնատար անձանց գործողությունների վերաբերյալ բողոքները: Հաշվի առնելով վերոգրյալը` Պաշտպանը սույն շրջանակներում լիազորություններ չունի:
- Իսկ արդյո՞ք օմբուդսմենը կարող է որեւէ որոշում կայացնել կամ քննարկման ընդունել այն գործը, որը գտնվում է դատարանում:
- Համաձայն "Մարդու իրավունքների պաշտպանի մասին" ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի` Պաշտպանը քննարկում է պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների ու դրանց պաշտոնատար անձանց կողմից ՀՀ Սահմանադրությամբ, օրենքներով, ՀՀ միջազգային պայմանագրերով, ինչպես նաեւ միջազգային իրավունքի սկզբունքներով ու նորմերով նախատեսված` մարդու (այդ թվում` նաեւ քաղաքացու) իրավունքների եւ հիմնարար ազատությունների խախտման վերաբերյալ բողոքները, իսկ նույն օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Պաշտպանը չի քննարկում այն բողոքները, որոնք պետք է լուծվեն միայն դատական կարգով:
Ահա այսպես` չկա եւ չի էլ կարող գոյություն ունենալ ՀՀ օմբուդսմենի ստորագրությամբ որեւէ փաստաթուղթ, որով գնահատական է տրված մեր թերթի հրապարակմանը: Ավելին, օրենքը պարտավորեցնում է այդպիսի հարցով որեւէ դիմում անգամ չքննարկել: Իսկ թե օմբուդսմենի անունից ինչ թղթի կտոր էին ուզում հայցվորները սաղացնել դատարանի վրա` մնաց իրենց խղճի վրա: Միգուցե, նրանց բախտը բերել է, որ դատարանը հրաժարվել է այդ թուղթը կցել գործին, թե չէ ո՞վ գիտե` միգուցե կարիք կլիներ քրեական վարո՞ւյթ հարուցել` փաստաթուղթ կեղծելու վերաբերյալ...
ԱՐՄԱՆ ԱՐԱՄՅԱՆ

