«ԸՆԴԱՄԵՆԸ ԲՀԿ-Ի ԲԱԶՄԱԹԻՎ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻՑ ՄԵԿՆ ԵՄ...»

Արխիվ 12-16

«ԸՆԴԱՄԵՆԸ ԲՀԿ-Ի ԲԱԶՄԱԹԻՎ
ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻՑ ՄԵԿՆ ԵՄ...»


«Ինձ համար թանկ է մեր քաղաքացիներից յուրաքանչյուրի կյանքն ու արժանապատվությունը: Ոչ մի նպատակ չի կարող արդարացնել նույնիսկ մեկ անմեղ մարդու արյուն: Թե՛ իշխանության, թե՛ ընդդիմության խնդիրն է չանցնել ողջամտության սահմանը:Բոլոր խնդիրները պետք է լուծվեն խաղաղ, օրինական, քաղաքական ճանապարհով»,

- ահա այսպիսի բովանդակությամբ հայտարարություն տարածելով` «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ, ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանը հրաժարվեց ոչ իշխանական «եռյակի» հետ Ազատության հրապարակում հանրահավաք անցկացնելու գաղափարից: Իսկ այսօր` փետրվարի 20-ին, խոստացված հանրահավաքը վերածվեց «Ժառանգություն» կուսակցության նախագահ, Ազատության հրապարակի նվիրյալ բանախոս Րաֆֆի Հովհաննիսյանի մամլո ասուլիսի: Վերոնշյալ հայտարարության ու ներքաղաքական զարգացումների մասին «Իրավունքը» զրուցեց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության մամլո խոսնակ ՏԻԳՐԱՆ ՈՒՐԻԽԱՆՅԱՆԻ հետ:

-Գագիկ Ծառուկյանն իր հայտարարությամբ չեղյալ հայտարարեց փետրվարի 20-ին նախատեսված հանրահավաքը, արդյո՞ք սա միանձնյա ընդունված որոշում էր, թե՞ խորհրդակցել էիք այդ մասին «եռյակի» անդամ քաղաքական ուժերի հետ:

- Կոմպետենտություն չունեմ այդ հարցին պատասխանելու:
- Նույն հայտարարության մեջ ԲՀԿ նախագահը նշեց նաեւ, որ ոչ մի նպատակ չի կարող արդարացնել նույնիսկ մեկ անմեղ մարդու արյուն: Արդյո՞ք դեպի ապակայունացում, արյունահեղություն տանող այդ փետրվարյան հանրահավաք անելու որոշում ընդունելու ժամանակ այս հարցը չէր քննարկվել կանխավ:
- «Բարգավաճ Հայաստանը» միշտ` իր ստեղծման առաջին իսկ օրվանից` հայտարարել է եւ այս անգամ եւս հայտարարում է, որ ոչ մի կերպ թույլ չի տալու արյունահեղություն Հայաստանի Հանրապետությունում:
- Այնուամենայնիվ, նման ներքաղաքական զարգացումներից հետո` ոչ իշխանական «եռյակի» ձեւաչափը կմնա՞:
- Կոմպետենտություն չունեմ այդ հարցին պատասխանելու:
- Հուսալով, որ նույն պատասխանին չեմ արժանանա` եւս մեկ հարց. ըստ Ձեզ, ԲՀԿ-ն այլեւս ընդդիմություն կդառնա՞:
- Ես ընդամենը ԲՀԿ-ի բազմաթիվ պատգամավորներից մեկն եմ եւ ընդամենը կուսակցության խոսնակն եմ, եթե ինձ որեւէ պաշտոնական տեղեկատվություն տրամադրվի` ձեզ փեխանցելու, կփոխանցեմ: Միանձնյա որոշումներ կայացնեու լիազորություններ ես չունեմ:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում