ԶԱՎԵՇՏԻ Է ՆՄԱՆ, ԲԱՅՑ ԱՄՆ-Ը ԴԵՌ ԵՐԱԶՈՒՄ Է ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՀԱՇՏԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ

Արխիվ 12-16

ԶԱՎԵՇՏԻ Է ՆՄԱՆ, ԲԱՅՑ ԱՄՆ-Ը ԴԵՌ ԵՐԱԶՈՒՄ Է ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՀԱՇՏԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ


Վերջին շաբաթներին համաշխարհային քաղաքականության հիմնական կիզակետերից մեկը դարձած դոնբասյան "Դեբալցեւոյի պարկ" հասկացությունը գործնականում արդեն գոյություն չունի: Այսինքնª նախօրեից Դոնեցկի եւ Լուգանսկի հանրապետությունների արանքում գտնվող Դեբալցեւո քաղաքի տարածաշրջանն անցավ Դոնբասի զորքերի ենթակայության տակ:

ՈՒԿՐԱԻՆԱԿԱՆ ՀՈԳԵՎԱՐՔ

Մոտ մեկ ամիս առաջ, երբ վերսկսվեց Կիեւ-Դոնբաս պատերազմը, առիթ ունեցել էինք կանխատեսել, ինչպես այն, որ ռազմական գործողությունների այս հերթական փուլը կավարտվի հենց "Դեբալցեւոյի պարկի" լիկվիդացիայով, այնպես էլª թե դա ինչ գլոբալ հետեւանքների կարող է հանգեցնել: Եվ ահա այս պահին, երբ Դեբալցեւոյի հարցը փաստացի լուծված է, ակնկալվաղ հետեւանքներն սկսել են շատ ավելի հստակ դառնալ: Նախª այդ հատվածում Կիեւը կենտրոնացրել էր իր ամենամարտունակ ուժերն ու ունեցած ողջ ռազմական տեխնիկայի առնվազն 25 տոկոսը: "Պարկից" հնարավոր եղավ դուրս բերել հազիվ երեսուն-քառասուն միավոր զրահատեխնիկա, մոտ հազարի չափ զինվորների: Մինչդեռ ամենանախնական տվյալներովª զոհերի թիվը մոտ 3-4 հազարի կարգի է, մնացած զինտեխնիկան էլ հիմնականում ռազմաավար է դարձել Դոնբասի համար: Սրանից զատ, տարբեր փորձագիտական գնահատականներով, հունվարի կեսերից վերսկսված պատերազմի ընթացքում դոնբասյան մյուս բոլոր ճակատներում Կիեւը կորցրել է 10 հազարից ավելի զինվորական ¥սպանված եւ վիրավոր¤ եւ ունեցած զրահատեխնիկայի մոտ 20 տոկոսը: Արդյունքում. հատկապես զինտեխնիկայի մասով կորուստները վերականգնելու եւ ոչ մի հնարավորություն Կիեւն այս պահին չունի, բանակը, որպես այդպիսին, գործնականում չկա, պատերազմը շարունակելու համար անհրաժեշտ ֆինանսական միջոցներն էլ զրոյական մակարդակի վրա են:
Ու թերեւս դա է ցույց տալիս նաեւ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին ու Եվրամիությանն ուղղված Կիեւի նոր խնդրանքըª իր եւ Դոնբասի բանակի միջեւ խաղաղարար զորք տեղակայել: Իհարկե այն, որ ոչ մի զորք էլ չի տեղակայվի, ինչպես նաեւ, որ վաղ թե ուշ Դոնբասի վերահսկողության տակ կանցնի Խարկովից մինչեւ Օդեսա հատվածը, ենթադրելի է: Ենթադրելի է նաեւ, որ այս խառը իրավիճակում նախագահ Պորոշենկոն պարզապես կփախչի Ուկրաինայից, եւ, ինչքան էլ զավեշտանման թվա, մեծ հավանականությամբ պաշտպանություն կփնտրի Ռուսաստանում. համենայնդեպս, ըստ որոշ տվյալների, նա արդեն ընտանիքը դուրս է բերել Ուկրաինայից: Իսկ թե դրանից հետո ինչ կմնա Ուկրաինայից, ինչ ձեւաչափով, արդեն վերածվում է տեխնիկական հարցի:
Եվ ահա այս ֆոնին շատ ավելի հետաքրքիր է դառնում փոխհարաբերությունների այն նոր շրջանակը, որն սկսվում է գծվել Եվրոպա-Ռուսաստան-ԱՄՆ եռանկյունում: Այս առնչությամբ, թերեւս, կանցլեր Մերկելի` նախօրեին արված հայտարարությունը Վաշինգտոնին, մեղմ ասած, հազիվ թե ոգեւորի: "Մենք ուզում ենք եվրոպական աշխարհակարգ կառուցել Ռուսաստանի հետ միասին, եւ ոչ թե նրա դեմ",- ասաց կանցլերը: Ճիշտ է, տիկին Մերկելը շարունակում է խոսել հակառուսական պատժամիջոցները դեռ պահպանելու, Ուկրաինայի տարածքային ամբողջականության պահպանման մասին, սակայն սա կարծես թե միանգամից Վաշինգտոնի աչքի գրողը չդառնալու իմաստ ունի, հաշվի առնելով նաեւ տիկին Մերկելի այն միտքը, թե Եվրոպան. "Ամեն ինչ կանի, որ Ռուսաստանը ներից դառնա մեր գործընկերը": Բայց իհարկեª էականն այն է, որ երբ կանցլերը խոսում է եվրոպական աշխարհակարգ կառուցելուց, դա արդեն իսկ նշանակում է` կասկածի տակ առնել ամերիկյան անվերապահ գերիշխանությամբ Եվրոպայի գործող աշխարհակարգը, ինչը Վաշինգտոնի համար նշանակում է առնվազն այս փուլում պարտություն ոչ միայն ուկրաինական, այլ նաեւª եվրոպական մեծ խաղատախտակում:

ՏԻԿԻՆ ՆՈՒԼԱՆԴԻ ԱՅՑԸ
ՀՈՒՍԱԴՐՈՂ ՉԷՐ


Իհարկեª միամտություն կլիներ մտածել, թե Վաշինգտոնը ձեռնպահ կմնա հակահարձակումից: Դա դեռ առաջիկայում կտեսնենք: Բայց այն փաստը, որ ԱՄՆ-ն անգամ Դեբալցեւոյից հետո հայտարարում է, թե Ռուսաստանի դեմ նոր  պատժամիջոցներ իր օրակարգում այս պահին չկան, ըստ էության հուշում է, որ Վաշինգտոնն ընդունում է այս նոր համաշխարհային ստատուս-քվոն, այսինքն, որ ԽՍՀՄ-ի փլուզումից ի վեր առաջին անգամ Մոսկվային ընդունում է որպես համաշխարհային "սուպերգրոսմայստերների խմբի" լիարժեք անդամ, այն դեպքում, երբ մեկ տարի առաջ նախագահ Օբաման Ռուսաստանին հազիվ "տարածաշրջանային պետության" կարգավիճակ էր "շնորհում":
Հասկանալի է, այս պարագայում մյուս բոլոր երկրներն էլ իրենց հերթին են միանգամայն այլ հայացքով նայում Մոսկվային: Եվ ահա` այս իրողությունների ֆոնին տեղափոխվելով մերª հարավկովկասյան տարածաշրջան, նկատենք որոշ հետաքրքիր նյուանսներ:
Ինչպես հայտնի է, այս օրերին տարածաշրջանայիյն այցով այստեղ էր ամերիկյան պետքարտուղարության առանցքային ֆիգուրներից մեկըª Վիկտորյա Նուլանդը: Այցի բուն նպատակը, անշուշտ, Վաշինգտոնի արդեն տեսանելի ճաքեր տված դիրքերի ամրապնդումն էր: Բայց ահա տիկին Նուլանդը դեռ տարածաշրջանի վերջին կանգառի վայրիցª Հայաստանից չհեռացած, Հարավային Կովկասում ԱՄՆ-ի համար այս պահին ամենակայուն հենակետի համարում ունեցող Թբիլիսիից հնչեց հայտարարություն. "Ե՛վ Բրյուսելում, ե՛ւ Մոսկվայում, ե՛ւ Թբիլիսիում շատ լավ հասկանում են, որ ՆԱՏՕ-ին Վրաստանի այսօր-վաղը անդամակցելու հարցը օրակարգում չկա": Եվ սա այն դեպքում, երբ հաշված ամիսներ առաջª Ռուսաստանի եւ Աբխազիայի միջեւ համագործակցության նոր պայմանագիր կնքելուց հետո Թբիլիսին աշխարհով մեկ աղմուկ էր դրել, թե ցանկանում է ժամ առաջ դառնալ ՆԱՏՕ-ի անդամ: Մինչդեռ Թբիլիսիում տիկին Նուլանդն ի՜նչ ոգեւորությամբ էր խոսում Վրաստանի եւ Ուկրաինայի "եղբայրության" մասին: Բայց երեւում է, որ վրացիների համար Կիեւի ներկայիս վիճակը բավարար դաս է եղել: Իհարկեª ՆԱՏՕ-ից այսքան միանշանակ երես թեքելուց հետո, թերեւս պատահական չէ, որ Վաշինգտոնի կողմից Կիեւ գործուղված Սահակաշվիլին կրկին սկսեց խոսել Վրաստանի նախագահական աթոռը վերցնելու ծրագրերի մասին, բայց դժվար չէ կռահել, որ ներկայիս նոր իրողությունների պարագայում Ռուսաստանի հարեւանությամբ եւս մեկ "գունավոր հեղափոխություն" սարքելը հազիվ թե իրատեսական լինի:
Միեւնույն ժամանակ տիկին Նուլանդը պետք է, որ "դեմոկրատացման" նույն անհեռանկարային իրավիճակն արձանագրեր նաեւ Հայաստանում: Ճիշտ է, այստեղ իրար գլխի հավաքեց նաեւ մեր տեղական արեւմտամետների "գրանտակեր" հատվածին, սակայն ներհայաստանյան վերջին դեպքերից հետո տիկին Նուլանդի հետ փակ հանդիպման եկած կազմը հազիվ թե նրան լուրջ "հեղափոխական" հույսեր տար: Եվ, իհարկե, աչքաթող չանենք տիկին Նուլանդի այն հայտարարությունը, թե. "Մենք հավատացած ենք, որ Թուրքիայի եւ ՀՀ միջեւ հարաբերությունների կարգավորումը կշարունակվի եւ կմնա կարեւոր երկու երկրների, տարածաշրջանային խաղաղության համար, եւ մենք խթանելու ենք դրան: ՀՀ-ն դուրս չի եկել գործընթացից": Մի՞թե ամերիկյան արտաքին քաղաքականության առանցքային դերակատարներից մեկը կարող է այս աստիճան իրականությունից կտրվել: Աբսուրդ է թվում. թեեւ այս փուլում պարտվողի դերում, բայց չմոռանանք, որ ԱՄՆ-ը դեռ ԱՄՆ է, աշխարհի հզորագույն երկիրը: Բայց փաստերի հետ չես վիճի. երբ հայ-թուրքական արձանագրությունները խորհրդարանից հանվել են, Հայաստանը պատրաստվում է Ցեղասպանության 100-ամյակին, Թուրքիան էլª դրան հակազդելուն, ու պետքարտուղարի տեղակալը հենց նույն պահին դեռ այն մտքի՞ն է, թեª "Հայաստանը դուրս չի եկել գործընթացից"... Թերեւս նման կադրեր ունենալու պարագայում արդեն դժվար չէ կռահել, թե նաեւ ինչն է Վաշինգտոնի ներկայիս գլոբալ պարտությունների պատճառը:

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում