ԶԱՐՄԱՆՔ

Արխիվ 12-16

ԱՄՆ պետքարտուղարի օգնական ՎԻԿՏՈՐՅԱ ՆՈՒԼԱՆԴԻ այցից, բնականաբար, ոչ ոք ոչ մի լավ բան չի սպասում: Դե պարզ է` ուր հայտնվել է այդ չարագուշակ վամպիրուհին, այնտեղ ներքին խառնակչություններ են եղել եւ տարատեսակ աղետալի իրադարձություններ: Բայց մենք համեմատաբար էժան պրծանք` ընդամենը տիկին Նուլանդի զարմանալի ու ծայրահեղ ցինիկ առաջարկությամբ: Նա ոչ ավել, ոչ պակաս առաջարկում է Ադրբեջանին վերադարձնել երկու դիվերսանտներին. "Այն, ինչ տեղի է ունեցել, անշուշտ սոսկալի հանցագործություն է, բայց դրա հետ մեկտեղ` մենք կոչ ենք անում պատկան մարմիններին, կատարել այս հումանիստական ժեստը": Դե, ինչ ասես, այստեղ մնում է սույն ծայրաստիճան տհաճ տիկնոջը ցույց տալ հանրահայտ ռուսական հասցեի ուղղությունը:
Վերջերս զարմանալիորեն շատ է սկսել գրել ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ: Դեռ նոր էինք մարսել նրա` Ցեղասպանության 100-ամյակին նվիրված բաց նամակը, երբ նա հանդես եկավ "Սրտիս պարտքը" անունով հոդվածով: Անշուշտ, կարելի է միանգամից հռետորական հարցադրում հնչեցնել` իսկ դու սիրտ ունե՞ս, որ սրտի պարտք էլ ունենաս: Բայց հետաքրքիրն այն է, որ ԼՏՊ-ն որոշել է ներկայացնել իր տեսակետը` ԲՀԿ-ի գործած սխալների վերաբերյալ: Գումարած դրան, նա նաեւ անչափ մեծ գովք է շռայլել Գագիկ Ծառուկյանի հասցեին` այն Գագիկ Ծառուկյանի, ում հաջողացրեց հարմար պահին դավաճանել: Դե ինչ, զարմանալով հանդերձ, մնում է միայն արձանագրել, որ Տեր-Պետրոսյանի գովքը քիչ բանով է տարբերվում Հուդայի համբույրից:
Ի դեպ, ԲՀԿ-ի վրա գալովի է ոստիկանական ռեյդերի արդյունքում հյուրանոցներում մարմնավաճառներ հայտնաբերելը: Դեռ նոր էր լրատվական դաշտով պտույտ գործել այն սկանդալային տեղեկատվությունը, որ Ռուբեն Գեւորգյանին պատկանող հյուրանոցում հայտնաբերվել են մարմնավաճառներ, հիմա էլ նույնը տեղի ունեցավ ԲՀԿ խմբակցության անդամ ՄԵՐՈՒԺԱՆ ՍԻՄՈՆՅԱՆԻՆ պատկանող հյուրանոցային համալիրում, այն էլ` Սյունիքի մարզում: Ինչ-որ տեղ դա խորհրդանշական է, քանզի ԲՀԿ-ի ձախողումները կապված են այն հանգամանքի հետ, որ նրանց քաղաքական գծում, կներեք արտահայատության համար, բարդակ էր տիրում: Ինչեւէ, երեւի թե ժամանակն է, որպեսզի մարմնավաճառների ծառայություններից օգտվողները կառավարության շենքի մոտ ցույց անեն եւ պահանջեն, որ հյուրանոցատերերը հյուրանոցի ցուցանակի կողքը պարտադիր կարգով փակցնեն իրենց կուսակցական տոմսի պատճեն: Թե չէ, անհարմար բան է ստացվում` հայտնվում են "02-ի" տեսանյութերում, հետո էլ կինը` գրտնակը կամ թավան ձեռքին կազմ ու պատրաստ սպասում է:
Եվ վերջապես, մեզ զարմացրեց ԱԱԾ-ի պետի նախկին տեղակալ ԳՈՒՐԳԵՆ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ: Նա մեջբերելով Սողոմոնի մատանու գրությունը` "ոչինչ նույնը չի մնում", հայտարարեց. "Առաջիկայում ամեն ինչ կպարզվի, ու 10 օրից կկանգնենք նույն իրողությունների առջեւ, եւ առաջիկայում ԲՀԿ-ի ղեկավարությամբ կպայքարենք իշխանափոխության համար": Այն, ինչ ասում է Եղիազարյանը, այժմ նույնիսկ մանկապարտեզի երեխային չի կարող հավատ ներշնչել, եւ զարմանալով հանդերձ, մնում է հարցադրել` իսկ ի՞նչ է ծխել Եղիազարյանը` այդպիսի բան ասելուց առաջ:

Զարմացած է  
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում