Սխալների մի մասը գալիս է Ծառուկյանի քաղաքական փորձառության պակասից, իսկ մեծագույն մասը` ԲՀԿ-ի ներսում գործող խառնակիչների մի փոքրիկ խմբակից, որն ուղղորդվում է բոլորովին մի այլ կենտրոնից եւ հետամուտ է բոլորովին մի այլ ծրագրի: Թե՛ Ծառուկյանին, թե՛ "Բարգավաճ Հայաստանին", եւ թե՛ Համաժողովրդական շարժմանը ոչ ոք այնքան վնաս չի տվել, որքան այդ խմբակի` մեծ վերլուծաբանների հավակնություն ունեցող մի քանի անդամները:
Ես անուններ չեմ տալիս, որովհետեւ խառնակչությունը շարունակելու պարագայում այդ մարդիկ իրենք իրենց կմատնեն, եւ բոլորը կկռահեն, թե ում մասին է խոսքը:
ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ
19 ՓԵՏՐՎԱՐ 2015
Նման կազմակերպությունները, որպիսիք են ՄԱԿ-ը, ԵԱՀԿ-ն, գտնվում են համապատասխան պետությունների ակնհայտ ազդեցության տակ: Եթե ուղիղ խոսենք, նրանք այլեւս ոչ մի միջազգային անվտանգության գործառույթ չեն կարող իրականացնել: Նրանք ունակ չեն ո՛չ արդյունավետորեն անվտանգություն ապահովել, ո՛չ էլ գլոբալ խնդիրներ ու ժամանակակից հարցեր: ԱԼԵՔՍԱՆԴՐ ԼՈՒԿԱՇԵՆԿՈ
Հայաստանում առկա խնդիրները լուծելու համար մեզ անհրաժեշտ է ոչ թե պատերազմել միմյանց դեմ, այլ հանգիստ, առանց միմյանց վիրավորելու աշխատել, ցույց տալ առկա բոլոր բացերը, գտնել լուծումներ եւ կյանքի կոչել դրանք: Միայն այդպես է հնարավոր վերացնել այն իրավիճակը, որն այսօր մենք ունենք մեր երկրում: Ցավով եմ նշում, որ վերջին օրերի ընթացքում գործընթացները մեր երկրում բոլորովին այլ ուղղությամբ են ընթանում: Սա որեւէ բարի տեղ չտանող ուղղություն է: Դժվար չէ պատկերացնել, թե այն, ինչ կատարվում է հիմա, ինչի կհանգեցնի ընդամենը մի քանի շաբաթների ընթացքում: Այսպես շարունակվելու դեպքում չի շահի ոչ մեկը եւ առաջին հերթին մեր ժողովուրդը: Այսպես շարունակել չի կարելի, հետո բոլորս մեղադրելու ենք ինքներս մեզ: Ինձ համար թանկ է մեր քաղաքացիներից յուրաքանչյուրի կյանքն ու արժանապատվությունը: Ոչ մի նպատակ չի կարող արդարացնել նույնիսկ մեկ անմեղ մարդու արյուն: Թե՛ իշխանության, թե՛ ընդդիմության խնդիրն է չանցնել ողջամտության սահմանը: Բոլոր խնդիրները պետք է լուծվեն խաղաղ, օրինական, քաղաքական ճանապարհով: