ՀՀԿ-Ն ՈՒ ԲՀԿ-Ն ԱԿԱՆՋԱԼՈՒՐ ԵՂԱՆ ՈՉ ԹԵ ՀՅԴ-ԻՆ, ԱՅԼ ՀԿԿ-Ի՞Ն

Արխիվ 12-16

ՀՀԿ-Ն ՈՒ ԲՀԿ-Ն ԱԿԱՆՋԱԼՈՒՐ ԵՂԱՆ ՈՉ ԹԵ ՀՅԴ-ԻՆ, ԱՅԼ ՀԿԿ-Ի՞Ն

Վերջին ներքաղաքական զարգացումների, հատկապես ՀՀԿ-ԲՀԿ հարաբերությունների, «եռյակի» նախատեսված ու չկայացած հանրահավաքի, ինչպես նաեւ այս իրավիճակում ՀԿԿ-ի դերի մասին «Իրավունքը» փորձեց կապ հաստատել ու զրուցել Հայաստանի Կոմունիստական կուսակցության առաջին քարտուղար ՏԱՃԱՏ ՍԱՐԳՍՅԱՆԻ հետ, սակայն մեր հարցադրմանն ի պատասխան` ստացանք կարճ մեկնաբանություն. «Իրադարձությունները շարունակվեցին այնպես, ինչպես Կոմկուսն իր ընդունած հայտարարության մեջ ասել էր, որովհետեւ ոչ մի բան ժողովրդի շահերից ու Արցախի շահերից վեր չէ: Ուստի` կողմերը պարտավոր են նստել սեղանի շուրջ եւ հարցին տալ այնպիսի լուծում, որը չազդի ո՛չ ժողովրդի, ո՛չ Արցախի, ո՛չ մեր հիմնական խնդիրների վրա»: Երբ փորձեցինք անդրադառնալ «Բարգավաճ Հայաստան»-ՀԿԿ հարաբերություններին, մասնավորապես նրան, որ ընկեր Սարգսյանը վերջերս մասնակցել էր ԲՀԿ խորհրդաժողովին ու ելույթ ունեցել, Կոմկուսի առաջին քարտուղարը ԲՀԿ-ի անունը լսելուն պես` նշեց, որ ժողովի է... ու այլեւս չկարողացանք կապ հաստատել նրա հետ:
Ինչեւէ, հիշեցնենք, որ փետրվարի 16-ին Հայաստանի Կոմունիստական կուսակցության Կենտկոմը տարածել էր հետեւյալ բովանդակությամբ հայտարարություն.
«Հանրապետության ներքաղաքական կյանքում ստեղծված լարվածությունը լրջորեն մտահոգել է Հայաստանի կոմունիստական կուսակցության անդամներին եւ համախոհներին: Մենք գտնում ենք, որ այդպիսի կտրուկ հակամարտությունը` Եղեռնի 100-ամյակին նախօրեին, խիստ բացասական ազդեցություն կունենա պետության եւ ժողովրդի համար, որից անմիջապես կօգտվեն մեր թշնամիները: Այս լարվածությունը կարող է ամենաողբերգական կերպով ազդել նաեւ Արցախի հետագա ճակատագրի վրա: Մենք կոչ ենք անում` գիտակցելով մեր հայրենիքի ներկա եւ հետագա վիճակի հանդեպ ունեցած մեծ պատասխանատվությունը, գտնել խնդրի խաղաղ եւ ճիշտ լուծում: Հայաստանի կոմկուսի Կենտկոմը պատրաստ է հնարավորինս նպաստել ստեղծված լարվածության թուլացմանը եւ մեր առջեւ ծառացած խնդիրների լուծմանը»:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում