ՄԱՐՏԻ 15-ԻՆ` ՆՈՐ ՏԻՄ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Արխիվ 12-16ՄԱՐՏԻ 15-ԻՆ` ՆՈՐ ՏԻՄ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Երեկ կառավարության նիստի ժամանակ ՀՀ արտակարգ իրավիճակների եւ տեղական ինքնակառավարման մարմինների նախարար ԱՐՄԵՆ ԵՐԻՑՅԱՆԸ ներկայացրեց 2015 թվականի մարտի 15-ի հերթական ՏԻՄ ընտրությունների նախապատրաստման եւ անցկացման ծախսերը ֆինանսավորելու մասին որոշման նախագիծը, ըստ որի` ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովին կտրամադրվի 79.529.6 հազ.դրամ, իսկ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանությանը` 5,009.7 հազ. դրամ` ընտրությունները պատշաճ կազմակերպելու համար:
Նշենք, որ անցկացվելու են Արագածոտնի մարզի Ափնագյուղ, Լեռնապար, Օհանավան, Տեղեր գյուղական համայնքների ղեկավարների, Նորաշեն գյուղական համայնքի ավագանու անդամների, Արարատի մարզի Վարդաշեն գյուղական համայնքի ղեկավարի, Արմավիրի մարզի Հայկավան, Հովտամեջ, Նալբանդյան, Նոր Արմավիր գյուղական, Արմավիր քաղաքային համայնքների ղեկավարների, Ջրաշեն գյուղական համայնքի ավագանու անդամների, Գեղարքունիքի մարզի Արփունք գյուղական համայնքի ղեկավարի եւ ավագանու անդամների, Դարանակ գյուղական համայնքի ղեկավարի, Կութ գյուղական համայնքի ավագանու անդամների, Կոտայքի մարզի Աղավնաձոր, Բջնի, Գետարգել գյուղական համայնքերի ղեկավարների, Շիրակի մարզի Արփենի, Կարմրավան, Անուշավան, Հառիճ, Սարակապ գյուղական համայնքների ղեկավարների, Սյունիքի մարզի Շուռնուխ գյուղական համայնքի ղեկավարի եւ ավագանու անդամների, Լոր, Որոտան (Գորիս), Կաղնուտ գյուղական համայնքների ղեկավարների, Որոտան (Սիսիան), Նոր Աստղաբերդ գյուղական համայնքների ավագանիների անդամների, Վայոց ձորի մարզի Չիվա գյուղական համայնքի ղեկավարի, Տավուշի մարզի Ակնաղբյուր, Ծաղկավան (Իջեւան), գյուղական համայնքների ղեկավարների, Իջեւան քաղաքային համայնքի ավագանու անդամների ընտրություններ:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

