ԱՇՈՏՅԱՆԸ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՉԻ ՊԱՏԱՍԽԱՆՈՒՄ
Արխիվ 12-16ԱՇՈՏՅԱՆԸ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՉԻ ՊԱՏԱՍԽԱՆՈՒՄ
Երեկ ՀՀ կառավարության նիստից հետո լրագրողներս փորձեցինք վերջին ներքաղաքական զարգացումների վերաբերյալ մի քանի պարզաբանում ստանալ ՀՀ ԿԳ նախարար, ՀՀԿ փոխնախագահ ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆԻՑ, սակայն ջանքերը զուր էին. «Չեմ պատասխանում քաղաքական հարցերի»: Շարունակվող հարցերի տարափի ներքո, պարոն նախարարը եւս մեկ անգամ ասաց. «Ժողովուրդ, ո՞ր լեզվով ասեմ, որ հասկանալի լինի, չեմ պատասխանում քաղաքական հարցերի»: Մինչդեռ, քաղաքական հարցերի փոխարեն` Ա. Աշոտյանը դեմ չէր խոսել օրվա խորհրդի մասին, քանի որ երեկ Գիրք նվիրելու օրն էր, ինչի առթիվ նշեց. «Հենց առավոտ կանուխ երեք գիրք ստացա` մեկն արդարադատության նախարարն է նվիրել, մյուսը` մշակույթի նախարարը եւ երրորդն էլ` ՀՀ վարչապետը»:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

