ՀՈԳԵՀԱՆԳԻՍՏ ՄՈՒՍԱԼԵՌՑԻՆԵՐԻՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՀԱՍԱԾ ՖՐԱՆՍԻԱՑԻ ԾՈՎԱԿԱԼԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ
Արխիվ 12-16ՀՈԳԵՀԱՆԳԻՍՏ ՄՈՒՍԱԼԵՌՑԻՆԵՐԻՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՀԱՍԱԾ ՖՐԱՆՍԻԱՑԻ ԾՈՎԱԿԱԼԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ
Կիրակի՝ փետրվարի 22-ին Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդանիստ ս. Սարգիս եկեղեցում կկատարվի հոգեհանգստյան կարգ՝ ի հիշատակ ֆրանսիացի մեծ ծովակալ ԼՈՒԻ ԴԱՐՏԻԺ ԴԸ ՖՈՒՐՆԵԻ՝ նրա մահվան 75-րդ տարելիցի առթիվ:
Հոգեհանգիստը կկատարվի Հայաստանի Մուսալեռ հայրենակցական միության նախաձեռնությամբ:
Լուի Դարտիժ դը Ֆուրնեն ծովակալ էր եւ 4080 հայերի օգնեց փրկվել թուրքական յաթաղանից՝ նրանց մի քանի նավերի վրա վերցնելով:
1915 թվականի սեպտեմբերի 5-ին, թուրքական բազմաբազար բանակին դիմադրող Մուսա լեռան վրա ապաստանած հայերը կարմիր խաչ կրող սպիտակ դրոշով գրավում են «Գիշեն» մարտանավի ուշադրությունը։ Ծովակալ Լուի Դարտիժ դյու Ֆուրնեն բարձր հրամանատարությունից հայերին օգնելու հրաման է խնդրում։ Հստակ պատասխան չստանալով՝ իր անձնական պատասխանատվությամբ սեպտեմբերի 12-13-ին 4080 հայերի վերցնում է «Ֆուտր», «Տ՚եսթրե», «Գիշեն», «Ադմիրալ Շարնե» և «Տեսո» մարտանավերի վրա։ Ֆրանսիական ծովուժի երրորդ նավատորմը հայերին Եգիպտոսի Պորտ Սայիդ նավահանգիստ է հասցնում։
ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

