«Աղանդավորական կազմակերպություններն ամբողջությամբ ֆինանսավորվում են եվրոպայից». Հասարակական գործիչ

Արխիվ 12-16

«Աղանդավորական կազմակերպություններն ամբողջությամբ ֆինանսավորվում են եվրոպայից». Հասարակական գործիչ


Հայաստանի համար իսկական չարիք են դարձել աղանդները, որոնց նպատակը մեկն է` ոչնչացնել ազգային արժեքները եւ պառակտել մարդկանց միասնությունը: Աղանդների մի մասը ՀՀ տարածքում իր  քարոզչությունն  իրականացնում է անօրինական ճանապարհով: Դրանցից մեկն էլ «Եհովայի վկաներ» կոչվող աղանդն է, որն արդեն մի քանի ամիս է ինչ Երեւան քաղաքի մարդաշատ վայրերում աղանդավորական գրքեր է անվճար բաժանում մարդկանց, ինչն էլ «Ազգային արժեքների պահպանման ճակատ» ՀԿ նախագահ ՍԵՎԱՆ ԱՂԱՋԱՆՅԱՆԻ խոսքով`անօրինական է.

«ՀՀ Կրոնական կազմակերպությունների մասին օրենքը սահմանում է, որ կրոնական կազմակերպություններն իրավունք ունեն քարոզ իրականացնելու  իրենց կողմից նախատեսված վայրերում: Սակայն հասարակական վայրը չի հանդիսանում իրենց կողմից նախատեսված վայր: Հասարակական վայրում քարոզ ու ակցիա իրականացնելու համար պետք է քաղաքապետարանի կամ տվյալ վարչական շրջանի թույլտվությունը, տվյալ պարագայում եհովականներն այդ թույլտվությունը չունեն»,-նշեց Ս. Աղաջանյանը եւ ավելացրեց, որ այս խնդրի  պատճառով մի քանի անգամ բախվել են ոստիկանության հետ եւ հայտնվել  ոստիկանական բաժանմունքում.

«Եհովայի վկաների պատճառով մի քանի անագամ մեզ բաժին են հրավիրել, այն դեպքում, երբ օրենքը փաստացի խախտում են եհովայի վկաները: Վերջերս բաց նամակով դիմել ենք նաեւ ՀՀ ոստիկանապետին, որպեսզի իրավական գնահատական տան եհովայի վկաների քարոզչությանը»,-տեղեկացեց Սեւան Աղաջանյանը:

«Իրավունքի» այն հարցին, թե ինչո՞ւ  Է ոստիկանությունն ամեն կերպ աջակցում եհովայի վկաներին Ս. Աղաջանյանը պատասխանեց. «Իմ կարծիքով , պատճառը ամերիկյան լոբբիստների գործն է, Ամերիկայի դեսպանի գլխավորությամբ»:

Սոցիալիստական շարժում կուսակցության ղեկավար ՌՈԲԵՐՏ ԱՀԱՐՈՆՅԱՆԸ բոլորին հորդորեց սթափվել, քանի որ մարդիկ այսօր հայտնվել են անդունդի եզրին.

«Ես չգիտեմ, թե դեպի ուր ենք գնում: Պետք է վերջ տանք եվրոպական մոտեցումներին, որովհետեւ համոզված եմ, որ աղանդավորական կազմակերպություններն ամբողջությամբ ֆինանսավորվում են եվրոպայից»,-շեշտեց Ռ. Ահարոնյանը:


ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում