ԹԵ, ՈՐՆ ԷՐ ԱՆԵՐՈՋ ԵՎ ՆԱԽԿԻՆ ՓԵՍԱՅԻ` ԿՐԱԿՈՑՈՎ ԱՎԱՐՏՎԱԾ ՎԵՃԻ ՊԱՏՃԱՌԸ
Արխիվ 12-16ԹԵ, ՈՐՆ ԷՐ ԱՆԵՐՈՋ ԵՎ ՆԱԽԿԻՆ ՓԵՍԱՅԻ` ԿՐԱԿՈՑՈՎ
ԱՎԱՐՏՎԱԾ ՎԵՃԻ ՊԱՏՃԱՌԸ
Օրերս Կաղնուտ գյուղում վիճաբանությունն ավարտվել էր կրակոցով: Հայտնի է դարձել, որ մի երիտասարդ վիճել է աներոջ հետ, որի ժամանակ որսորդական հրացանով կրակել է նրա վրա: 51-ամյա աները հրազենային վիրավորմամբ տեղափոխվել է հիվանդանոց: Դեպքի մասին առավել մանրամասներ iravunk.com-ին ներկայացրեց տուժողի որդին` Հայկը.
- Հայրիկս խնամիների ճանապարհելու էր գնացել, շորերը փոխած տանից դուրս էր գալիս: Դեռ լավ է, որ տանից դուրս էր գալիս, որովհետեւ ինքը, ըստ երեւույթին, նպատակ ուներ գար, տան մեջ կրակեր: Ասել է` կանգնի ու կրակել է: Մեր մեջ ոչ մի թշնամանք չի եղել, այդ օրը մեր տանը վիճաբանություն չի եղել: Դեպքի օրը իմ հարսանիքն էր, ու նախկին փեսաս, հարամ արեց. իր նպատակը հենց դա էր: Մենք առհասարակ չէինք շփվում իր հետ, քույրս արդեն հինգ ամիս է բաժանված է ամուսնուց` երեխայի հետ մեր տան է ապրում:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

