ՄՏԱՎՈՐԱԿԱՆԸ` ՐԱՖՖԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ. «ԵԹԵ ՀԵՏԸ «ՊԵՉԵՆԻ» ԿԲԵՐԻ, ԿԳԱՆՔ»
Արխիվ 12-16ՄՏԱՎՈՐԱԿԱՆԸ` ՐԱՖՖԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ. «ԵԹԵ ՀԵՏԸ «ՊԵՉԵՆԻ» ԿԲԵՐԻ, ԿԳԱՆՔ»
ՀՀԿ-ԲՀԿ լարված հակամարտությունը, թեւ արդեն ՀՅԴ-ի միջոցով հանդարտվել է, սակայն, այն, ըստ Հայաստանի դեմոկրատական կուսակցության ղեկավարի, վատ անդրադարձավ մեր երկրի վարկանիշի վրա: «Արտաքին աշխարհը պետք է իմանա` Հայաստանում ոչ բոլորն են այդ տոնով ու այդ բառապաշարով խոսում (նկատի ունի ՀՀԿ-ի ու ԲՀԿ-ի ներկայացուցիչների անձնական վիրավորանքները` միմյանց ուղղված-խմբ.)»,- ասաց Ա. Սարգսյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ:
Լարված ներքաղաքական օրերին Հայաստան էր ժամանել Կիեւի մայդանից: Նա Կիեւի մայդանում հավաքվածներին հաց, թխվածք ու դեղորայք էր բաժանում: Նուլանդի այցը Հայաստան, ըստ քանդակագործ Ֆերդինանտ Առաքելյանի ու գրականագետ Ազատ Եղիազարյանի, պատահական չէր:
Անդրադառնալով այսօր Ազատության հրապարակում «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի ասուլիսին ու նրա շուրջ հավաքվելուն, քանդակագործն այսպեա արձագանքեց. «Եթե հետը պեչենի կբերի, կգանք»:
Իսկ ըդհանուր առմամբ բանախոսները կարծում են` Րաֆֆի Հովհաննիսյանը ստեղծված իրավիճակում ոչինչ չի կարող անել:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

