«ԿԱՐԾՈՒՄ ԵՆՔ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՉՊԵՏՔ Է ԻՐԵՆՑ ԲԱՎԱՐԱՐՎԱԾ ԶԳԱՆ...». ՄՏԱՎՈՐԱԿԱՆՆԵՐ

Արխիվ 12-16

«ԿԱՐԾՈՒՄ ԵՆՔ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՉՊԵՏՔ Է ԻՐԵՆՑ

ԲԱՎԱՐԱՐՎԱԾ ԶԳԱՆ...». ՄՏԱՎՈՐԱԿԱՆՆԵՐ

 

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ մի խումբ մտավորականներ ներկայացրին իրենց ուղերձը` ուղղված հանրությանը, ընդդիմությանը, իշխանությանը: Հայտարարության մեջ ասվում է, որ երկրում  կուտակվել են համակարգային հիմնախնդիրներ, որոնց լուծումը պետք է վաղուց սկսված լիներ: Անհետաձգելի է կառավարման այնպիսի համակարգի ձեւավորումը, որտեղ ազգի ստեղծագործական ներուժը պահանջված կլինի  հայրենիքում. որտեղ բացառված կլինեն օլիգարխական մենաշնորհային դրսեւորումները, կոռուպցիան, ստվերը, սոցիալական բեւեռացումը, հասարակության  տարանջատումը յուրայինների եւ օտաների միջեւ:  Ուղերձի տակ ստորագրողները  դիմում են ՀՀ նախագահին  եւ պահանջում նրանից միջանձնային դաշտից տեղափոխվել պետականաշինության ոլորտ  և գործել անաչառ եւ օբյեկտիվ:

«Կարծում ենք` իշխանությունը  չպետք է իրեն բավարարված զգա միայն ՀՀԿ-ԲՀԿ հակամարտության մեղմացմամբ, քաղաքական դաշտից այս կամ այն գործչի հեռացմամբ  կամ բարձրագույն  պաշտոնների հավակնության կանխումով: Մենք կողմ կլինենք  երկրի նախագահի այն տեսակետին, որ անհրաժեշտ է մաքրել քաղաքական դաշտը ոչ քաղաքական  գերաճուկներից` վերացնելոց  նաեւ օլիգարխական համակարգը, ինչին կնպաստեին  սահմանադրական բարեփոխումները, եթե այդ պահանջը վերաբերեր բոլոր կողմերին եւ հատկապես ` իշխող թիմին»,- ասված է հայտարարության մեջ:

Ուղերձի տակ ստորագրած բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ազատ Եղիազարյանն ասաց, որ այս հայտարարությունը պետք է ընթերցվեր  այսօրվա հանրահավաքին, որը, սակայն, չեղյալ համարվեց:

«Իրավունքի» հարցին` բացի հայտարարությունից` գործնական քայլեր արվելու են, թե`ոչ, Ազատ Եղիազարյանն  ու ՀԴԿ ղեկավար Արամ Սարգսյանը, ով նույնպես միացել է ուղերձին, ասացին, որ մշակվում են առաջարկներ, որոնք ներկայացվելու են  իշխանությանն ու ընդդիմությանը:  «Երկրում ստեղծված ֆորս-մաժորային իրավիճակը ստիպեց մեզ նման հայտարարություն կազմել»,- ասաց  կուսակցության ղեկավարը:

Քանդակագործ Ֆերդինանտ Առաքելյանը եւս միացել է ուղերձին: Նրա խոսքով` պետք է վերջ դրվի երկրում առկա այս խայտառակ վիճակին. «Երկրի փողերը մի  քանի հոգու  մոտ են, իսկ  մնացածներն աղբանոցից են հավաքում»:

Քանդակագործը  կոչ արեց մյուս  մտավորականներին եւս միանալ ուղերձին եւ  խոսքից գործի անցնել:

Ի դեպ, ուղերձին միացողներն այս պահին 12 են, որոնցից միայն մեկն է քաղաքական ուժ` ՀԴԿ-ը: Մնացածները տարբեր մասնագիտություններ ունեցող հայտնի  անհատներ են:


ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում