15 ՀԱԶԱՐ ԴԻԱՄԻ ԴԻՄԱՑ ԻՐ ՎՐԱ Է ՎԵՐՑՐԵԼ 13 ԳՈՂՈՒԹՅԱՆ ԴԵՊՔԵՐ
Արխիվ 12-1615 ՀԱԶԱՐ ԴԻԱՄԻ ԴԻՄԱՑ ԻՐ ՎՐԱ Է ՎԵՐՑՐԵԼ 13
ԳՈՂՈՒԹՅԱՆ ԴԵՊՔԵՐ
ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավոր ոմն Արտակի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Այս մասին մեզ հետ զրույցում ասաց ՀՔԾ մամուլի խոսնակ Միքայել Ահարոնյանը.
- Կալանավորը հաղորդում է տվել այն մասին, որ ՀՀ ոստիկանության իր ծանոթ աշխատակիցը լավատեղյակ լինելով, որ մեղադրվում է գողություններ կատարելու համար եւ գտնվում է նյութական ծանր վիճակի մեջ, առաջարկել է իրեն 15 հազ. ՀՀ դրամի դիմաց ընդունել իր կողմից չկատարված մի շարք գողությունների կատարումը: Համաձայնվել է եւ վերցնելով նշված գումարը` ընդունել է իր կողմից չկատարված 13 դրվագ գողության դեպքերը:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

