ԳՈՒՐԳԵՆ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԻ ՏՐԱՄԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆ ԱՅՆՔԱՆ ՇԱՏ Է, ՈՐ ԱԱԾ ՊԵՏԻՆ Է ՍՈՎՈՐԵՑՆՈ՞ՒՄ
Արխիվ 12-16ԳՈՒՐԳԵՆ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԻ ՏՐԱՄԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆ ԱՅՆՔԱՆ ՇԱՏ Է, ՈՐ ԱԱԾ ՊԵՏԻՆ Է ՍՈՎՈՐԵՑՆՈ՞ՒՄ
ԱԱԾ նախկին պետի տեղակալ Գուրգեն Եղիազարյանը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթից հետո ԲՀԿ-ամետ դիրքորոշում է որդեգրել, ով ինչպես հայտնի է նաեւ «թուլություն» ունի գուշակների եւ այն մարդկանց հանդեպ, ովքեր կարողանում են ապագան կանխատեսել ու կապ հաստատել անգամ այլմոլորակայինների հետ:
«Իրավունքը» կես կատակ կես լուրջ պրն Եղիազարյանից պարզեց` արդյոք մինչ ԲՀԿ-ամետ դիրքորոշում որդեգրելը վերջինս գուշակների հետ խորհրդակցել է, թե՞ ոչ: Հարցը, բնականաբար, այդքան էլ հաճելի չէր ԱԱԾ պետի նախկին տեղակալի քիմքին: Նա ասաց, որ Սովետական միության տարիներին անվտանգության համակարգում, ինչպես նաեւ հիմա Մեծ Բրիտանիայում, ԱՄՆ-ում, ՌԴ-ում գուշակների ու պայծառատեսների մի վարչություն են պահում, որը լրջագույն կառույց է ապագան տեսնելու համար:
Լրջագույնս հետաքրքրվեցինք` ազգային անվտանգության ծառայությունում հիմա Գորիկ Հակոբյանի գլխավորությամբ կա՞ նման վարչություն, ստացանք հետեւյալ պատասխանը. «Գորիկ Հակոբյանն այդքան տրամաբանություն չունի, որ ունենա»,-ասաց Եղիազարյանը:
Մեր զրուցակիցն այդպես էլ չպատասխանեց` մինչ ԲՀԿ-ամետ դիրքորոշում որդեգրելը այցելել է գուշակներին, թե ոչ, կամ աստղերն իրեն ինչ խորհուրդ են տվել:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

