ԲՀԿ ԱՌԱՋՆՈՐԴԻ ՏԱՐԵԿԱՆ ՀԱՅՏԱՐԱՐԱԳԻՐԸ
Արխիվ 12-16ԲՀԿ ԱՌԱՋՆՈՐԴԻ ՏԱՐԵԿԱՆ ՀԱՅՏԱՐԱՐԱԳԻՐԸ
Մեր ընթերցողի ուշադրությանն ենք ներկայացնում, այս օրերին հանրության կիզակետում հայտնված ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի եւ նրա ընտանիքի անդամների կարողությունը մեկ տարվա ընթացքում: Այն թվերը, որը ներկայացված է բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովում ունեցվածքի հայտարարագիրը պարզապես անգերազանցելի է շատ-շատերի ունեցվածքից: Եվ այսպես Ծառուկյանը միայն 2013 թվականին 4,8 միլիարդ դրամ արժողությամբ հասարակական շինության առք և վաճառք է կատարել: Վաճառել է իր ունեցած հողամասերից մեկը՝ 100,2 միլիոն դրամ արժողությամբ: 2 հատ «Toyota Land Cruiser 2.0» մակնիշի ավտոմեքենա է գնել՝ վճարելով 18,2 միլիոն դրամ:


Ունեցվածքը 2013 թվականին կազմել է 25,8 միլիարդ դրամ, 41,3 միլիոն դոլար և 23,3 միլիոն եվրո: Պատգամավորը հարկային տարում ունեցել է 1,8 միլիարդ դրամի, 25 միլիոն դոլարի և 150 հազար եվրոյի եկամուտ կանխիկ փողով, ինչպես նաև՝ 4,9 միլիարդ դրամի չափով եկամուտ՝ բնամթերքով: 2013թ. նրա հանձնված կամ վերադարձված փոխառությունները կազմել են 24,7 միլիարդ դրամ, 17,6 միլիոն եվրո և 7 միլիոն ԱՄՆ դոլար:

2013-թ. եկամուտը ԲՀԿ առաջնորդի կինը՝ Ջավահիր Ծառուկյանը, հայտարարագրել է 25 միլիոն դրամ և 31 հազար եվրո ունեցվածք: 2013-ին նա 8 միլիոն 534 հազար դրամ արժողությամբ թանկարժեք սպասք է գնել: Իսկ պատգամավորի դուստրը` Անահիտը, 32 հազար դոլարի և 72 հազար եվրոյի եկամուտ է հայտարարագրել: Ձեռքբերված և օտարված արժեթղթերը Գագիկ Ծառուկյանը ամենաշատ թանկարժեք գույք, եկամուտ և դրամական միջոց, արժեթուղթ և ներդրում հայտարարագրած պատգամավորն է:


