ԵԽԽՎ-Ի 22 ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱԿԱԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ Է
Արխիվ 12-16ԵԽԽՎ-Ի 22 ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆԸ
ՀԱԿԱԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ Է
ՍԻՄ կուսակցությունը մինչ մեծ պահքը, նախաձեռնությամբ է հանդես եկել. կուսակցությունն առաջարկել է փետրվարի 15-ից ապրիլի 24-ը ազգային միասնության օրեր հռչակել եւ գոնե այս ժամանակահատվածում վերջ տալ ներքին գզվռտոցներին: «Իրավունքը» ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանից (ՀՅԴ-ն այն քաղաքական ուժն է, որը հաճախ է հանդես գալիս հանդուրժողականության կոչով-խմբ.) հետաքրքրվեց` ՀՅԴ-ը կմիանա՞ ՍԻՄ կուսակցության այդ կոչին, որով առաջարկվում է եւ գոնե վերը նշված այս ժամանակահատվածում վերջ դնել ներքին գզվռտոցներին:
- Գաղափարը ինքնին լավն է: Պետք է ուսումնասիրենք, որ որոշենք ձեւաչափը:
- ԵԽԽՎ-ում 22 պատգամավոր նախաձեռնությամբ են հանդես եկել եւ առաջարկել հետապնդում սկսել «Իրավունք» թերթի եւ ՍԻՄ կուսակցության նախագահ Հայկ Բաբուխանյանի դեմ: Արդյոք այս նախաձեռնությունը չի հակասում Եվրոպայի կողմից պարբերաբար թմբակահարվող խոսքի ու մամուլի ազատության դրույթին:
- Ամեն ինչ հակասում է: Ճիշտն ասած` նախաձեռնությանը ծանոթ չեմ: Բայց հարցադրումը, որը դրվում է, արդեն հակաժողովրդավարական է:
- Նկատի ունեք` հետապնդում սկսե՞լը:
- Այո:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

