ԱՐԾՎԻԿ ՄԻՆԱՍՅԱՆԸ`ՀՀԿ-Ի ՀԵՏ ԿՈԱԼԻՑԻԱ ԿԱԶՄԵԼՈՒ ՄԱՍԻՆ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Արխիվ 12-16

ԱՐԾՎԻԿ ՄԻՆԱՍՅԱՆԸ`ՀՀԿ-Ի ՀԵՏ ԿՈԱԼԻՑԻԱ ԿԱԶՄԵԼՈՒ

ՄԱՍԻՆ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

 

ՀՀԿ-ԲՀԿ  լարված իրավիճակը,  ինչպես հայտնի է, հանդարտեցրեց ՀՅԴ-ը, այսպես ասած, ստանձնելով «քավորի»  ու միջնորդի դեր: Երկու կողմերին հաշտեցնելու համար Ռուսաստանի Հայաստան էր ժամանել Սամվել Կարապետյանը (Կալուգայի Սամվել): Ինչպես եւ սպասելի էր, հաշտությունը կայացավ: Եվ չէր էլ կարող չկայանալ` հաշվի առնելով Սերժ Սարգսյանի ու մի քանի ՀՀԿ-ականների կողմից ԲՀԿ առաջնորդի մասին հնչող բացասական ու մեղադրական հայտարարությունները:

Արդյոք ՀՅԴ-ի այս քայլից հետո դաշնակցությունը  ՀՀԿ-ի հետ կկազմի կոալիցիա, որի մասին  վերջերս մամուլը գրում է: Եվ երկրորդ` մի ոտքը ընդդիմությունում, մի ոտքը կոալիցիայում դաշնակցությունը կարողացա՞վ  իր այդքան բաղձալի սահմանադրական բարեփոխումների համար  անարգել ճանապարհ   հարթել: Այս եւ այլ հարցերի շուրջ «Իրավունքը» զրուցեց ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանի հետ:

- Պրն Մինասյան,  կարծիք կա, որ ՀՅԴ-ը, ստանձնելով միջնորդի կամ քավորի դեր  ՀՀԿ-ԲՀԿ հաշտեցման հարցում երկու  խնդիր լուծեց` առաջին. ՀՀԿ-ի հետ կոալիցիա կազմելու խնդիրը լուծվեց, երկրորդ` սահմանադրական բարեփոխումների հարցը:

- Երկու ենթադրություններն էլ չեն համապատասխանում իրականությանը: Մեր նպատակադրումը շատ պարզ էր` երկրում թույլ չտալ արյունահեղություն:  Մեր սկզբունքային մոտեցումներից է նաեւ հաղթահարել երկրի առջեւ ծառացած խնդիրները: Ցանկացած հարցի վերաբերյալ փորձում ենք  գտնել ելքեր հանդուրժողականության   մթնոլորտում:

- Սահմանադրական բարեփոխումների ճանապարհը վերջնական հարթվե՞ց դաշնակցության այս քայլով:

- Սահմանադրական բարեփոխումների մասով մնում ենք մեր դիրքորոշմանը:  Դիմում ենք քաղաքական բոլոր ուժերին  եւ փորձում ենք ներգրավվել  բովանդակային քննարկման մեջ, այն է` մեր երկրի առջեւ ծառացած խնդիրները հաղթահարել սահմանադարական բարեփոխումների միջոցով:

- Դուք 100%-ով բացառո՞ւմ  եք, որ կոալիցիա կկազմեք ՀՀԿ-ի հետ:

- Ոչինչ հնարավոր չէ բացառել այնքան ժամանակ,  քանի դեռ  այդ երեւույթը չի բացառվում: Բայց   մենք քանի անգամ պետք է ասենք, որ կոալցիան այն ժամանակ է կոալիցիա, երբ  անհրաժեշտ է լինի 51%:  Ինչ վերաբերում  է իշխանության հետ համագործակցությանը,  բազմաթիվ ձեւեր կան, որոնք կոալիցիայի հետ կապ չունեն:

- ՀՅԴ-ից ո՞վ կոնկրետ առաջարկեց  միջնորդի դեր ստանձնել ՀՀԿ-ի ու ԲՀԿ-ի միջեւ:

- Լավ էլի: Դա թողնենք  այլ հարթության վրա:  Շատ բաներ ներկայացնում են ամպագոռգոռ ձեւերով:  Մենք չենք ցանկանում հերոսական կեցվածք ընդունել, քանի որ հերոսություն չենք համարում դա: Մենք մեր պատկերացումներն ենք արել:


ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԻ ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ` «ԻՐԱՎՈՒՆՔ»-Ի  ՎԱՂՎԱ ՀԱՄԱՐՈՒՄ:

 

ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում