Կառավարությունը հանձնարարել է նվազեցնել նոտարի ծառայության վճարը
Արխիվ 12-16Կառավարությունը հանձնարարել է նվազեցնել նոտարի ծառայության վճարը
ՀՀ կառավարության այսօրվա նիստում, երբ ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը ներկայացնում էր «Նոտարիատի մասին» օրենքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին նախագիծը, վարչապետ Հովիկ Աբրահամյանը հետաքրքրվեց՝ «ի՞նչ արժե ծառայության վճարը»: Ի պատասխան՝ Հովհաննես Մանուկյանը նշեց, որ նոտարի ծառայության վճարը 12 հազար դրամ է:
«Ես առաջարկում եմ հաջոդ անգամ ներկայացնել փոփոխությունների նախագիծ և նվազեցնել ծառայության վճարը»,- նախարարին հորդորեց Աբրահամյանը:

