ԱՐԹՈՒՐ ԱԲՐԱՀԱՄ-ՓՈԼ ՍՄԻԹ ԵԶՐԱՓԱԿԻՉ ԱՍՈՒԼԻՍԸ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Արխիվ 12-16ԱՐԹՈՒՐ ԱԲՐԱՀԱՄ-ՓՈԼ ՍՄԻԹ ԵԶՐԱՓԱԿԻՉ ԱՍՈՒԼԻՍԸ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը պատրաստ է փետրվարի 21-ին Բեռլինի «O2 World» մազապալատաում կայանալիք Փոլ Սմիթի դեմ ռեւանշ-մենամարտին: Այսօր` փետրվարի 18-ին, Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինում, տեղի է ունեցել եզրափակիչ մամլո ասուլիս` Արթուր Աբրահամի, Փոլ Սմիթի, նրանց մենեջերների եւ մարզիչների մասնակցությամբ:
"Քաջ գիտեմ, թե ինչ է հարկավոր անել: Շաբաթ երեկոյան կանեմ իմ գործը: Ձեռքս վեր կբարձրացնեն և հաղթական դափնին կզարդարի ինձ: Հիանալի մարզավիճակում եմ, պետք է ցույց տամ իմ իրական ներուժը",- ասել է
Արթուր Աբրահամը: Փոլ Սմիթը եւս խոսել է իր հաղթելու ցանկության մասին` շեշտելով, որ ուժեղ է և պատրաստված: Ասուլիսի ընթացքում Արթուր Աբրահամն իր եւ մարզչի` ՈՒլլի Վեգների պատկերով արձանիկներ է նվիրել մրցակցին:
Հիշեցնենք, որ նախորդ տարվա սեպտեմբերի 27-ին Աբրահամը 12 ռաունդ տեւած մենամարտում
մրցավարների որոշմամբ՝ 117:111, 117:111, 119:109 միավորների բացարձակ առավելությամբ հաղթել է Սմիթին: Աբրահամ-Սմիթ մրցելույթը ցուցադրվելու է գերմանական SAT1 հեռուստաալիքի, նաեւ Հայաստանի հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում, Երեւանի ժամանակով սկիզբը ժամը 1.30 - 1.50-ի հատվածում (փետրվարի 21-ի լույս 22-ի գիշերը):
Տեղեկատվությունը տրամադրեց բռնցքամարտիկի մամլո խոսնակ Սիրան Գրիգորյանը:
ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

