ԱՅՐԻՆ ՊԱՀԱՆՋՈՒՄ Է, ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ` ՍՊԱՍՈՒՄ

Արխիվ 12-16

ԱՅՐԻՆ ՊԱՀԱՆՋՈՒՄ Է, ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ` ՍՊԱՍՈՒՄ

Դրամատուրգ, նկարիչ Աղասի Այվազյանի մահից անցել է գրեթե 8 տարի, սակայն մինչեւ այսօր արվեստագետի թողած ժառանգությունը հասարակությանը  հասանելի լինելու համար չկա որեւէ տարածք, ինչն էլ մտահոգում է Ա. Այվազյանի այրի ԳՐԵՏԱ ՎԵՐԴՅԱՆ-ԱՅՎԱԶՅԱՆԻՆ: Նա ամուսնու տուն-գրադարան-թանգարանի ստեղծման անհրաժեշտության մասին օրերս բաց նամակով դիմել էր ՀՀ նախագահին:
Տիկին Այվազյանը մտահոգված է հատկապես Աղասի Այվազյանի գրադարանի, նկարների հետագա ճակատագրի համար: Բազմիցս դիմել է ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանին, սակայն ապարդյուն: "Իրավունքը" եւս անհանգստացած լինելով խնդրի վերաբերյալ` դիմել էր ՀՀ մշակույթի նախարարություն, որտեղից ստացանք հետեւյալ պատասխանը. "Ի պատասխան Ձեր հարցման` հայտնում ենք, որ ՀՀ մշակույթի փոխնախարար Արեւ Սամուելյանը հանդիպել է Աղասի Այվազյանի այրի Գրետա Վերդյանին: Հանդիպման ընթացքում տիկին Վերդյանը խոսել է թանգարան ստեղծելու անհրաժեշտության մասին: Ա. Սամուելյանի կողմից տեղեկացվել է, որ գործում է թանգարանային գործունեություն իրականացնող ոչ առեւտրային կազմակերպությունների պետական աջակցության տրամադրման կարգ եւ միայն համապատասխան գործառույթներ իրականացնելու եւ սահմանված չափորոշիչներին համապատասխանելու դեպքում հնարավոր է դիմել պետական աջակցություն ստանալու համար: Հայտնում ենք նաեւ, որ "Աղասի Այվազյան" հիմնադրամի կողմից ՀՀ մշակույթի նախարարություն դեռեւս պաշտոնական փաստաթուղթ չի ներկայացվել: Ներկայում նախարարության կողմից հիմնադրամին պարբերաբար տրամադրվում է համապատասխան մեթոդական աջակցություն":

ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում