"ՈՒԶՈՒՄ ԵՆ 100-ՐԴ ՏԱՐԵԼԻՑՆ ՕԳՏԱԳՈՐԾԵԼ ԻՇԽԱՆԱՓՈԽՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ"

Արխիվ 12-16

"ՈՒԶՈՒՄ ԵՆ 100-ՐԴ ՏԱՐԵԼԻՑՆ ՕԳՏԱԳՈՐԾԵԼ
ԻՇԽԱՆԱՓՈԽՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ"


Ըստ բանաստեղծ ՌԱԶՄԻԿ ԴԱՎՈՅԱՆԻ` օրերս նախագահն իր կոշտ ու կտրուկ ելույթով ժողովրդին առաջարկում էր բարեգործական մուրացկանությունից տեղափոխվել արժանապատիվ աշխատանքի եւ բարեկեցիկ կյանքի: "Իրավունքի" հետ զրույցում բանաստեղծը համամիտ էր նախագահի այն խոսքին, որ քաղաքականությամբ պետք է զբաղվեն միայն քաղաքական գործիչները:

"ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՄՈՒՐԱՑԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ
ԵՐԿՐԻ ՀԱՄԱՐ ԱՊԱԳԱ ՉԷ"


-Նախագահը պետությանը, ժողովրդին առաջարկում է բարեգործական մուրացկանությունից տեղափոխվել արժանապատիվ աշխատանքի եւ բարեկեցիկ կյանքի: Այսինքն` բարեգործական մուրացկանությունը երկրի համար ապագա չէ, եւ առաջարկում է, որ ամեն մարդ իր գործով զբաղվի, քաղաքական դաշտը մաքուր լինի քաղաքական գործիչների համար` ասպարեզը տրամադրված լինի քաղաքական գործիչներին:

"ԵՐԿՐԻ ՃԱԿԱՏԱԳԻՐԸ, ԵՐԿՐԻ ԲԱԽՏԸ ՉԵՆ ԿԱՐՈՂ ԱՅԴ ՏԵՍԱԿ ՄԱՐԴԻԿ ՏՆՕՐԻՆԵԼ"

-Այսինքն` քաղաքականությամբ միայն քաղաքական գործիչները պիտի զբաղվեն:
- Այո, մեզ մոտ, երբ ասում են ներքին քաղաքական զարգացումներ, նման բան գոյություն չունի: Քաղաքականություն ասվածը, բառի, այսպես ասած, ծանրակշիռ իմաստով, չունենք եւ չենք ունեցել մինչեւ այսօր, որովհետեւ քաղաքականությամբ զբաղվել են բոլորը անխտիր: Բոլորի նկատմամբ էլ հարգանքով կվերաբերվեմ, բայց երբ ձգտումը միայն դեպի իշխանություն է նրանց կողմից, ովքեր ժողովրդի հարստությունը սեփականել են եւ դրա վրա էլ հիմա շարունակում են ու հետն էլ ինչ-որ բարեգործությամբ են զբաղվում... Երկրի ճակատագիրը, երկրի բախտը չեն կարող այդ տեսակ մարդիկ տնօրինել: Իմ առաջարկը հետեւյալն է` եթե իսկապես ուզում են ժողովրդի համար լավ բան անել եւ ժողովրդին ասում են, թե քո բոլոր հոգսերը կհոգանք` դու  այնպես արա, որ իշխանությունը տան ինձ, ապա գոյություն ուներ ազգային սեփականություն, որը իրենք սեփականել են անհատապես: Իրենց այդ կուտակած հարստությունը թող ամբողջությամբ դնեն պետական տրամադրության տակ եւ պարտադրեն, որ դա ծառայի ժողովրդի շահերին, հավասարապես բաշխվի տնտեսության բոլոր ճյուղերում: Իսկ վերակացուները` վերահսկիչները, թող լինեն իրենք, որպեսզի այնտեղ չարաշահումներ չլինեն: Կապիտալիստական Անգլիան շատ ծանր վիճակի մեջ էր եւ չէր կարողանում դուրս գալ տնտեսական ճգնաժամից, բայց հաղթահարեց` բոլոր խոշոր տրեստներն ու սինդիկատները ազգայնացնելով. պետությունը վերցրեց դա, եւ Անգլիան դուրս եկավ ահավոր ճգնաժամից: Հիմա աշխարհի ամենազարգացած երկրներից մեկն է: Եթե իսկապես բարի կամք ունեն եւ իշխանությունը չէ, որ իրենց էդպես գայթակղում է, այլ ժողովրդի որոշակի բարելավումը, ես այս մոդելն եմ առաջարկում: Լիքը միլիարդատերեր ունենք, թող իրենց միլիարդները դնեն պետության տրամադրության տակ, այն ժամանակ այլեւս չեն խոսի արտաքին պարտքի մեծացման մասին: Միլիարդները դրել են իրենց տակ եւ խոսում են պետության արտաքին պարտքի մեծացման մասին, թե 3 միլիարդ պարտք ենք կուտակել. ո՞ւր են այդ փողերը: Այդ փողերը գնացել է այնտեղ, որտեղից դուք տարել եք ձեր միլիարդները:

"ԴՐԱՆՔ ԲԱՐՈՅԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐ ԵՆ"

-100-րդ տարելիցն է մոտենում, լարված տարի է, շատերն ասում են` պիտի այս շրջանում չլիներ նման խոսակցություն:
- Դրանք բարոյական խնդիրներ են, չեմ կարծում, թե հանրապետության նախագահը, որ ամբողջ աշխարհը շարժեց Հայոց ցեղասպանության խնդրի շուրջ եւ ինքը 100-րդ տարելիցը նշելու կամք է ցուցաբերում` նման մասշտաբային ձեւով, հաշվի առած չլինի այդ հանգամանքը: Եթե այսօր այդ խնդիրները սրվել են այնքան, որ ուզում են 100-րդ տարելիցն օգտագործել իշխանափոխության համար, այդ իրավունքը չի վերապահվում նրանց: Իսկ հանրապետության նախագահն էլ իսկապես ազգային մարդ է, պետական խոշոր մտածողություն ունի, ապահովել է մեր երկրի համար կշիռ` արտաքին աշխարհում: Թույլ պիտի չտա օրենքով եւ թույլ էլ չի տալիս:

"ՄԵՐ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ԻՐ ՇԱՀԻ ԳԻՏԱԿՑՈՒՄԸ ՉՈՒՆԻ"

-Արդեն խոսվում է առաջիկայում հանրահավաքի, նստացույցի մասին, մտավախություն չկա՞, որ մայդանի ու Մարտի 1-ի կվերածվի:
- Ճիշտ է, գտնում եմ, որ այդպիսի ելույթ ունեցողը եւ հայտարարություն անողը պետք է որ նախապատրաստված լինի բոլոր տեսակի խնդիրների համար, բայց միաժամանակ թեթեւ մտավախություն կա մեջս, որ մեր ժողովուրդը իր շահի գիտակցումը չունի: Չի ունեցել էն գլխից` անկախությունից ի վեր` նախագահներ, պատգամավորներ ընտրելիս, եւ հիմա էլ կարող է այդպես մակերեսային ձեւով, խոստումների հետեւից վազելով` դուրս գա հրապարակ: Բայց, տա Աստված, որ սադրանքներից հեռու մնան եւ զուր տեղը բաներ չանեն: Երբ ժողովրդին ասում ես` այս հարստությունը նրանց որտեղի՞ց է կուտակվել, ասում են` դե, փշրանքները տալիս են մեզ: Մեր ժողովուրդը սովորել է, էլի, մուրացկանությանը: Ըստ էության, տխուր է վիճակը, հուսամ, որ առողջ տրամաբանությունը եւ բանականությունը որոշ չափով կօգնի, որպեսզի նրանք հեռու մնան այդ տեսակ սադրանքներից: Մեր պետությունը կազմավորման շրջանում է, մեր  գլխավոր գործը մեր հայրենիքը, Ղարաբաղի անկախությունը պաշտպանելն է: Իսկ մնացածը, ինչ-որ առաջնահերթություններ է հռչակել հանրապետության նախագահը` գյուղատնտեսությունը, գյուղացիական, աշխատավորական դասակարգը վերականգնելը, շատ կարեւոր խնդիրներ են: Էլի եմ կրկնում, թող բերեն ու այդ ամբողջ հարստությունը դնեն, գյուղը վերականգնեն, էլ ո՞վ դրսից արտաքին պարտքի մասին կմտածի: Ոչ թե ասեն` իշխանությունն էլ տվեք, մնացածը ձեր գործը չէ:

Զրույցը` ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԻ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում