"ԳՈՐԻՍԻ ԲԵՐԴՆ Է ՍԱՐՔԵԼ ԳՅՈՒՄՐՈՒ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԸ"

Արխիվ 12-16

"ԳՈՐԻՍԻ ԲԵՐԴՆ Է ՍԱՐՔԵԼ ԳՅՈՒՄՐՈՒ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԸ"


Ըստ տարածված լուրերի` օրերս կայացած եռյակի լիդերների հանդիպման ժամանակ "Ժառանգության" լիդեր Րաֆֆի Հովհաննիսյանն առաջարկել է "հեղափոխությունը" սկսել Գյումրիից, ինչին միանշանակ դեմ է արտահայտվել ՀԱԿ-ի ղեկավարըª Լեւոն Տեր-Պետրոսյանը, թե հայտնի ողբերգական դեպքերից հետո դա կլինի կոպիտ սխալ: Բայց ինչո՞ւ էր Րաֆֆիին թվում, թե Հայաստանում հնարավոր է "գունավոր հեղափոխություն" սկսել հենց Գյումրիից. այնտեղի ռուսական ռազմաբազա՞ն է նման վստահություն ներշնչել, թե՞ մտածում է, որ գյումրեցիներն "ամենահեղափոխականն" են ողջ Հայաստանում: Այս հարցի պատասխանը փորձեցինք ստանալ Գյումրիի նախկին քաղաքապետ ՎԱՐԴԱՆ ՂՈՒԿԱՍՅԱՆԸ:
-Այն, որ գյումրեցիները հեղափոխական են, դա փաստ է, բայց ոչ բառիս ներկայիս իմաստով: Ոչ մի "հեղափոխություն" էլ չի լինելու: Չեմ կարծում, որ որեւէ մեկին կհաջողվի "հեղափոխություն" անել, որովհետեւª "գայլը սարի հետեւում է" (ծիծաղում է- Ի. Ա.): Չի կարող "հեղափոխություն" լինել, որովհետեւ դա ազգն առնվազն տասը տարով հետ է տանում, իսկ ես դրան դեմ եմ: Ես ընդհանրապես դեմ եմ ցնցումներին, մայդաններին, այս փոքրիկ ազգին նման բաներ պետք չեն: Ընդհակառակը, մենք պետք է համախմբվենք, ոչ թե աթոռակռիվ անենք: Ես դեմ եմ, որ հանկարծակի ինչ-որ բախումներ լինեն, լուրջ ցնցումներ լինեն, բոլորն էլ հայ են, մեր հայ ժողովուրդն է:
Կամ ինչի համար են ուզում "հեղափոխություն" կամ ցույց անեն, էն, որ երկու տարի անընդմեջ իրենց հեռուստաեթերներով ում ինչ անուն ասես` կպցնում էին` էլ Վարդանիկ, էլ Լիսկա, ում ինչ անուն ասես` տվեցին, մի անգամ, եւ որ իրենց մի բան ասեցին, էդ ինչի՞ են խառնվել իրար: Երկու տարի վեց ամիս ես իրենց հեռուստատեսության եթերներից անպակաս էի լինում, խոսում էին մի մարդու մասին, ում հետեւից գնում է մի ողջ քաղաքի ժողովուրդ: Իրենց ԲՀԿ-ականին բերեցին, գումարներով ու կեղծիքներով դրեցին քաղաքապետ, բա իրենց դեմոկրատիան որտե՞ղ էր... Բայց էսքանից հետո ես էլի ասում եմª խաղաղություն, խաղաղություն, որ ոչ մի հայի մազն անգամ չընկնի:
- Հիշեցրիք, որ քաղաքապետի ընտրություններից հետո Գյումրին անցավ ԲՀԿ-ական քաղաքապետի ղեկավարության ներքո: Որպես գյումրեցի եւ ոչ թե որպես նախկին քաղաքապետ, այսինքնª սեփական անձը մի կողմ թողնելով, ազնվորեն կասե՞ք, թե դա լավ կամ վատ առումով ի՞նչ տվեց Գյումրիին:
- Նախ, ի՞նչ ընտրություն, ինչի՞, ընտրություն եղե՞լ է այստեղ, նա պարզապես նշանակվել է: Էդ ընտրությունների ժամանակ, չնայած ես թեկնածությունս չէի դրել, բայց բազում քվեաթերթիկների վրա գրված է եղել Վարդան Ղուկասյան: Ես մի բան գիտեմ, որ ես Գյումրու քաղաքապետ եմ եղել տասներեք տարի եւ ոչ մի անգամ ոչ փող բաժանելով եմ անցել, ոչ էլ կեղծիքներով...
Ինչ վերաբերում է փոփոխություններին, ապա Գյումրիում ոչինչ չփոխվեց: Ընդհակառակը, ոչ մի ներդրում չարվեց, փոքր եւ միջին բիզնեսը չխթանվեց, մարդիկ աշխատանք չունեն: Եկեք ինքներդ տեսեք, ներդրողները փողոցներում կանգնած սպասում են, թե երբ պետք է Վարդան Ղուկասյանը դուրս գա, որ գան ներդրում անեն: Մենակ գազալցակայաններ են բացում, ուրիշ ոչ մի բան: Էն էլ լոկ նրա համար, որ ես գազալցակայան ունեմ: Էլ էդ մարդու հետ ինչ խոսես... Ուղղակի նրան պետք է հիշեցնենք, որ իրականում նա քաղաքապետ է, ով մոտ 40 մլն դրամ արժողությամբ կիսափչացած շատրվաններով ուրախանալուց բացի, պարտավոր է հոգալ տեղի բնակիչների խնդիրների մասին եւ կարգավորել քաղաքում ստեղծված անհասկանալի իրավիճակները:
- Դուք նշեցիք, որ գյումրեցիները հանդուրժող չեն: Ինչո՞ւ չեն պահանջում քաղաքապետից, որ քաղաքի խնդիրներով զբաղվի:
- Ինքը ե՞րբ է Գյումրիում լինում, որ գյումրեցին էլ պահանջի, ինքը Հոլանդիա է գնում. գոնե մի նորմալ երկրի հետ կապ պահպաներ, էդտեղ էլ խայտառակ էղանք: Գյումրեցիները տանել չեն կարողանում դրան, եկեք տեսեք, թե ինչ անեծքի տակ է: Մարդը երկու տարի վեց ամիս նստել է ու մի հատ ընդունելություն չի կազմակերպել, երեսուն-քառասուն հոգով հսկում են շենքը, մարդ են թողնո՞ւմ, որ մտնի քաղաքապետարան, Գորիսի բերդն է սարքել Գյումրու քաղաքապետարանը:  

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում