«ԱԴՐԲԵՋԱՆԻՆ ԹՈՒՅԼ ՉԵՆՔ ՏԱ ՄԱՐՍԵԼ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆԸ»

Արխիվ 12-16

«ԱԴՐԲԵՋԱՆԻՆ ԹՈՒՅԼ ՉԵՆՔ ՏԱ ՄԱՐՍԵԼ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆԸ»


Ընդամենը օրեր անց լրանում է Խորհրդային Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում ադրբեջանական իշխանությունների կողմից պետական մակարդակով կազմակերպված քաղաքի հայ ազգաբնակչության եղեռնի ու զանգվածային տեղահանության 27-րդ տարին (1988 թ., փետրվարի 27-29-ը): Հայոց ցեղասպանությունից անցավ 100 տարի, եւ այսօր միայն խնդիրը դրվեց իրավական պահանջատիրության վրա, իսկ թե արդյո՞ք ժամանակը չէ Սումգայիթի ու Բաքվի ջարդերի համար էլ Ադրբեջանից պահանջել կոնկրետ փոխհատուցում, «Իրավունքը» փորձեց պարզել խնդրով մտահոգ գործիչներից:


«ՊԱՆԹՈՒՐՔԻԶՄԻ ԳԱՂԱՓԱՐԸ ԾՆՈՒՆԴ ԱՌԱՎ ՀԵՆՑ ԲԱՔՎՈՒՄ»

Ըստ քաղաքագետ ՍԵՐԳԵՅ ՇԱՔԱՐՅԱՆՑԻ, Սումգայիթի եւ Բաքվի ջարդերը նույն ենթատեքստով չի կարելի ներկայացնել Հայոց ցեղասպանության հետ. «Զուտ իրավական առումով եթե դիտարկենք, Թուրքայում կատարված ոճրագործությունը առանձին խոսելու եւ քննարկելու թեմա է, քանի որ այն հայկական հարցի շարունակությունն է: Եկեք ճիշտ դատենք, կատարվածի համար ոչ միայն Ադրբեջանն է պատասխանատու, այլ նաեւ Խորհրդային Միության բարձրագույն ղեկավարությունը, որոնք փոխհատուցման մեխանիզմներ պետք է մշակեին, էլ չեմ ասում, որ կանխարգելման միջոցներ պետք է ձեռնարկեին: Այսինքն` այստեղ երկակի պատասխանատվության հարց է, չգիտեմ` Հայաստանում իշխանությունները պատրա՞ստ են այսօր ներկայացնել այդ հարցերը: Իհարկե, հասկանում եմ, որ պանթուրքիզմի գաղափարը ծնունդ առավ հենց Բաքվում` 20-րդ դարասկզբում, բայց զուտ իրավական տեսակետից այս երկու ոճրագործությունները դնել մի հարթության վրա` ճիշտ չէ»:
Իսկ Ադրբեջանահայերի ասամբլեայի նախագահ ԳՐԻԳՈՐԻ ԱՅՎԱԶՅԱՆԸ գտնում է, որ անհրաժեշտություն բոլորովին չկա, որպեսզի 100 տարի անցնի Ադրբեջանում հայերի ցեղասպանության օրից, որ հարցը դրվի իրավական հիմքի վրա. «Բացի այն, որ պետք է այսօր Ադրբեջանից պահանջել համապատասխան փոխհատուցում` նյութական, քաղաքական, տարածքային առումով, այստեղ կարեւոր է նաեւ քրեական պատասխանատվության գործոնը: Չէ՞ որ քաջ հայտնի է, թե ովքեր են եղել կազմակերպիչները` սկսած ամենագլխավորներից` վերջացրած այն խմբապետներով, ովքեր առաջնորդում էին ոճրագործներին դեպի հայկական բնակարաններ, հայկական թաղամասեր»:

«ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ԿԱՏԱՐՎԱԾԸ ՀԱՄԸՆԿՆՈՒՄ Է ՄԱԿ-Ի
ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻՆ»


Ի վերջո, ո՞րը պետք է լինի այն առաջին քայլը, որպեսզի խնդիրը հուզական դաշտից տեղափոխվի իրավական, պահանջատիրական տիրույթ, ի պատասխան` Գ. Այվազյանը նշեց. «Պետք է տեղի ունեցածի իրավական եւ քաղաքական գնահատականը տրվի, բայց նախեւառաջ կարծում եմ, որ դա պետք է արվի ՀՀ տարածքում, եւ կատարվածը միջազգային հանրությանը ճիշտ կողմից ներկայացվի: Պետք է հիշեցնեմ, որ ժամանակին` Հայաստանի խորհրդային հանրապետությունը մի քանի օրենսդրական ակտերով ճանաչեց «Ադրբեջանում հայերի ցեղասպանություն» հասկացությունն օգտագործելը` որպես ցեղասպանական ակտ: Եվ, իհարկե, անհրաժեշտ է ակնկալել, որ նոր Հայաստանը կվերահաստատի խորհրդային ժամանակներում իր վավերացրած որոշումները` որպես իրավահաջորդ»: Ապա հավելեց. «Ուզում եմ մատնանշել, որ ժամանակին մեր կազմակերպությունը` Ադրբեջանահայերի ասամբլեան, իրավական փորձաքննության ենթարկելու համար Ադրբեջանում տեղի ունեցածը` դիմել է Հայոց ցեղասպանության ինստիտուտ-թանգարանին եւ ստացել ենք նրանցից գրավոր պատասխան, որն անձամբ ստորագրել է տնօրենը: Այդտեղ ասված էր, որ, այո, Ադրբեջանում կատարվածը իրականության մեջ համընկնում է ՄԱԿ-ի ցեղասպանության մասին կոնվենցիային: Վերջերս էլ լսել ենք, որ ՀՀ ԱԺ-ն պատրաստվում է ընդունել հույների ու ասորիների ցեղասպանության վերաբերյալ հայտարարություն, եւ հուսով ենք, որ շուտով նույնպիսի հայտարարություն կընդունեն  Ադրբեջանում հայերի ցեղասպանության վերաբերյալ»:
«Շատ լուրջ գործողություններ են հարկավոր, որտեղ ներգրավված կլինեն ամենաարհեստավարժ իրավաբանները, միջազգային իրավունքի մասնագետները, նաեւ քաղաքական ակտիվիստներ, որոնք, իրոք, ազգային նպատակներ են հետապնդում ու կմտնեն այդ պայքարի մեջ, այլ ոչ թե ԱՄՆ-ի կամ ՌԴ-ի շահերը կներկայացնեն: Պետք են մտածված, խորքային հարվածներ, որպեսզի դա լինի համընդհանուր արշավ»,- այսպես է պատկերացնում Ադրբեջանի հարցում պահանջատիրական դիրքերից հանդես գալու առաջին քայլը Ս. Շաքարյանցը: Նրա կարծիքով, եթե մենք այսպես դուրս գանք, ուղղակի խոսենք, ոչինչ էլ անել չենք կարող, ու դրա համար պետք է խնդիրը դարձնել լուրջ հետազոտության առակա:

ԱԴՐԲԵՋԱՆԻՑ ԱՌՆՎԱԶՆ
100 ՄԻԼԻԱՐԴ ԴՈԼԱՐԻ ՊԱՀԱՆՋ


Խոսելով Ադրբեջանում, մասնավորապես Սումգայիթում ու Բաքվում հայերի ունեցած նյութական կորուստների մասին` քաղաքագետը նկատեց. «Ներեցեք, բայց դա շատ դժվար է սահմանել, որովհետեւ նյութական կորուստը ոչ միայն տներ, սեփականություն ու հողամասեր են, այլ նաեւ եկեղեցիներ, գերեզմանատներ... Ո՞վ կարող է հիմա ասել, թե քանի եկեղեցի կամ գերեզմանոց է ոչնչացվել: Եթե ինչ-որ մեկը երաշխավորագրեր է ունեցել ամերիկյան բանկերում, եւ հիմա այդ երաշխավորագրերով փորձում են նյութական կորստի գումարային չափ սահմանել, մի քիչ պրիմիտիվ մոտեցում է: Չէ՞ որ ոչ բոլորն են ամերիկյան բանկերում ունեցել այդ երաշխավորագրերը: Այնպես որ, ես պատրաստ չեմ գնահատական տալ գումարային առումով»:
Կարեւորելով Ադրբեջանից` կատարված ցեղասպանության համար որոշակի նյութական փոխհատուցում պահանջելը` Ադրբեջանահայերի ասամբլեայի նախագահն ասաց. «Պետք է նշեմ, որ միայն Ադրբեջանում հայերից բռնազավթված բնակարանների եւ անշարժ գույքի չափը ներկայիս գներով կարելի է գնահատել 100 միլիարդ դոլարի սահմաններում: Անշուշտ, պետք է նրանցից պահանջել փոխհատուցում կամ պահանջել, որ մարդկանց իրավունք տրվի վերամիանալ իրենց ունեցվածքին կամ փոխհատուցել դրա դիմաց, եթե Ադրբեջանը չի կարող վերադարձնել սեփականատերերին իրենց ունեցվածքը: Էլ չեմ ասում, Ադրբեջանում հայերի համապատասխան քաղաքական իրավունքների մասին, որոնք ոտնահարվել են այդ երկրում»:

«ՍԱ ՀԱՄԱԶԳԱՅԻՆ ՄԵՂՔ Է ՄԵՐ ԱԶԳԻ ԱՌԱՋ»

Ամփոփելով «Իրավունքի» բարձրացրած հարցի վերաբերյալ իր տեսակետը` պարոն Շաքարյանցը նշեց. «Սա ոչ միայն նախագահների կամ համայնքների ղեկավարների խնդիրն է, այլ սա համազգային մեղք է մեր ազգի առաջ, որ ոչ ոք չի զբաղվել նման հարցերով: Կամ եթե զբաղվել է, ապա հրապարակային տեղեկություններ չեն եղել այդ մասին: Հետեւաբար, մեր ազգի մեծ մասն անտեղյակ է, որ եղել են նման կորուստներ: Մինչդեռ, որտեղ եղել է հայություն, այնտեղ եղել են մշակութային բարձր արժեքներ, որոնց գինն այսօր անհնար է որոշել»: Իսկ պարոն Այվազյանը եզրափակելով իր խոսքը` կոչ արեց. «Գալիս է սումգայիթյան ցեղասպանության հերթական տարելիցը եւ օգտվելով առիթից` կուզենայի մեր բոլոր հայրենակիցներին, ովքեր գտնվում են ՀՀ տարածքում եւ դրանից շատ հեռու, հորդորել միասնական պայքարի դուրս գալ` ընդդեմ ադրբեջանական կեղծիքների: Մենք երբեք թույլ չենք տա Ադրբեջանին մարսել իրենց կողմից կատարված հանցագործությունն ընդդեմ ադրբեջանահայության եւ ընդհանուր հայ ժողովրդի: Մենք միշտ կհիշեցնենք այս հանցագործության մասին եւ կստիպենք Ադրբեջանի հանցավոր ռեժիմին վճարել իրենց կողմից կատարվածի համար` անգամ տոկոսներով»:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում