ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ-ԾԱՌՈՒԿՅԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՇԱՏ ՎԱՏ ԱՎԱՐՏՎԵՑ ԾԱՌՈՒԿՅԱՆԻ ԵՎ ԲԱՎԱԿԱՆԻՆ ԼԱՎ` ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՀԱՄԱՐ

Արխիվ 12-16

ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ-ԾԱՌՈՒԿՅԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՇԱՏ ՎԱՏ ԱՎԱՐՏՎԵՑ
ԾԱՌՈՒԿՅԱՆԻ ԵՎ ԲԱՎԱԿԱՆԻՆ ԼԱՎ` ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՀԱՄԱՐ


Այն ընթացքում, երբ բոլորը սպասում էին Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմից Գագիկ Ծառուկյանի համար "դոշ տալու" ելույթ, խորամանկ ծեր աղվեսը խոսեց շատ զուսպ, ուղղակի գրեթե չանդրադարձավ Գագիկ Ծառուկյանի խնդրին, իսկ անուղղակի նշեց, որ այս կարեւոր փուլում չի կարելի թույլ տալ "պետական եւ համազգային" մակարդակի սխալ քայլ: Իսկ մնացյալը, ըստ Լ. Տեր-Պետրոսյանի` "չնչին եւ երկրորդական" բաներ են:
Այդ մնացյալի տակ նա հավանաբար նկատի ուներ Գագիկ Ծառուկյանի խնդիրը: Ճիշտ է, Տեր-Պետրոսյանն արդարանում է, թե իբր փառապանծ մտքերը թղթին է հանձնել մինչեւ ՀՀ նախագահի փետրվարի 12-ի ելույթը, սակայն դրան դժվար է հավատալ, քանի որ ստացվում է, որ Լ. Տեր-Պետրոսյանը Ցեղասպանության թեմայով 2 նյութ է նախապատրաստել եւ հանձնել մամուլին: Նախ` փետրվարի 11-ին նա քարկոծել է Ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ ՀՀ նախագահի ներկայացրած հռչակագիրը, իսկ հաջորդ օրը ցերեկը հանդես է եկել ՀՀ նախագահին ուղղված բաց նամակով, որտեղ առաջարկել է ինչ-ինչ լուծումներ` նույն հռչակագրի առնչությամբ: Ընդ որում, եթե փետրվարի 11-ի տերպետրոսյանական մտքերը շարադրված էին բավականին ցինիկ եւ ՀՀ իշխանությունների հանդեպ խիստ բացասական տոնայնությամբ, ապա իր 2-րդ նամակը, որը իր իսկ խոսքերով` գրել է ժամեր անց, շարադրված է Սերժ Սարգսյանի հանդեպ շատ հարգալից ոճով: Հետեւաբար, պետք է ենթադրել, որ իրականում Տեր-Պետրոսյանի 2-րդ նամակը լույս աշխարհ է եկել երեքշաբթի եւ իր մեջ պարունակել է հետեւյալ ակնարկը. "Գագիկ Ծառուկյան, ինձ վրա հույս չդնես, ես քաշվում եմ մի կողմ եւ պատրաստ եմ համագործակցել Սերժ Սարգսյանի հետ":
Հասկանալի է, որ Տեր-Պետրոսյանին այսօր ձեռնտու է հենց այդպիսի կեցվածքը: Երբ նա հասկացավ, որ իր "քաղաքագիտական վերլուծությունը" եւ ԲՀԿ-ի հետ խաղերը բերեցին նրան, որ ԲՀԿ-ի գրասենյակը մեռավ, Տեր-Պետրոսյանն սկսեց նոր խաղ, որով լուծում է հետեւյալ խնդիրները.
1. Իր սեփական եւ իր թիմի անվտանգությունը
2. Քաղաքական դաշտում ջրի երեսին մնալու անհրաժեշտությունը
3. Ազգակործան ու պառակտիչ խաղերի մեջ չներգրավվելը:
Իր բաց նամակով, որն իբր գրված էր 5 օր առաջ, սակայն հրապարակվեց երեկ, ծեր աղվեսը լուծում է վերոհիշյալ բոլոր խնդիրները: Հետ կանգնելով սուր քայլերից` նա հարվածի տակ չի դնում ո՛չ իրեն, ո՛չ իր թիմին: ԲՀԿ-ի քաղաքական դիրքերի կտրուկ թուլացման պայմաններում ԼՏՊ-ն եւ իր ՀԱԿ-ը դառնում են ընդդիմության առաջնորդներ եւ, ըստ էության, գրավում են ջախջախվող ԲՀԿ-ի տեղը: Եվ վերջապես, հետ քաշվելով հակասահմանադրական իշխանափոխության փորձերից, որոնք նախատեսված էին Ցեղասպանության 100-րդ տարելիցի նախաշեմին, Տեր-Պետրոսյանը զերծ է մնում դավաճանության մեջ մեղադրվելուց եւ ավելին` չմասնակցելով ըստ էության ամերիկյան "նարնջագույն" հեղաշրջման ծրագրին, ամրապնդում է Մոսկվայի հետ իր գցած կամրջակը: Մի խոսքով, Տեր-Պետրոսյան-Ծառուկյան երկամյա համագործակցությունը շատ վատ ավարտվեց Ծառուկյանի եւ բավականին լավ` Տեր-Պետրոսյանի համար: Ինչի մասին բազմիցս զգուշացվում էր Ծառուկյանը, երբ նրան ասում էին, թե քաղաքականության մեջ թրծված Տեր-Պետրոսյանը ի վերջո կօգտվի Ծառուկյանի հնարավորություններից եւ քաղաքական անփորձությունից:

Հ. ՏԵՐ-ՎԱՀԱՆՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում