ՎԻԿՏՈՐՅԱ ՆՈՒԼԱՆԴԸ "ՊԵՉԵՆՈՒ" ՓՈԽԱՐԵՆ ՏՈՐԹ ԷԼ ԲԱԺԱՆԻ, ՄԵԿ Էª ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՄԱՅԴԱՆ ՍԱՐՔՈՂԸ ՉԷ՜

Արխիվ 12-16

ՎԻԿՏՈՐՅԱ ՆՈՒԼԱՆԴԸ "ՊԵՉԵՆՈՒ" ՓՈԽԱՐԵՆ ՏՈՐԹ ԷԼ ԲԱԺԱՆԻ, ՄԵԿ Էª ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՄԱՅԴԱՆ ՍԱՐՔՈՂԸ ՉԷ՜


Ընթերցողներից շատերը թերեւս կհիշեն, թե ինչպես էր ԱՄՆ պետքարտուղարի` Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով օգնական Վիկտորյա Նուլանդը մեկ տարի առաջ թխվածքաբլիթներ բաժանում Կիեւի` այդ օրերին դեռ թափ հավաքող "Եվրամայդանում": Շատ չանցած էլ տիկին Վիկտորյան պաշտոնապես խոստովանեց, թե Վաշինգտոնն ինչպես է հինգ միլիարդ դոլար ներդրել Ուկրաինայի "դեմոկրատացման" նպատակովª հիմնականում "հեղափոխականներ" պատրաստելու համար: Իսկ թե նուլանդյան այդ "պեչենիների" դիմաց ինչ գին վճարեց Ուկրաինան, դա արդեն հայտնի պատմություն է:

ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏ ԿԱՆՉՈՒՄԸ ՎԱՇԻՆԳՏՈՆԸ ՀԱՍՏԱՏ ԾԱՆՐ ԿՏԱՆԻ

Վիկտորյա Նուլանդի "պեչենիների" եւ հինգ միլիարդի պատմությունը, թեեւ անցած տարվա ընթացքում մինչեւ իսկ մի շարք նոր թեւավոր արտահայտությունների ծննդյան առիթ դարձավ, սակայն այդ մասին հազիվ թե հիշեցնեինք, եթե հիմա էլ նա չորոշեր գալ հարավկովկասյան տարածաշրջան եւ, մասնավորապես, Հայաստան: Իհարկեª դրանում տարօրինակ բան չկա. պետքարտուղարի օգնականը հենց նրա համար է, որ տարբեր հարցերով երկրից երկիր գնա: Բայց մյուս կողմից էլª տիկին Վիկտորյան հենց այնպես չէր "պեչենիներ" բաժանում Կիեւում. հենց նա է, որ կոորդինացնում է ուկրաինական "հեղափոխության" ու դրա հետեւանքների նկատմամբ վաշինգտոնյան վերահսկողությունը: Իսկ ներկայումս, երբ ուկրաինական ճգնաժամը հանգուցալուծումային փուլում է, այսինքնª օրական հազար ու մի իրավիճակային հարցեր կան, նա ոչ միայն հայաստաններում ֆռֆռալու, այլեւ նույնիսկ քիթ սրբելու ժամանակ պետք է, որ չունենար: Բայց եթե այս խառն օրերին որոշել է նման մի ծավալուն այց կատարել, ուրեմն մնում է ենթադրել, որ այստեղ նույնպես լուծելու կարեւոր հարցեր կան, ու, թերեւս, որ դրանք ինչ-որ "անտեսանելի" թելերով կապված են ուկրաինական ներկայիս իրավիճակի հետ:
Չնայածª միայն տիկին Նուլանդի այցը չէ, որ ակնարկում է նման կապի մասին: Օրերս առիթ ունեցել էինք անդրադառնալ մեր երկրում ԱՄՆ-ի նոր դեսպանիª  Ռիչարդ Միլզի` դեռ մինչ Հայաստան գալը տրված այն բացատրություններին, թե իր դիվանագիտական առաքելությունը սկսելուն պես ինչ հիմնական խնդիրներ է փորձելու լուծել: Հիշեցնենքª պարոն Միլզն իր գործունեության առաջնահերթություններն է համարել նախª Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորումը, ապաª ազատ ու բարգավաճ Հայաստանի կառուցման, հարեւանների հետ խաղաղ գոյատեւման հարցում աջակցությունը:
Իհարկեª դեսպանի այս "աշխատանքային օրակարգի" տակ դժվար չէ տեսնել հին ու բազմիցս ծեծված ամերիկյան ծրագրերըª ինչ-որ կերպ հայերի, թուրքերի եւ ադրբեջանցիների "հաշտեցում", եվրասիականացման արդյունքում Հայաստանի "խաթարված դեմոկրատիայի" վերականգնում եւ, իհարկե, այս ամենից հետո հարավկովկասյան ողջ տարածաշրջանը հակառուսական կայուն պլացդարմի վերածում:
Չմոռանանք, որ ժամանակին մոտավորապես նույն "աշխատանքային օրակարգով" Հայաստան էր եկել պարոն Միլզի "նախնին"ª Ջոն Հեֆերնը: Ճիշտ է, նրա առաքելության ժամանակ այդ "օրակարգի" եւ ոչ մի կետ չկատարվեց, բայց գոնե պարոն Հեֆերնը, ընդհուպ մինչեւ տուն վերադառնալը, գնացքով Հայաստանից Թուրքիա անցնելու ծրագրեր էր փայփայում: Իսկ ահա պարոն Միլզին բախտը չժպտաց` Հայաստան այցելելու հենց առաջին օրվանից: Նախª Հայաստանը "դեմոկրատացնելուն" միտված "հեղափոխական" գործընթացները, որ պետք է սկսվեին դեսպանի ժամանելուց մոտ մեկ ամիս հետո, "անհասկանալիորեն" համընկան հենց նրա ժամանման հետ: Իսկ ժամանակային այդ ցայտնոտն արդեն իսկ սպառնում է, որ երազանքների "մայդանը" դեռ չսկսված` կարող է միանգամից ավարտվել: Հաջորդ սյուրպրիզն էլ, իհարկե, հայ-թուրքական տխրահռչակ արձանագրությունները ՀՀ նախագահի կողմից հայաստանյան խորհրդարանից հետ կանչելու փաստն էր, որով, ըստ էության, արձանագրվում էր տարիների համառ աշխատանքների վախճանը: Ընդ որում, այս հանգամանքը նորանշանակ դեսպանին, թերեւս, պետք է հուշի նաեւ, որ Հայաստանը "հանդգնելով" դեմ գնալ ամերիկյան երկարամյա այդ ծրագրերին, ոչ միայն ակնարկում է, որ, այսպես ասենք, Եվրասիական միությանն անդամակցությունն իրեն տալիս է նման վստահություն, այլեւ ակնարկում է, որ Վաշինգտոնը, որն իրեն աշխարհի տերն է համարում, անգամ իր դաշնակից Թուրքիայի նկատմամբ չունի համապատասխան ազդեցության լծակներ: Այսինքն, եթե Վաշինգտոնը համաշխարհային խաղատախտակի "Բ" խմբում հանդես եկող Անկարայում չի կարողանում իրենն առաջ տանել, ապա էլ ինչպե՞ս է "խաղալու" "Ա" խմբի անդամների դեմ. ուրեմն էլ ո՞ւր մնաց համաշխարհային լիդերությունը:
Ինչ վերաբերում է Ղարաբաղին, ապա այս օրերին տարածաշրջանում է Մինսկի խումբը, ինչ-որ բանակցություններ է վարում Բաքվում եւ Երեւանում, սակայն անզեն աչքով էլ տեսանելի է, որ խոսքը հերթական անգամ ջուր ծեծելու մասին է եւ թեկուզեւ աննշան տեղաշարժի սպասելը միամտություն կլիներ:

ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ "ՄԱՅԴԱՆԸ" ՄԵՌԱՎ` ԴԵՌ ՉԾՆՎԱԾ

Այսպիսովª հարավկովկասյան տարածաշրջանում վաշինգտոնյան վերահսկողության ծրագրերը հերթական անգամ վտանգված են: Մինչդեռ այս հերթական տապալումն առանձնահատուկ է նրանով, որ այդ կերպ գործնականում մարում են նաեւ Հարավային Կովկասում ռուսների դեմ երկրորդ ճակատ բացելու հույսերը: Իսկ դա Վաշինգտոնի համար էական է հենց այս պահին, հաշվի առնելով, որ գնալով առարկայանում են Ուկրաինայում ԱՄՆ-ի մեծ աշխարհաքաղաքական պարտության հեռանկարները: Գումարած դրանª եթե Հայաստանն այդքան միանշանակ դեմ է գնում հարավկովկասյան տարածաշրջանում ամերիկյան երկարամյա քաղաքական ծրագրերին, ապա դա տեսնում են նաեւ տարածաշրջանի մյուս երկրները: Եվ եթե դրան ավելացնենք, որ մասնավորապես մեր հարեւան Վրաստանը տեսնում է նաեւ այն խառնիճաղանջ իրավիճակը, որ այս օրերին ձեւավորվել է Եվրոպայում, ինչպես նաեւ, թե եվրաասոցացման արդյունքում ինչ պատիժ է կրում Կիեւը, ու թե ինչպես են նույն հարցի հետ կապված` եվրոպական լիդերները Վաշինգտոնը թողած` վազում Մոսկվա: Իսկ որ դրանից հետո Թբիլիսիին եւս կմնա իր աշխարհաքաղաքական հայացքը տեղափոխել դեպի հյուսիսª վերջնական հարվածը հասցնելով տարածաշրջանում ԱՄՆ-ի դիրքերին, դա նույնպես դժվար չէ ենթադրել:
Մի խոսքովª այս բարդ իրավիճակում, իհարկե, տիկին Նուլանդի տարածաշրջան ժամանելը միանգամից իր տրամաբանությունն է ստանում: Այլ հարց է, թե հարավկովկասյան երեք երկրներ այցելելովª նա ինչ ակնկալիքներ կարող է ունենալ: Բաքուն, իհարկե, ամիսներ առաջ էր այս փոփոխությունների հոտն առել, եւ դժվար չէ կռահել, թե ինչու դեռ անցած ամռանը Ղարաբաղում հակառուսական երկրորդ ճակատը բացելու "պետպատվերն" ստանալովª Ալիեւը բավարարվեց միայն "կռիվ-կռիվ" խաղալովª մինչեւ ռուս-ամերիկյան հակամարտության պատկերն առավելագույնս հստակ կդառնար: Իհարկեª դա որոշակիորեն փչացրեց Վաշինգտոնի հետ հարաբերությունները, բայց դա այս պահին շատ մեծ հոգս չէ:
Վրաստանում նույնպես առանձնահատուկ հույսեր տիկին Նուլանդը հազիվ թե ունենա: Թբիլիսին արդեն երբվանից է, որ սպառնում է Վաշինգտոնի "հեղափոխական հոգեզավակին"ª Սահակաշվիլուն բռնելուն պես բանտ տեղափոխել: Իսկ ահա ներկայիս իրողություններն էլ հազիվ թե վրացիների համար իրենց ոչ վաղուցվա "գունավոր" անցյալը հիշելու լավ առիթ են, ու թերեւս տիկին Նուլանդն այնտեղ "դեմոկրատական" ողջույններից զատ` էլ ոչինչ չստանա:
Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա հայ-թուրքական արձանագրությունները ետ կանչելու փաստն արդեն բավարար մեսիջ էր նաեւ տիկին Նուլանդի համար: Դրանից հետո, անշուշտ, նրան մնում էր անմիջապես մի "մայդան" էլ այստեղ սարքելª գոնե նման "հանդգնությունն" անպատժելի չթողնելու համար: Բայց փաստն այն է, որ դեռ նույնիսկ մինչեւ տիկին Վիկտորյայի Հայաստան ժամանումըª տեղի "հեղափոխականները" եւ հատկապեսª նրանց "ամենաբոցաշունչ" հատվածը, սկսեցին կամաց-կամաց ցրվել: Մասնավորապեսª հերթական անգամ սիրած գործինª "քցելուն" անցավ Լեւոն Տեր-Պետրոսյանը. հասկանալի է, այս անգամ "քցվածները" ոչ միայն պարոն Տեր-Պետրոսյանի բնորոշմամբª իր "ոխերիմ բարեկամներն" են, այլ նաեւª "հեղափոխությունը": Ապաª երկրից որոշեց "թռնել" շատ ավելի "բոցաշունչ" Նաիրա Զոհրաբյանը, ով դեռ նախօրեին էր երդվում հացադուլի նստել: Խոսակցություններ կան, որ շուտով նրան կմիանա մյուս չկայացած հացադուլավորըª ավելի "տափուկ" "հեղափոխական" Օսկանյանը: Չնայածª նա դրանով վերջնականապես հրաժեշտ կտա նաեւ Մեղրին թուրքերին "ծախելու" հին ամերիկյան ծրագրերին:
Մի խոսքովª Երեւանում տիկին Նուլանդը եթե "պեչենու" փոխարեն տորթեր էլ բաժանի, մեկ է, "մայդան" սարքելու հույսեր չկան: Իսկ թե այս ամենից հետո ինչ նոր տեսք կարող է ունենալ ոչ միայն Հայաստանը, այլեւ ողջ հարավկովկասյան տարածաշրջանը, դա դեռ կտեսնենք:

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում