ՀԱԿՈԲ ՀԱԿՈԲՅԱՆԻ ԿԱԼԱՆԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ ՀԵՐԹԱԿԱՆ ՎԱՐԿԱԾԸ
Շրջանառության մեջ են հայտնվել խոսակցություններ, թե Աժ նախկին պատգամավոր, ՀՀԿ-ական Հակոբ Հակոբյանի ¥ում մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի միանգամից 7 հոդվածով¤ կալանավորումը ինչ-որ տեղ կապված է վերջին օրերի հայտնի իրադարձությունների հետ: Այսինքն, որ ԲՀԿ-ական ակտիվ կապեր ունեցող պարոն Հակոբյանը սպասվող սրացումների ժամանակ պետք է որոշակի խնդիրներ լուծեր: Գործարարի փաստաբան Կարեն Սարդարյանն այդ խոսակցությունների առնչությամբ տվեց նման պարզաբանում.
- Ես բացարձակապես տեղյակ չեմ. առաջին անգամ Ձեզանից եմ լսում, ես, առհասարակ տեղյակ չեմ նրա քաղաքական գործունեությանը, հետեւաբար, նման հետեւություններ անել չեմ կարող: Ինչ վերաբերում է պարոն Հակոբյանի առողջական վիճակին, ապա փաստաբանը նշեց. - Բանտային պայմաններում Հակոբյանի վիճակը գնալով ավելի է վատանում. ահավոր գլխացավեր ունի, սիրտն է ցավում, ճնշումն է բարձրանում, ուշաթափության դեպքեր են եղել: