"ԳԱԳԻԿ "ԹԱԳԱՎՈՐՆ" ԱՅԴ ՑՈՒՑԱԿՈՒՄ ԶԲԱՂԵՑՆՈՒՄ Է... 129-ՐԴ ՏԵՂԸ"
Այս օրերին հետաքրքիր է վերհիշել 2006թ. սեպտեմբերին ռուսական հայտնի "Պոլիտիչեսկիյ կլասս" ամսագրում լույս տեսած "Հայաստանը թավշյա հեղափոխության շեմին" աղմկահարույց հոդվածը: Հոդվածում մասնավորապես նշված է, որ "օլիգարխատը փաստացի դուրս է հանված ֆիսկալ ծառայությունների վերահսկողության տակից եւ ենթակա չէ հարկային վարչարարությանը, իսկ նրա եկամուտները պարզապես վերահսկվում են իշխող տանդեմի կողմից:
Իմիջիայլոց, Գագիկ "թագավորը" այդ ցուցակում զբաղեցնում է... 129-րդ տեղը` ստանալով երկրում ամենախոշոր եկամուտները": Նույն հոդվածում հոդվածագիր Գագիկ Սարգսյանը նշում է. "Ընդդիմադիր մամուլը կարող է իր համար անպատիժ կերպով կպնել, ասենք, երկրի նախագահին: Սակայն նույն ոգով արտահայտվել հասարակ պատգամավոր-օլիգարխների եւ առավել եւս Գագիկ "թագավորի" հասցեին` դառնում է բավականին խնդրահարույց եւ վտանգավոր: Նրանք կարող են կազմակերպել պատժիչ գործողություն` սովորական բանդիտական կազմավորումների միջոցով, որոնք ծառայության մեջ են նրանց մոտ: Այդ դեպքում նրանք արդեն հանդես են գալիս որպես մասնավոր անձինք, ընդ որում` "հեղինակություններ" եւ ոչ թե քաղաքական գործիչներ":