ԱՐԱՄ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ ԲՀԿ-Ի «ԶԱԴՆԻԻՆ» ՉԻ ՈՒԶՈՒՄ ՀԱՎԱՏԱԼ
Արխիվ 12-16ԱՐԱՄ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ ԲՀԿ-Ի «ԶԱԴՆԻԻՆ» ՉԻ ՈՒԶՈՒՄ ՀԱՎԱՏԱԼ
Ինչպես հայտնի է, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն այսօր մեղայական մի հայտարարություն է տարածել, որտեղ խոսվում է ողջամտության սահմանները չանցնելու մասին: Ակնհայտ է, որ ԲՀԿ-ն ինչպես կասեր «Ժառանգության» առաջնորդը «զադնի» դրեց, որը մի կողմից հստակեցրեց առկա անորոշությունը, մյուս կողմից` հիասթափեցրեց ԲՀԿ-ին հավատացող եւ այդ կուսակցության հետ հույս կապող քաղաքացիներին ու քաղաքական ուժերին: Սակայն, բնական է, որ այդ ուժերն ու ընդհատակից դուրս եկող ԲՀԿ-ականները չեն ցանկանում կողի ընկնել, դրանցից մեկը «Ազգային Համաձայնություն» կուսակցության ղեկավար Արամ Հարությունյանը, ով հույս է կապում ԲՀԿ-ի ու համաժողովրդական շարժման հետ: «Իրավունքի» հետ զրույցում այդպես չի կարծում, թե Գագիկ Ծառուկյանը նահանջեց. «ԲՀԿ առաջնորդը ցույց տվեց, որ նա մի հազար անգամ ավելի պետականամետ գործիչ է, քան Սերժ Սարգսյանը»: Իսկ թե ինչով է ավելի պետականամետ անհասկանալի մնաց մեզ եւ շատերի համար:
Քաղաքականությունից Գագիկ Ծառուկյանի հեռանալու մասին խոսակցություններին եւս չի հավատում Արամ Հարությունյանը:
Եթե ԲՀԿ-ի կողմից նահանջ չկա, ինչո՞ւ հետաձգվեց ուրբաթ օրվա կայանալիք հանրահավաքը: «Դա համաժողովրդական շարժումն է որոշում, դա այլ խնդիր է»,- եզրափակեց Արամ Հարությունյանը: Իսկ այդ համաժողովրդական շարժումն ում նախաձեռնությունն էր դա էլ, հավանաբար չի հուզում պարոն Հարությունյանին:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

