ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉԸ`ԼՐԱԳՐՈՂԻՆ. «ԴՈՒՔ ԱՆՁՆԱԿԱՆ Ի՞ՆՉ ՇԱՀԱԳՐԳՌՎԱԾՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՔ» ՏԵՍԱՆՅՈՒԹ, ՖՈ

Արխիվ 12-16

ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉԸ`ԼՐԱԳՐՈՂԻՆ. «ԴՈՒՔ ԱՆՁՆԱԿԱՆ Ի՞ՆՉ ՇԱՀԱԳՐԳՌՎԱԾՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՔ». ՖՈՏՈՇԱՐՔ


Եզնիկ Կողբացի 50/2 հասցեում կատարվող շինարարության մասին «Իրավունք» առաջինն է  անդրադարձել:

Հիշեցնենք`վերոնշյալ հասցեում պատվիրատու «Վան» մոթել տնօրենի Վահանգ Վանցյանի կողմից կառուցվում է  ինչ-որ օբյեկտ: Մեզ հետ զրույցում պատվիրատում հավաստիացնում էր, թե  «կուրսի» չէ, որ նախկինում տարածքը կանաչապատ ու ծառածածկ է եղել: Սակայն մեր հրապարակած  լուսանկարները, որոնք  հանրությանը ներկայացվեց նաեւ Արմենիա հեռուստաընկերության «Սուր անկյուն» հաղորդաշարի կողմից, փաստում են հակառակը:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ի պատասխան մեր գրավոր հարցման` քաղաքապետարանը  եւս հաստատել էր, որ ի սկզբանե տարածքը կանաչապատ ու ծառածածկ չի եղել: «Իրավունքը» նորից գրավոր հարցում ուղարկեց քաղաքապետարան պարզելու` կոնկրետ հասարակական ինչ օբյեկտ է կառուցվում: Եվ եթե Եզնիկ Կողբացի 50/2 հասցեն կանաչապատ ու ծառածածկ չի եղել, ապա ի՞նչ են վկայում մեր լուսանկարները:

Պատասխան այդպես էլ չստացանք: Դրա փոխարեն քաղաքապետարանի հասարակայնության եւ լրատվության բաժնի ղեկավար Արթուր Գեւորգյանը մեր դիտարկմանը, թե գրավոր մեր հարցի պատասխանը չենք ստացել, արձագանքեց. «Դուք ստացել եք ձեր հարցի պատասխանը (նկատի ունի նախորդ գրավոր հարցման պատասխանը-խմբ.)»:

Հստակեցրինք` քաղաքապետարանի  պատասխանը նոր հարցեր է առաջացրել: Հանկարծ Արթուր Գեւորգյանն այսպես արձագանքեց. «Դուք անձնական ի՞նչ շահագրգռվածություն ունեք»:

Ի՞նչ շահ պետք է ունենանք, պրն Գեւորգյան, մենք մեր հարցի պատասխանն ենք ուզում ստանալ: Փաստորեն, քաղաքապետարանը իր գործառույթը կատարելու` այսինքն հնգօրյա ժամկետում մեր հարցին պատասխանելու փոխարեն,  անձնական ինչ-որ շահագրգռությունների մասին է խոսում լրագրողի հետ: Հետեւաբար, հարց է առաջանում` իսկ դո՞ւք ինչ անձնական շահագրգռվածություն եք տեսնում, կամ ունե՞ք, որ խուսափում եք մեր փաստերին եւ գրավոր հարցերին պատասխանելուց: Կամ միգուցե որոշ չինովնիկներ  վերոնշյալ տարածքում փայաբաժին ունեն:

Կենտրոնի թաղապետարանից  եւս փորձեցինք  պատասխան ստանալ, որտեղից խնդրեցին մեզ հարցը գրավոր ուղարկել:

Ի դեպ,  տեղեկացնենք, որ այս շինարարության մասին անդրադարձել է նաեւ «Սուր անկյուն» հաղորդաշարը` հղում տալով մեր կողմից հրապարակված լուսանկարներին: Սակայն անգամ   դա չի սթափեցրել պատկան մարմիններին, եւ շինարարությունն ակտիվ շարունակվում է:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում