16 ՀԱՄԱՍԵՌԱՄՈԼՆԵՐԻ ԼՈԲԻՍՏՆԵՐԸ ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏԸ ՇՓՈԹԵԼ ԷԻՆ ԴԻՄԱԿԱՀԱՆԴԵՍԻ ՀԵՏ

Արխիվ 12-16

16 ՀԱՄԱՍԵՌԱՄՈԼՆԵՐԻ ԼՈԲԻՍՏՆԵՐԸ ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏԸ

ՇՓՈԹԵԼ ԷԻՆ ԴԻՄԱԿԱՀԱՆԴԵՍԻ ՀԵՏ


Այսօր Վերաքննիչ քաղաքացիական դատարանում դատավորներ` Պետրոսյանի, Կարախանյանի եւ Տավարաթյանի նախագահությամբ քննության առնվեց հայտնի տասնվեց համասեռամոլների լոբիստների վերաքննիչ բողոքն ընդդեմ "Իրավունք մեդիա" ՍՊԸ-ի, Հովհաննես Գալաջյանի: Հիշեցնենք, որ հայցվորները, դեռեւս նախորդ տարի, դիմել էին դատարան, պնդելով, որ իբրեւ թե վիրավորվել են «Իրավունք» թերթի կայքէջում տեղադրված «Նրանք սպասարկում են միջազգային համասեռամոլ լոբբինգի շահերը. Ազգի եւ պետության թշնամիների սեւ ցուցակը» հոդվածից: Հավելենք, որ պատվի ու արժանապատվության մասին բարձրաձայնող տասնվեց անձինք նրանք էին, ովքեր երգչուհիներ Ինգա եւ Անուշ Արշակյանների հասցեին զազրելի գնահատականներ էին հնչեցրել` պաշտպանելով «Եվրատեսիլ» մրցույթի հաղթողին` տրանսվեստիտ Կոնչիտա Վյուրստին: Բանն այն է, որ վերջիններս այդպես էլ չեն կարողանում հաշտվել Կենտրոն եւ Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության դատարանի` նախագահությամբ դատավոր Ռ. Ներսիսյանի, կայացրած վճռի հետ, քանի որ դատարանը վճռել էր 16 համասեռամոլների լոբբիստների հայցն ընդդեմ «Իրավունք մեդիա» ՍՊԸ-ի, Հովհաննես Գալաջյանի` պատվին եւ արժանապատվությանը պատճառած վնասի հատուցման պահանջի մասին, մերժել:

Ինչեւէ, դատական նիստի ընթացքում քննվեց բողոքը, որի ընթացքում  Հովհաննես Գալաջյանի եւ «Իրավունք Մեդիա» ՍՊԸ ներկայացուցիչ  «Լեւ Գրուպ» փաստաբանական ընկերության ղեկավար Լեւոն Բաղդասարյանը ներկայացրեց բողոքի վերաբերյալ իր դիրքորոշումը, մասնավորապես նշելով.«Կարծում եմ, որ Կենտրոն եւ Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության դատարանի վճիռը իրավաչափ է, ուստի գտնում եմ, որ վերաքննիչ բողոքը անհիմն է եւ ենթակա է մերժման»: Նշենք, որ հայցվորների մի մասը` այսօր դատական նիստի սկսվելուն պես դիմակներ հագան, ոմանք էլ` դիմակների փոխարեն ակնոցներ դրեցին: Մի խոսքով այսօրվա դատական նիստը հայցվորները, ըստ երեւույթի շփոթել էին դիմակահանդեսի հետ, որովհետեւ նրանց մոտ ակնհայտ կարնավալային տրամադրություն էր` էլ շենյոններ, էլ տոնածառի փայլեր, էլ շարֆով բերաններ փակել, ինչ էր ասես, որ չէիք տեսնի դատական նիստի ընթացքում: Ուշագրավ մի բան եւս ներկայացնենք, երբ պատասխանող կողմի ներկայացուցիչ պարոն Բաղդասարյանը լրատվամիջոցներից մեկին հարցազրույց էր տալիս, տասնվեց հայցվորներից մեկը միջամտեց եւ հայտարարեց, որ չի ուզում, որ լսվի պարոն Բաղդասարյանի խոսքը: Ենթադրությունները թողնում ենք ընթերցողին: Միայն թե դժվար է հավատալ, որ մեր ավանդապահ ու քրիստոնեական երկրում այսքան «կոնչիտայի վկա» հայ երիտասարդներ կան, սակայն արդյոք հայ:

Հայցվորների` դատական նիստի ընթացքում դիմակներով նկարները ներկայացնում ենք ստորեւ.


Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում