Վրաստանի դատախազությունն Ուկրաինայից պահանջում է արտահանձնել Սաակաշվիլիին
Արխիվ 12-16| Վրաստանի դատախազությունն Ուկրաինայից պահանջում է արտահանձնել Սաակաշվիլիին |

Վրաստանի դատախազությունը դիմել է Ուկրաինային` խնդրելով իրեն արտահանձնել երկրի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին, ում հայրենիքում մեղադրում են պաշտոնական դիրքի չարաշահման և վատնումների մեջ: Այս մասին հայտնում են վրացական ԶԼՄ-ները` հղում անելով դատախազության մամուլի ծառայությանը:
Փաստաթղթում ասվում է, որ, չնայած այս Վրաստանի և Ուկրաինայի միջև արտահանձնման մասին համաձայնագիր գոյություն ունի, ուկրաինական կողմը Սաակաշվիլիի հարցում հրաժարվել է համագործակցել:

