Ծառուկյանը այսօր-վաղը կավարտի իր քաղաքականությամբ զբաղվելու իննամյա շրջանը
Արխիվ 12-16Ծառուկյանը այսօր-վաղը կավարտի իր
քաղաքականությամբ զբաղվելու իննամյա շրջանը
Եվ այսպես, ԲՀԿ-ն նահանջեց. չեղյալ հայտարարեց իր շտապ հանրահավաքը, իսկ Գագիկ Ծառուկյանը մոռացավ արտահերթ նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների մասին եւ հանդես եկավ շատ բարի ու մեղմ հայտարարութայմբ` քաղաքակիրթ երկխոսսության միջոցով բոլոր խնդիրները լուծելու վերաբերյալ: Իհարկե, ԲՀԿ-ի նման կտրուկ կերպարանափոխումը ու փափկացումը առաջին հերթին պայմանավորված են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի խիստ դիրքորոշմամբ եւ դրան հաջորդած գորոծղություններով: Երկրորդ հանգամանքը այն է, որ ԲՀԿ-ի թիմը, որը հավաքված էր ոչ թե գաղափարական հիմքի, այլ սեփական բիզնեսը համատեղ պաշտպանելու հենքթի վրա, արագորեն ճաքեր տվեց, չդիմանալով առաջին իսկ լուրջ հակազդմանը: Եվ դա բնական է. բիզնեսը հանգիստ է սիրում եւ պարզ չէ, թե ինչու ԲՀԿ-ական ապագաղափարական բիզնեսմենները ռիսկի տակ դնելով սեփական հսկայական կարողությունները պետք է դուրս գային հարմարավետ դղյկաներից ու ավտոմեքենաներից «կապեին պատրոնդաշները» եւ բարձրանային հեղափոխական բարիկադների վրա, որոնց մասին սպառնում էին ԲՀԿ-ի ջահելները: Կարծես թե անընդհատ ֆշ-շ-շացնող Նառա Զոհրաբյանից էլ Ժաննա Դարկ չստացվեց: Եվ Գագիկ Ծառուկյանի երազանքները «թագավոր լինելու մասին» մի ակնթարթում ցրվեցին:
ԲՀԿ-ի սթափության մեջ, իհարկե, իրենց դերը կատարեցին եռյակի մյուս երկու գործընկերները, որոնցից մեկը վախից կորցրեց խոսելու ունակությունը, իսկ մյուսը ընդհակառակը`հանկարծ ընկավ ազգային միասնության ռոմանտիզմի մեջ եւ սկսեց սրտաճմլիկ նամակներ գրել երկրի նախագահին, որին ընդամենը օրեր առաջ պախարակում էր բոլոր միջոցներով: Լեւոն Տեր-Պետրոսյանը այնքան հեշտությամբ ու հմտությամբ «քցեց» Գագիկ Ծառուկյանին, որ դրա համեմատ ավտոկայանի մատնոց ֆռցմողները երեւում են բավականին պարկեշտ անձնավորություններ: Ինչ վերաբերում է Րաֆֆիին, ապա խեղճի լեզուն հերթական անգամ կուլ գնաց: Երրորդ անգամն է, որ նա հրավիրում է լրագրողներին, սակայն այդպես էլ որեւէ հոդաբաշխ միտք չի կարողանում արտահայտել: Այս օրերին Րաֆֆիի մասին ընդհանրապես մոռացել են եւ որեւէ լուրջ քաղաքական հաշվարկների մեջ այդ փափլիկ ամերիկացուն, որպես ներքաղաքական գործոն այլեւս ոչ ոք հաշվի չի առնում: Գագիկ Ծառուկյանին քցեցին նաեւ այն «վեցնոցները», որոնք փետրվարի 5-ին հավաքվել էին «թագավորի շուրջ» եւ իր թիկունքից ծիկլակելով մատ էին թափ տալիս իշխանութունների վրա: Դրա դիմաց հյույս ունենալով «թագավորից» ձրի ստանալ մի երկու շիշ «Նոյ» կոնյակ: Այսօր դրանց «իզն ու թոզը» չկա: Միակ բացառությունը ԿԳԲշնիկ Գառնիկ Իսագուլյանն է, որը, սակայն, հավատարիմ է ոչ թե Գագիկ Ծառուկյանին, այլ Ռոբերտ Քոչարյանին:
Ահա այսպիսի «մարտական ընկերների» պարագայում, Գագիկ Ծառուկյանին, որը, ըստ էության, մնաց մենակ ոչինչ չէր մնում, քան արագորեն ձերբազատվել թունավոր անուրջներից եւ անսալ բազմաթիվ միջնորդների, մշակույթի գործիչների, քաղաքական ուժերի եւ վերջապես առողջ բանականության կոչին եւ դադարեցնել հակասահամանադրական առճակատմանը տանող գործունեությունը: Ինչը, անկասկած, կարելի է միայն ողջունել:
Սակայն չմոռանանք, որ սա դեռ վերջակետը չէ եւ նախագահը իր փոտրվարի 12-ի ելույթում պահանջեց, որպեսզի Ծառուկյանը ընդհանրապես դուրս գա քաղաքականությունից, զրկվելով նաեւ ԱԺ պատգամավորի մանդատից: Հավանաբար դժվար է պատկերացնել, որ ՀՀ նախագահը չի հասցնելու սկսած գործը տրամաբանական ավարտին` Գագիկ Ծառուկյանին թողնելով սպորտի ոլորտը եւ բիզնեսը, որից վերջինս պետք է մուծի օրենքով սահմանված հարկերը: Դժվար է պատկերացնել նաեւ, որ այսպիսի ջախջախումից, ստորացումից ու «քցվելուց» հետո Գագիկ Ծառուկյանը ինքը ցանկություն ունենա մնալ քաղաքականության մեջ եւ իր լայն թիկունքով պաշտպանել երախտամոռ կուսակիցներին եւ դաշնակիցներին: Այնպես որ, ամենահավանական տարբերակը այն է, որ Ծառուկյանը այսօր-վաղը կավարտի իր քաղաքականությամբ զբաղվելու իննամյա շրջանը, վայր դնելով ԲՀԿ նախագահի պաշտոնը եւ պատգամավորական մանդատը, անցնելով հասարակական-բարեգործական եւ բիզնեսային գարծառույթներին, ինչը իր մոտ անհամեմատ ավելի լավ էր ստացվում, քան քաղաքականությունը: Իսկ այդ դեպքում ինչ կլինի ԲՀԿ-ի մնացորդների հետ, արդեն իսկ այլ խոսակցություն է եւ դեռ քննարկումների փուլում է:
Հ. ՏԵՐ-ՎԱՀԱՆՅԱՆ

