ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՒԺԵՂԱԳՈՒՅՆ ԾԱՆՐՈՐԴՆԵՐՆ ԻՐԵՆՑ ԿԱՐԳԸ ԿՀԱՍՏԱՏԵՆ ԵՎՐՈՊԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ
Արխիվ 12-16ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՒԺԵՂԱԳՈՒՅՆ ԾԱՆՐՈՐԴՆԵՐՆ ԻՐԵՆՑ ԿԱՐԳԸ ԿՀԱՍՏԱՏԵՆ ԵՎՐՈՊԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ
Երեւանի Օլիմպիական հերթափոխի մարզական քոլեջում կայացել է ծանրամարտի Հայաստանի առաջնությունը: Տղամարդկանց պայքարում 56 կգ քաշային կարգում Հայաստանի չեմպիոն է դարձել Դավիթ Դավայանը: 62 կգ քաշային կարգում լավագույնը Սմբատ Մարգարյանն էր, 69 կգ քաշային կարգում` Վանիկ Ավետիսյանը, իսկ 77-ում` Ժորժ Եղիկյանը: 85 կգ քաշային կարգում Աղասի Աղասյանը, երկամարտում գրանցելով 330 կգ արդյունք, հռչակվեց Հայաստանի չեմպիոն, իսկ ահա 2014թ. պատանիների Եվրոպայի փոխչեմպիոն Սամվել Գասպարյանը 298 կգ ցուցանիշով եզրափակեց ուժեղագույնների եռյակը: 94 կգ քաշային կարգում երկամարտում 336 կգ արդյունքով ոսկե մեդալի արժանացավ Մկրտիչ Մկրտչյանը:
105 կգ քաշային կարգի հինգ մարզիկների մեջ լավագույն արդյունքն արձանագրեց գյումրեցի Արտյոմ Պետրոսյանը: Եվ + 105 կգ քաշայինների պայքարում իրեն հավասարը չուներ պատանեկան օլիմպիական խաղերի չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը: Հայաստանի առաջնությունից հետո հավաքականի գլխավոր խնդիրն է լավագույնս ներկայանալ ապրիլին Թբիլիսիում կայանալիք Եվրոպայի առաջնությանը: Իսկ ներքին առաջնությունը մասնավորապես նպաստեց կողմնորոշվելու ուժեղագույնների ընտրության հարցում: Եվրոպայի առաջնության նախապատրաստական փուլը ընդգրկելու է ուսումնամարզական հավաք` Ծաղկաձորում, Աբովյանում, ապաª Վրաստանում:
Արդեն Եվրոպայի առաջնությունից հետո, հավաքականի բոլոր ուժերը կկենտրոնանան նոյեմբերին ԱՄՆ-ի Հյուսթոն քաղաքում կայանալիք աշխարհի առաջնությունում արդյունավետ ելույթներ ապահովելուն, աշխարհի առաջնությունը օլիմպիական վարկանիշային վերջին մրցումն է լինելու 2016 թվականի Ռիոյի խաղերից առաջ:
Ի դեպ, այս տարվա աշխարհի առաջնությունը ծանրամարտի Հայաստանի կանանց հավաքականի համար նույնպես ամենակարեւորն է: Իսկ Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում կայանալիք ծանրամարտի Եվրոպայի առաջնությանը նախնական տվյալներով 3 կամ 4 մարզուհի է մասնակցելու: Ուժեղագույնները դարձյալ որոշվեցին ներքին առաջնության արդյունքներով. 48 կգ քաշային կարգում երկամարտի 110 կգ արդյունքով հաղթող է դարձել Էլեն Գրիգորյանը: 53 կգ քաշային կարգումª Աննա Գովելյանը, 58 կիլոգրամ քաշային կարգումª Շուշան Հակոբյանը, 63-ումª Իզաբելլա Յայլյանը, 69-ումª Սոնա Պողոսյանը եւ 75 կգ քաշային կարգում Հայաստանի առաջնության հաղթող է դարձել Արեւիկ Պապիկյանը: +75 կամ գերծանր քաշային կարգում, իհարկե, իրեն հավասարը չուներ օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Հռիփսիմե Խուրշուդյանը, որը երկամարտում արձանագրել է 235 կիլոգրամ արդունք:
ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

