ՀԵՐԹ` ՀԱՄԱՍԵՌԱՄՈԼԱԿԱՆ ՖԻԼՄԻ ՀԱՄԱՐ

Արխիվ 12-16

ՀԵՐԹ` ՀԱՄԱՍԵՌԱՄՈԼԱԿԱՆ ՖԻԼՄԻ ՀԱՄԱՐ


Փետրվարի 14-ին "Մոսկվա" կինոթատրոնում Բրիտանական ֆիլմերի փառատոնը, ինչպես եւ տեղեկացրել էինք մեկնարկեց համասեռամոլների մասին պատմող` "Նմանակման խաղ" (անգլ. The Imitation Game) ֆիլմով, որը հայտնի մաթեմատիկոս, ինֆորմատիկայի ու գաղտնագրերի մասնագետ, տրամաբանող Ալան Թյուրինգի մասին է: Երկրորդ աշխարհամարտի ժամանակ նացիստական "Էնիգմա" ռազմական գաղտնագրման էլեկտրամեխանիկական մեքենայի ապակոդավորումը հայտնաբերած եւ դրանով նացիստական Գերմանիայի պարտությանը մեծապես նպաստած Թյուրինգը նույնասեռական է եղել: Այս մասին հպարտորեն հայտնում է ԼԳՏԲ-ների լոբբինգով զբաղվող կայքն ու հավելում, որ 1952-ին Ալան Թյուրինգը մեղավոր է ճանաչվել "կոպիտ անպարկեշտության" մեղադրանքով (այսպես կոչված "Լաբուշերի օրենսդրական լրացումը", որով Մեծ Բրիտանիայում համասեռամոլների նկատմամբ քրեական հետապնդում էր ենթադրվում), եւ նրան առաջարկել են ընտրություն կատարել ազատազրկման եւ հորմոնալ թերապիայի միջեւ (իբր համասեռամոլությունից բուժվելու նպատակով): Խուսափելով կալանավայրում հայտնվելուց` Թյուրինգն ընտրում է երկրորդը: Մեկ տարի անց գիտնականին իր տանը մահացած են հայտնաբերում: Ըստ պաշտոնական վարկածի` Թյուրինգն ինքնասպան է եղել ցիանիդի միջոցով` չդիմանալով հորմոնալ թերապիայի բացասական հետեւանքներին:
Իհարկե, վաղուց արդեն զարմանալի չէ Բրիտանական փառատոնի շրջանակներում նման բովանդակությամբ ֆիլմերը, բայց ողբերգականն այն է, որ համասեռամոլների մասին պատմող ֆիլմի ժամանակ "Մոսկվա" կինոթատրոնի մեծ դահլիճը այնքան լեցուն էր, որ նույնիսկ ճեմասրահում մարդիկ հրավիրատոմսերով չկարողացան ներս մտնել: Ցավալի է, որ նման լեցուն դահլիճ Հայաստանում վերջին տարիներին չի հանդիպել: Մի՞թե չգտնվեց մի հայորդի, ով դեմ կկանգներ հասարակության հերթական պղծման գործընթացին, թե՞ արդեն հեռու ենք ազգային ու ավանդական մտածելակերպից: Հետաքրքիր է` ֆիլմը գրավել էր իր համասեռամոլության մասին պատմությունով, թե՞ այն անգլախոսների համար լեզուն չմոռանալու լավ տարբերակ էր: Ինչեւէ, այստեղ տեղին է հիշել մի տարածված անեկդոտ. "Մի երիտասարդ մյուսին հարցնում է` համասեռամոլ ինչպե՞ս են դառնում, սա էլ թե` քո նման` հետաքրքրվելով...":

Կույտը մշակեց ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում