"ԵՎՐԱՏԵՍԻԼՈՒՄ". ԱՆՄՈՌՈՒԿԻ ՄԵԿ ԹԵՐԹԻԿԸ ԿԼԻՆԻ ԵՍԱՅԻ ԱԼԹՈՒՆՅԱՆԸ

Արխիվ 12-16

"ԵՎՐԱՏԵՍԻԼՈՒՄ". ԱՆՄՈՌՈՒԿԻ ՄԵԿ ԹԵՐԹԻԿԸ ԿԼԻՆԻ ԵՍԱՅԻ ԱԼԹՈՒՆՅԱՆԸ

Օրերս "Իրավունքը" տեղեկացրել էր, որ "Եվրատեսիլ-2015"-ին` երաժշտական հեղինակավոր 60-րդ մրցույթին, Հայաստանն այս տարի կներկայանա նոր ձեւաչափով ու նոր խմբով: Ավելին` հավատարիմ մնալով մրցույթի այս տարվա "Կառուցելով կամուրջներ" նշանաբանին, ոգեշնչվելով Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի խորհրդանիշ անմոռուկի գաղափարով, ինչպես նաեւ առաջնորդվելով բազմաթիվ սփյուռքահայերի ցանկությամբ, ովքեր միշտ եղել են եվրատեսիլյան պատվիրակների կողքին, Հանրային հեռուստաընկերության ստեղծագործական խումբը որոշել է մրցույթին ներկայացնել նոր ձեւաչափ.
"Կարեւորելով խաղաղության, միասնության եւ հանդուրժողականության գաղափարը` որոշվել է այս տարի համախմբել 1915-ին աշխարհի 5 աշխարհամասերում` Եվրոպայում, Ասիայում, Ամերիկայում, Աֆրիկայում, Ավստրալիայում սփռված հայ ժողովրդի նոր սերնդին: Խմբում ծագումով հայ 5 երգիչներ են, որոնք զուգակցվում են անմոռուկի 5 թերթիկների հետ: Նրանց կմիանա եւս մեկ մասնակից Հայաստանից, որը կհամախմբի թերթիկները: Հատուկ մրցույթի համար ձեւավորվելիք խումբը կկրի Genealogy անվանումը` 6 արտիստ, 6 ճակատագիր, 1 պատմություն: Իսկ երգը վերնագրված է "Don't deny"` "Մի՛ ժխտիր"". "Իրավունքին" այդ մասին տեղեկացրել էր "Եվրատեսիլի" հայաստանյան պատվիրակության ղեկավար ԳՈՀԱՐ ԳԱՍՊԱՐՅԱՆՆ ու խոստացել, որ փետրվարի 16-ին կբացվի անմոռուկի մեկ թերթիկը, այսինքն` պարզ կդառնա մրցույթի համար հատուկ կազմավորվող Genealogy անվանումով խմբի մեկ մասնակցի անունը:
Երեկ արդեն պարզվեց նորաստեղծ Genealogy խմբի 6 մասնակիցներից մեկի անունը` Եվրոպա աշխարհամասը ներկայացնող ֆրանսահայ ճանաչված երգիչ, երգահան, դաշնակահար եւ դերասան ԵՍԱՅԻ ԱԼԹՈՒՆՅԱՆԸ, ում համար երաժշտությունը մարդկանց եւ նրանց սրտերը միավորելու միջոց է, խաղաղության կոչ:
Ինչպես "Իրավունքին" ավելի վաղ տեղեկացրել էր Գ. Գասպարյանը, մասնակիցներին կոնկրետ ընտրել են ըստ նրանց վոկալային եւ արտաքին տվյալների եւ, իհարկե, հաշվի առել ամենակարեւորը` ըստ նրանց ճակատագրի ու պատմության. "Նրանցից յուրաքանչյուրն ունի պատմություն, ճակատագիր, ինչն էլ միավորում է նրանց: Մի խոսքով, նույնն են նրանց տատերի ու պապերի ճակատագրերը":
Եվ ահա, Եսայի Ալթունյանը ունենալով հայկական ծագում եւ արմատներ` իր երաժշտական առաջին քայլերը կատարել է Ֆրանսիայում: Եսային մեծացել է Հայոց ցեղասպանության մասին պատմությունների ներքո, նրա պապն անգամ գիրք է հրատարակել "Անապատի երեխան" վերնագրով, որպեսզի երբեք չմոռանա իր եւ 1915 թվականին հայ ժողովրդի հետ կատարվածը: Եսայիի տատիկն ու պապիկը փախուստի են դիմել Խարբերդից` Հայոց ցեղասպանության ժամանակ: Հինգ տարեկանում նրա պապը` Նշանը, փախել է Դեր-Զորի անապատից, երբ իր աչքի առաջ սպանել են իր մորն ու քույրերին: Նրան անապատում գտել են արաբ վերաբնակները եւ որոշել են խնամել: 18 տարեկանում նա պատահաբար հանդիպել է իր ազգականներից մեկին եւ տեղափոխվել Ֆրանսիա: Եսային հավատում է, որ հիմա իր ժամանակն է` խոսելու եւ երգելու պատմության այս ողբերգական ժամանակահատվածի մասին: Ֆրանսահայ երգչին շատ են մտահոգում իր պապի պատմությունները: 2015-ին` Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի հետ կապված, օրերս թողարկեց իր "Je n'oublie pas" ("Չեմ մոռանա") երգը:

ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ


Ի ԴԵՊ.

12 տարեկանում Եսային գրել է իր առաջին երգը, իսկ 19-ում պայմանագիր ստորագրել Sony France-ի հետ` որպես "Ideal-3" քաղաքային փոփ խմբի հիմնական կատարող: Խումբը, ընդգրկվելով "Pardonne-moi"-ի լավագույն տասնյակում, հնչում էր ֆրանսիական բոլոր խոշոր ռադիոալիքներով: 21 տարեկանում լքեց խումբն ու պայմանագիր ստորագրեց Mercury Universal-ի հետ: Որպես մենակատար` սկսեց առաջարկներ եւ հրավերներ ստանալ հեռուստատեսային հաղորդումներից: Հայտնվելով երաժշտական "Romeo and Juliet" կատակերգության մեջ` Եսային գերեց բազմաթիվ հանդիսատեսների սրտերը Ֆրանսիայում, Բելգիայում եւ Շվեյցարիայում: Շոուի ձայներիզը վաճառվեց ավելի քան 2 միլիոն օրինակով: Եսային համագործակցել է Միշել Լեգրանի հետ: Նրանք համատեղ 25 երգ են թողարկել "Les Demoiselles de Rochefort"-ի համար, հաջողությամբ Փարիզում ներկայացել Palais des Congres-ին: Այնուհետեւ նա գրել է "Saimer est interdit"-ը Warner Music France- ի հայտնի "Le Roi Soleil" կատակերգության համար: Այդ ձայներիզը երկու անգամ Platinum է դարձել` վաճառելով ավելի քան 3 մլն տոմս` իր գործունեության 3 տարիների ընթացքում: 2012-ին երգչուհի Էմմիի հետ զուգերգով հանդես եկան "Էրեբունի-Երեւան" երգով, որի հիման վրա նկարահանեցին նաեւ տեսահոլովակ:

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում