ՄԱՅՐԱՔԱՂԱՔԻ ԳԱԶԱԼՑԱԿԱՅԱՆՆԵՐՈՒՄ ԳԵՐԲԱՐՁՐ ԳՆԵՐԻ ՊԱՏՃԱՌԸ ՀԱԿԱՄՐՑԱԿՑԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈ՞ՒՆՆ Է

Արխիվ 12-16

ՄԱՅՐԱՔԱՂԱՔԻ ԳԱԶԱԼՑԱԿԱՅԱՆՆԵՐՈՒՄ ԳԵՐԲԱՐՁՐ ԳՆԵՐԻ ՊԱՏՃԱՌԸ
ՀԱԿԱՄՐՑԱԿՑԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈ՞ՒՆՆ Է


Մեր վերջին համարում առիթ էինք ունեցել անդրադառնալ այն աբսուրդ գներին, որոնք տիրում են հայաստանյան գազալցակայաններում ¥ԱԳԼՃԿ¤: Հիշեցնենք, որ համաձայն մեր կողմից նույն օրը ֆիքսած փաստերի, Երեւանի գազալցակայաններում գազի 1խմ-ն արժե 200-210 դրամ ¥կոնկրետª "Ալմաստ" գործարանի հատվածում¤ տեղակայված "Մուլտի գազի" լցակայաններից մեկում 210 դրամ էր¤: Այն դեպքում, երբ մայրաքաղաքին համեմատաբար մոտ տարածքներում նույն մեծածախ պայմաններով ձեռք բերված գազը կարելի է լիցքավորել 170-180 դրամով, իսկ Արմավիրից դեպի Գյումրի տանող ճանապարահատվածումª 130-140-ով:
Իհարկեª ավտոտրանսպորտի համար նախատեսված այդ գազալցակայաններն իրականացնում են մանրածախ առեւտուր, իսկ հայաստանյան օրենսդրությունը ¥եթե, իհարկե, բարոյականությունը մի կողմ ենք թողնում¤ մանրածախին թույլատրում է իր նախընտրած գինը սահմանել այն հիմնավորմամբ, թե թող շուկան կարգավորի: Եվ իրոք, տրամաբանորեն, եթե նույն ապրանքը շատերն են վաճառում, ապա մրցակցությունը կստիպի գները նվազեցնել: Սակայն կան դեպքեր, երբ այդ տրամաբանությունը չի գործում: Այսինքնª կարող են այդ նույն ապրանքի համեմատաբար խոշոր վաճառողները, ավելի կոնկրետª վաճառքի ցանցեր ունեցողներն իրար հետ պայմանավորվել ու սահմանել բարձր գներ: Դե, մյուսներն էլ, ուզեն-չուզեն, պետք է ենթարկվեն այդ խաղի կանոններին: Առավել եւս, որ մեծերին բացահայտորեն դեմ գնալը կարող է մինչեւ իսկ առողջության համար վնասակար լինել, չնայած եթե մեջը ավելի շատ փող աշխատելու տարբերակ կա, էլ ինչ իմաստ ունի դեմ գնալը: Մի խոսքովª հնարավոր է պայմանավորվել ¥կարելի է եւ անուղղակի մեթոդներով, երբ իրար նայելով` գին են սահմանում¤ ու սահմանել գերբարձր գներ: Բայց այª հայաստանյան օրենսդրությունը դա արդեն թույլ չի տալիս: Հատուկ տերմին էլ կաª հակամրցակցային համաձայնություն, որի համար ոչ միայն որոշակի տուգանքների հարց կարող է առաջանալ, այլ, ամենակարեւորը, նման փաստ ֆիքսելու պարագայում պատկան պետական մարմինը կարող է ըստ էության պահանջելª տրամաբանական գներ սահմանել: Եվ ահա այն պարագայում, երբ ողջ մայրաքաղաքով մեկ գազալցակայանները գազը 200-210 դրամով են վաճառում, որոշ հատվածներումª 170-180-ով, ու դրանց զուգահեռ կան միանգամայն տրամաբանական գներª 130-140 դրամ, կարելի է ենթադրել, որ նախորդ երկու դեպքում գներն արհեստական են ու ձեւավորվել են հակամրցակցային համաձայնության արդյունքում: Ընդ որում, նման հիմնավորված ենթադրությունն արդեն իսկ պետք է բավարարեր, որ պատկան պետական կառույցըª ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը ¥ՏՄՊՊՀ¤ սկսեր առնվազն ուսումնասիրել, թե իրականում կա՞ հակամրցակցային համաձայնություն: Իսկ հակառակ դեպքում, գոնե բացատրեր, թե գների նման աղաղակող տարբերությունն այդ ի՞նչ հրաշքի արդյունք է:
Թե ինչով են պայմանավորված մայրաքաղաքի գազալցակայանների գերբարձր գները, եւ արդյոք դա ակնարկ չէ այն մասին, որ ստեղծվել է հակամրցակցային համաձայնություն, հարցով մեր հիշատակված հրապարակումից հետո դիմեցինք ՏՄՊՊՀ մամուլի խոսնակ ԳԱՅԱՆԵ ՍԱՀԱԿՅԱՆԻՆ, ով մասնավորապես ասաց.
- Գազալցակայաններում հանձաժողովը ուսումնասիրություն չի իրականացրել եւ չի իրականացնում, որովհետեւ այստեղ գերիշխող տնտեսվարողներ չկան, հետեւապես մենք այդ ոլորտը չենք ուսումնասիրում: Մեր վերջին ուսումնասիրությունների համաձայնª 360-ից ավելի գազալցակայաններ կային, եւ դրանցից որեւէ տնտեսվարող գերիշխող դիրք չունի տվյալ շուկայում:
- Բայց խնդիրը գերիշխող դիրքը չէ: Կարող է պարզվել, որ հակամրցակցային համաձայնության են եկել, ասենք, մի քանի տնտեսվարողներ: Դա արդեն ՏՄՊՊՀ-ի համար տվյալ շուկան ուսումնասիրելու առիթ չէ՞ :
- Եթե, իհարկե, համապատասխան դիմում-բողոք լինի, հնարավոր հակամրցակցային համաձայնության մասին խոսք լինի, իհարկե հանձնաժողովը միանշանակ կքննի այդ խնդիրը: Բայց այս պահին հակամրցակցային, այսինքն տնտեսվարողների միջեւ փոխադարձ համաձայնության վերաբերյալ, հանձնաժողովը որեւէ բողոք չի ստացել: Ամբողջ խնդիրն այն է, որ հակամրցակցային համաձայնությունը պետք է կնքվի խոշորների միջեւ, եթե այսօր այդ ոլորտում չունենք գերիշխող տնտեսվարող, ում մեջ պետք է կնքվի. դա մի քիչ անհասկանալի է: Ամեն դեպքում, մամուլի հրապարակումը եւս մեզ համար հիմք կհանդիսանա` ուսումնասիրություն իրականացնելու համար:
Շատ ողջունելի է, որ ՏՄՊՊՀ-ն խոստանում է գոնե մամուլի հրապարակման հիման վրա ուսումնասիրություն սկսել, առավել եւս, որ մամուլի խոսքով ուսումնասիրությունների եւ պատժամիջոցների կիրառման պրակտիկա այս կառույցն ունի: Այսպիսովª նույնիսկ հրաժարվում ենք մեր այն միանգամայն տրամաբանական հարցից, որ նման հրապարակում արդեն իսկ օրերս ունեցել ենք, որը պետք է նման ուսումնասիրության համար հիմք դառնար: Լավ, հիմա էլ ենք հրապարակում` հուսալով, որ առաջիկա օրերին հանձնաժողովից կտեղեկանանք ուսումնասիրություններ սկսելու մասին: Եվ ավելին` հանձնաժողովին օգնելու համար ներկայացնում ենք անցած չորեքշաբթի օրը Արմավիրի հարեւանությամբ արված մեր լուսանկարը, որը հիմնավորում է 135 դրամով գազ վաճառելու փաստը: Իսկ որ Երեւանում գները համատարած գերազանցում են 200 դրամը, դա էլ դժվար չէ պարզել: Իսկ որ սա ակնարկ է հակամրցակցային համաձայնության մասին, թերեւս մեծ երեւակայություն կլինի հերքելու համար:

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում