«ՊԵՏՔ ՉԷ ԹՈՂՆԵԼ, ՈՐ ԲՈՂՈՔԱՎՈՐ ՄԱՍՍԱՆ ՎԵՐԱԾՎԻ ԲՌՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԻՔԻ»

Արխիվ 12-16

«ՊԵՏՔ ՉԷ ԹՈՂՆԵԼ, ՈՐ ԲՈՂՈՔԱՎՈՐ ՄԱՍՍԱՆ
ՎԵՐԱԾՎԻ ԲՌՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԻՔԻ»


ՀՀԿ խորհրդի նիստի ժամանակ ՀՀ նախագահ, Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը, որտեղ անդրադարձ կատարվեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյան քաղաքական գործչին, ԱԺ պատգամավորին եւ թվացյալ բարերարին, ճակատագրական դարձավ հենց ԲՀԿ-ի համար: Այսօր արդեն մարդիկ բացահայտ կամ ծածուկ լքում են ԲՀԿ-ական շարքերը, իսկ այլընտրանք կոչվող այս քաղաքական ուժի նեղ վիճակից փորձում են օգտվել ընդդիմադիր ուժերը: Այս, ինչպես նաեւ հետագա ներքաղաքական զարգացումների մասին, «Իրավունքը» զրուցեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ՀՀԿ փոխնախագահ ՌԱԶՄԻԿ ԶՈՀՐԱԲՅԱՆԻ հետ:



«ԵՐԿՐՈՐԴ ՄԱՅԴԱՆ, ԵՐԿՐՈՐԴ ՄԱՐՏԻ 1
ՄԵՆՔ ԹՈՒՅԼ ՉԵՆՔ ՏԱԼՈՒ»


- Պարոն Զոհրաբյան, ՀՀ նախագահի` մեծ արձագանք գտած ելույթին հաջորդեցին ոչ իշխանական «եռյակի» ղեկավարների հապճեպ հանդիպումները, որոնք արդեն հայտարարել են, թե փետրվարի 20-ին միասնական հանրահավաք են անելու: Ըստ Ձեզ, ի՞նչ կարելի է սպասել հերթական միտինգներից:
- Քանի որ հանրահավաքը չի եղել, ստույգ ասել, թե ինչ տեղի կունենա, դժվար է: Բայց, ի վերջո, պետություն ենք, որտեղ կան հանրահավաքի մասին օրենքներ, կա Սահմանադրություն, եւ մենք գործելու ենք` համապատասխան այդ օրենքների եւ սահմանադրության: Եթե այդ «եռյակի» ղեկավարների հանրահավաքները տանեն դեպի բռնություններ, այսինքն` ինչպես իրենք են կոչ անում, արտահերթ ընտրություններ պարտադրեն` բռնությունների ճանապարհով, ապա, բնականաբար, կկիրառվեն օրենքին համաձայն հասարակական կարգը հաստատելու համար միջոցառումներ: Իշխանությունները պարտավոր են երկրում կայունություն պահել: Սահմանադրության երաշխավորը այսօր ՀՀ նախագահն է ու ամբողջ պետությունը, եւ մենք գործելու ենք համապատասխան օրենքի: Այնպես որ, թող չունենան նման հավակնություններ, որ ամեն ինչ կարող են անել:
- Բացառո՞ւմ եք, որ մայդանային կամ մարտիմեկյան սցենարներ կլինեն Ազատության հրապարակում:
- Երկրորդ մայդան, երկրորդ մարտի 1 թույլ չենք տալու, որովհետեւ, իսկապես, մարտի 1-ին ընդդիմության կողմից բավականին օրենքներ խախտվեցին, եւ եղան այդ դեպքերը: Իրենք տարան ընդհարումների, ուզում էին զարգացնել այդ իրավիճակը ու մայդան սարքել, հիմա էլ երկրորդ մայդանն են ուզում սարքել Հայաստանում` Ազատության հրապարակում: Կոչեր են անում, որ նստացույց պետք է անեն, գիշեր-ցերեկ պետք է մնան հրապարակում, պահանջեն իշխանափոխություն... Բայց չէ՞ որ բոլորս տեսել ենք ուկրաինական մայդանը. այնտեղ ցավալի դեպքեր եղան, զոհեր եղան, վիրավորներ եղան: Իրականում մենք պետք է այլ պետություններից դաս քաղենք, պետք չէ թողնել, որ բողոքավոր մասսան վերածվի բռնության գործիքի: Ի վերջո, սոցիոհոգեբանական գիտելիքներից գիտենք, որ մեծ մասսա է հավաքվում այնտեղ, որտեղ կարողանում են կառավարել որոշակի անհատներ, լիդերներ, այսինքն` հոգեբանորեն այդ մասսային տանում են բռնությունների, եւ մասսան հետո է գիտակցում, թե ինչու այդպես արեցին: Դրա համար այս պահից կոչ ենք անում գործել միայն օրենքի սահմաններում: Մենք ժողովրդավար երկիր ենք, բայց երբ փորձում են բռնություններ կիրառելով հարց լուծել, ապա դրա դեմ կան օրենքով նախատեսված միջոցներ:

«ԻՐԱՎԱՑԻ ՓԱՍՏԵՐՈՎ ՆԵՐԿԱՅԱՑՎԵՑ Գ. ԾԱՌՈՒԿՅԱՆԻ ԴԵՄՔԸ, ԴԻՐՔԸ, ՆԱԵՎ ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ»

-Այնուամենայնիվ, այսքանից հետո որոշակի մասսա կկարողանա՞ն նախատեսված հանրահավաքի ժամանակ հավաքել:
- Նախ նշեմ, որ ավելի ցայտուն ձեւով, գուցե նաեւ էմոցիոնալ  ու իրավացի փաստերով ներկայացվեց Գագիկ Ծառուկյանի դեմքը, դիրքը, նաեւ կենսագրությունը, թե ինչպես է եղել, եւ ինչն է հանդուրժվել: Ի վերջո, մարդիկ տեսան, որ գնալու են մի անձի հետեւից, որն իրենց կուսակցության լիդերն է, բայց իր կյանքն ապրել է` խախտումներով, խաբելով, հարկերը չվճարելով, եւ բացի դրանից, պետք է նկատի ունենալ նրա կրթական ցենզը, մակարդակը... Այսինքն` շատերը սկսեցին գիտակցել, որ գնում են մի մարդու հետեւից, որն այն լիդերը չէ, ով կարող է ամբողջ ժողովրդին առաջնորդել: Բնականաբար, հարց կառաջանա` բա մինչեւ հիմա չէի՞ք տեսնում, որ ինքն այդ մարդն է: Ինչո՞ւ չէինք տեսնում, բայց ժողովրդական երկրում ամեն ոք իրավունք ունի զբաղվելու քաղաքականությամբ, սակայն երբ այդ անձն արդեն իր շուրջը կարողանում է հավաքել մասսա` նրանց գումարներ վճարելով, եւ սկսում է ազգային անվտանգությանը վտանգ սպառնալ, ուրեմն` պետք է միջոցներ ձեռնարկել: Խնդիրն այն է, որ կտրուկ դրված է` եթե իշխանությունները գնում են սահմանադրական փոփոխությունների, այսինքն` հայեցակարգ հաստատելու, որը շուտով կհաստատվի, ինչպես ՀՀ նախագահն է ասել փետրվար-մարտ ամիսներին, ապա իրենք դուրս կգան փողոց եւ կստիպեն իշխանություններին հրաժարական տալ: Իսկ եթե գնում են դրան, բնականաբար, ամեն ազդեցության կա հակազդեցություն, դա բնության օրենքն է: Նորից եմ կրկնում` մենք ունենք Սահմանադրություն եւ գործելու ենք դրան համապատասխան:
- Ի դեպ, այն հայտարարության մեջ, որը օրերս տարածվել է Գ. Ծառուկյանի անունից, ասված է, թե նրան առաջարկվել է նախագահի պաշտոն, բայց պայմանով, ու նա մերժել է: Ի վերջո, իրականում որեւէ պաշտոն Հանրապետական կուսակցությունը խոստացե՞լ էր նրան:
- Գագիկ Ծառուկյանի այդ տեքստը, որը հրապարակվեց մամուլում, այդպես էլ տեսագրությունը չտեսանք, թե ինչու` երեւի նորմալ չէր խոսել, բայց դա երկրորդական խնդիր է: Այնուամենայնիվ, այդ տեքստում, որտեղ ասված է, թե նրան առաջարկվել է նախագահի պաշտոն, իհարկե, ընդամենը խոսակցություններ են: Եվ այդ նույն խոսակցությունները պտտվում են մասսաների մեջ, իբր թե, Ծառուկյանին առաջարկում են նախագահ` նոր Սահմանադրությամբ, եւ նա էլ չի համաձայնում: Բնականաբար, սա նշանակում է, որ Ծառուկյանն այսօր իր պահվածքով ձգտում է դառնալ նախագահ` մեծ լիազորություններով: Բայց եթե նույնիսկ նրան պաշտոն առաջարկած լինեինք, չնայած այդպիսի բան չի եղել, նման բաժանումներ չեն լինում իշխանության եւ ընդդիմության մեջ: Երբ կգա, ընտրությունների ժամանակ թեկնածությունը կդնի, կընտրվի կամ` ոչ, առաջարկելը ո՞րն է: Ի վերջո, պետք է ընտրություն լինի չէ՞: Չեմ կարծում, որ Գ. Ծառուկյանն այն անձնավորությունն է ու այնքան հզոր, որ նրա հետ պետք է փոխզիջման գնալ եւ առաջարկություններ անել: Նախագահ դառնալու ճանապարհը ընտրութունն է, սա է ժողովրդավար երկրում միակ տարբերակը. առաջարկելով եւ տալով չէ: Եթե այդպես լիներ, կսկսեինք ոչ թե ընտրություն անել, այլ ներքին կարգով կբաժանեինք պաշտոնները` կվերջանար, կգնար: Բացի այդ, ամեն ընտրություններին դրսից ներկա են միջազգային դիտորդներ, որոնք վերջում նայում են` ով է ընտրվել, ով չի ընտրվել: Սա մակարդակի խնդիր էլ է, եւ եթե նույնիսկ այդ տեքստերը գրելուն մասնակցում է նա կամ չի մասնակցում, ախր, պիտի տրամաբանական բաներ գրվեն, որ ժողովուրդը հավատա դրան: Մինչդեռ օրենսդրական ընտրական գաղափարներից հեռու բաներ են գրում:

«ՆՐԱՆՑ ՔԱՂԱՔԱԿԱՆ «ՆՎԱԳԱԽՈՒՄԲԸ» ՏԱՐԲԵՐ
ԲԱՆԵՐ է ԵՐԳՈՒՄ»


-Այս իրավիճակում ի՞նչ դերակատարություն կարող են ստանձնել ՀԱԿ-ն ու «Ժառանգությունը», որոնք շտապեցին ԲՀԿ-ի մոտ:

- Նախկինում «եռյակն» ինչ-որ համաձայնության չէր գալիս` հանրահավաքների, նստացույցերի հարցում, որտեղից երեւաց, որ ՀԱԿ-ը, ապա «Ժառանգությունը» որոշակի առումով հետ քաշվեցին: Բայց հիմա, երբ Գագիկ Ծառուկյանը նեղն է ընկել, կարծում եմ` արդեն շատ պայմանների համաձայնել է: Խնդրեմ, արդյունքում այդ նստացույցերին ու հանրահավաքներին, որոնց նախկինում չէր համաձայնում ԲՀԿ-ն` Գ. Ծառուկյանի ղեկավարությամբ, այսօր արդեն համաձայնում է: Իհարկե, ՀԱԿ-ն ու «Ժառանգությունը» ընդդիմություն են, պարզապես, նրանց միասնությունն է անհասկանալի: Այդ «եռյակում» ՀԱԿ-ն ու ԲՀԿ-ն համաձայնում են մտնել ԵՏՄ, իսկ «Ժառանգությունը»` ոչ: Րաֆֆի Հովհաննիսյանը մի բան է ասում, մյուսները` այլ: Նրանց քաղաքական «նվագախումբը» տարբեր բաներ է երգում` հինգ հոգով տասը երգ են երգում, եւ հասկանալի չէ` վերջն ինչ է լինելու: Այնպես որ, կապրենք ու կտեսնենք, բայց փետրվարի 20-ին ես առանձնապես ինչ-որ իրադարձությունների չեմ սպասում, որ եսիմ ինչ հեղափոխություններ կանեն: Իշխանություններն այսօր վճռական են. վճռական են ինչպես ազգային անվտանգությունը պահպանելու, այնպես էլ թույլ չտալու, որ որեւէ վտանգ սպառնա դրան: Մենք ունենք սպառնալիքներ դրսից եւ պետք է դիմակայենք դրան շատ ճիշտ ձեւով: Եթե իրենք ասում են, որ չի կարելի գնալ սահմանադրական փոփոխության, երբ սահմանները պատերազմական իրավիճակում են, ապա ես ասում եմ` չի կարելի գնալ հեղափոխությունների եւ բռնությունների, երբ իսկապես սահմաններում պատերազմի ուրվականն է պտտվում:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ


Հ.Գ.-
Հարցազրույցի շարունակությունը կարդացե՛ք «Իրավունք» թերթի վաղվա տպագիր համարում:

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում