ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ "ՄԱՅԴԱՆԻ" ԺԱՄԱՆԱԿԱՎՐԵՊ ՄԵԿՆԱՐԿԸ
Արխիվ 12-16ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ "ՄԱՅԴԱՆԻ" ԺԱՄԱՆԱԿԱՎՐԵՊ ՄԵԿՆԱՐԿԸ
Եվ այսպեսª ուկրաինական ճգնաժամի առնչությամբ անցած շաբաթ Մինսկում Պուտին-Մերկել-Օլանդ-Պորոշենկո ձեւաչափով պայմանավորվածությունները, որն արդեն կնքվել է "Մինսկ-2" անվամբ, մտել են գործնական իրականացման փուլ: Մասնավորապեսª նախօրեից, լավ, թե վատ, Դոնբասի շուրջ հաստատվել է հրադադարի ռեժիմ, որին, ըստ "Մինսկ-2"-ի, պետք է հաջորդի ծանր զինտեխնիկայի ետքաշումը ճակատային գծից, ապաª պայմանագրով նախատեսված մյուս քայլերը:ՎԱՇԻՆԳՏՈՆՆ ԱՆՑՆՈՒՄ Է ՀԱԿԱԳՐՈՀԻ
Չնայած այդ նախնական քայլերին, ինչպես եւ արդեն առիթ ունեցել ենք ենթադրել, "Մինսկ-2"-ը "պայթեցնելու" փորձեր լինելու են, ավելի կոնկրետª արդեն իսկ կան: Նկատի ունենք, որ եթե Եվրոպային եւ Ռուսաստանին հաջողվի ԱՄՆ-ի սարքած այդ ուկրաինական հրդեհը մարել, ու ամենեւին էլ ոչ Վաշինգտոնի նախընտրած սցենարով, դա վերջինիս համար, առանց չափազանցության, կարող է ունենալ մահացու հետեւանքներ: Պատճառները մի քանիսն են: Նախª սիրիականից հետո ուկրաինական պարտությունը ծանր հետեւանքներ է խոստանում ոչ միայն նախագահ Օբամային եւ նրա ներկայացրած "դեմոկրատներին", այլեւ ամերիկյան ողջ ներքին ու արտաքին քաղաքականությանը: Հաջորդը. "Մինսկ-2"-ի քննարկումների ընթացքում, համենայնդեպսª եզրափակիչ փաստաթղթում, Մերկելը, Օլանդը եւ նույնիսկª Պորոշենկոն բառ անգամ չասացին Ղրիմի մասին, ինչը, ըստ էության, նշանակում է թերակղզու ներկայիս կարգավիճակի դե ֆակտո ընդունում. մինչդեռ միայն Ղրիմը նախաճգնաժամային ժամանակաշրջանի համեմատ որակապես ամրապնդում է Ռուսաստանի ռազմավարական դրությունը: Դրանից զատª ուկրաինական ճգնաժամի "հաշվին" Ռուսաստանը կարողացավ նաեւ ավարտին հասցնել ԽՍՀՄ-ի փլուզումից հետո հազար ու մի տիրոջ ¥այդ թվումª արեւմտյան կապիտալի¤ ձեռքն անցած նավթագազային համակարգը պետական վերահսկողության տակ առնելու գործընթացը, Չինաստանի միջոցով այն դուրս բերել եվրոպական կախվածությունից եւ այլն: Դրա հետ մեկտեղª նավթի գների ու դրանով պայմանավորվածª ռուբլու անկման սպասված գործընթացն արդեն գրեթե ավարտված է, ընդ որումª ժամանակին Օբամային այդքան ոգեւորած ամերիկյան "սլանցային հեղափոխության" ծանր պարտությամբ. սկսած անցած տարվա հոկտեմբերից` շահագործումից դուրս է եկել մոտ 500-ի կարգի նավթարդյունահանող աշտարակ, իսկ դեռ գործող 1100 աշտարակներից 300-400-ն էլ առաջիկա ամիսներին կարող են նույն վիճակում հայտնվել:
Իսկ դա, իհարկե, ենթադրում է համաշխարհային նավթարդյունահանման ծավալների շեշտակի կրճատում, գների թռիչք մինչ այս չտեսնված մակարդակով: Իսկ դրանից, հասկանալի է, նախ օգտվելու են ռուսները, պարսիկներն եւ արաբական նավթարդյունահանողները, իսկ դա այնպիսի շահերի համադրություն է, որն արդեն խոր կնճիռներ է առաջ բերել Սաուդյան Արաբիայի եւ ԱՄՆ-ի հարաբերությունների վրա: Մյուս կողմից էլª էներգակիրներ ներկրող չինական տնտեսությունը գնային այդ հեռանկարից համեմատաբար քիչ կտուժիª ռուսների հետ էներգետիկ ծրագրերի շնորհիվ: Բայց ահա նման ծրագրերից ու, մասնավորապես "Հարավային հոսքից" զրկված Եվրոպան կանգնում է թանկ էներգակիրներով տնտեսություն ունենալու հեռանկարի շեմին, երբ ներկայումս առանց այդ էլ ունի թանկ, այսինքնª աստիճանաբար մրցակցային պարտություններ կրող արտադրություն: Ուրեմն Եվրոպան համեմատաբար էժան էներգակիրների համար ուզած-չուզած չի՞ գնալու "ռուսի դուռը". թերեւս իր համար հույժ վտանգավոր այս հեռանկարը եւս Վաշինգտոնը չի կարող աչքաթող անել: Առավել եւս, որ այս բոլոր միանգամայն ռեալ տնտեսաքաղաքական հեռանկարներն իր էական ազդեցությունն են թողնելու բուն ամերիկյան տնտեսության եւ, վերջապես, նորին մեծություն դոլարի վրաª "նավթադոլար" հասկացությամբ հանդերձ:
Այս հեռանկարները հաշվի առնելովª "Մինսկ-2"-ից հետո Վաշինգտոնը պետք է լուծի առաջնահերթ մի շարք խնդիրներ: Ամենակարեւորըª Ուկրաինան չպետք է խաղաղվի: Դրանից հետո, եթե միայն Ուկրաինան բավարար չէ Ռուսաստանին թուլացնելու համար, ուրեմն պետք է հակառուսական այլ ճակատներ բացել: Եվ վերջապեսª "Մինսկ-2"-ը ցույց տվեց, որ Եվրոպան, վախենալով մեծ պատերազմից, կարող է եւ շատ հարցերով ռուսների հետ գնալ սեպարատ պայմանավորվածությունների: Իսկ դա հուշում է, որ Հին աշխարհամասում Վաշինգտոնն իր երբեմնի հստակ վերահսկողությունը վերականգնելու խնդիր եւս ունի:
ԻՆՉՔԱՆՈ՞Վ Է ՌԵԱԼ ՀԱՅԿԱԿԱՆ "ՄԱՅԴԱՆԸ"
Մի խոսքովª ամենեւին էլ պատահական չէր, որ դեռ չէր հասցրել չորանալ "Մինսկ-2"-ի թանաքը, երբ Վաշինգտոնից սկսվեցին հայտարարությունները, թե մեկ էª Ուկրաինային զինելու հարցը դեռ իրենց օրակարգում է: Բնականաբարª պատահական չէր նաեւ, որ ուկրաինական ոչ պետական ռազմական խմբավորումները մեկը մյուսի ետեւից սկսեցին հայտարարել, թե իրենք չեն ընդունում "Մինսկ-2"-ը եւ կշարունակեն պատերազմել: Իսկ այն փաստը, որ նույն փաստաթղթի տակ իր ստորագրությունը դրած Պորոշենկոն նույնիսկ չարձագանքեց այդ սպառնալիքին, իհարկեª ավելորդ անգամ հուշում է, որ նա երկրում չունի ռեալ վերահսկողություն եւ ցանկացած պահի կարող է հայտնվել իր նախորդիª Յանուկովիչի կարգավիճակում:
Քայլեր նկատվում են նաեւ երկրորդ խնդրիª հակառուսական այլ ճակատներ բացելու ուղղությամբ: Այն, որ այդ նպատակով լավագույն թիրախը հարավկովկասյան տարածաշրջանն է, հին ճշմարտություն է: Եվ չմոռանանք, որ դեռ անցած տարվանից Ղարաբաղի շուրջ իրավիճակը պայթեցնելու տեսքով նման փորձեր եղան ու դեռ շարունակվում են: Միայն թեª Ալիեւը կարծես թե գիտակցում է, որ լայնամասշտաբ պատերազմի անցնելը կընկալվի ոչ միայն Հայաստանի, այլ նաեւ ՌԴ-ի եւ, նույնիսկ, Իրանի դեմ ուղղված քայլª դրանից բխող հետեւանքներով հանդերձ: Ու եթե Ալիեւը տատանվում է, ապա, ինչպես քանիցս ներկայացնելու առիթ ունեցել ենք, կարելի է կենտրոնանալ "Բ" պլանի վրաª փորձել նախ Հայաստանը պայթեցնել ներսից: Եվ այն, որ սկսած Գյումրիի եւ Լաչինի միջադեպերից, վերջացրած այս օրերի ներքաղաքական զարգացումներով, հիշեցնում է ստանդարտ "մայդանային" սցենար, դժվար չէ պատկերացնել, թե Վաշինգտոնն ինչ լրջությամբ է կենտրոնացած այդ խնդրի լուծման վրա: Այլ հարց է, թե փաստացի ինչի կարող է հասնել ինչպես Հայաստանում, այնպես էլª Դոնբասում:
Հայաստանի հետ կապված ԲՀԿ-ական Միքայել Մելքումյանը մի հետաքրքիր փակագիծ է բացում. "Մենք նախատեսում էինք այս ամենը, սակայն մարտի կեսերին: Բայց քանի որ ելույթը ¥ՀՀ նախագահի- հեղ.¤ հիմա հնչեց, ապա մենք հիմա արդեն գնում ենք արտահերթ իշխանափոխության": Մի կողմ թողնելով, որ սա Հայաստանը երկրորդ Ուկրաինայի վերածելու արդեն իսկ մշակված ծրագրերի մասին ինքնախոստովանություն է, անցնենք գլխավոր իմաստին: Այսպեսª Վաշինգտոնը հայկական "մայդանի" մեկնարկը պատրաստվում էր տալ մոտ մեկ ամսից ¥իհարկե, մասամբ այդ ժամկետը պետք է կապել նաեւ Ցեղասպանության 100-ամյակի հետ¤: Մյուս կողմից էլ, երբ երկու-երեք շաբաթ առաջ պաշտոնական Երեւանը հայտարարեց, որ սահմաններին հակառակորդին հետայսու կանգնեցնելու են կանխարգելիչ հարվածների միջոցով, ապա այժմ կարելի է հասկանալ, որ այդ ռազմավարությունը նաեւ ներքին "ճակատում" է գործելու: Դրա հետ մեկտեղ, անշուշտ, պատահական չէ, որ այս ներքին "կանխարգելիչ հարվածի" մեկնարկը տրվեց "Մինսկ-2"-ի հետ նույն օրը: Ընդ որումª ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի անփառունակ մոսկովյան այցն էլ հուշում է, որ Կրեմլն էլ իր հերթին աշխարհաքաղաքական առումով ոչ մի պարագայում չի հանդուրժի այդքան գլխացավանք առաջացրած ուկրաինական մայդանի հայաստանյան կրկնությունը: Իսկ այդ գլոբալ աջակցությունը թիկունքին ունենալովª ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն իր հայտնի ելույթով, ըստ էության, ակնարկեց, որ ոչ մի պարագայում չի կրկնի Յանուկովիչիª իրավիճակն այդպես անհուսալիորեն ձեռքից բաց թողնելու կոպիտ սխալը, հենց որն էլ դարձավ ուկրաինական մայդանի հաջողության եւ Ուկրաինայի այս մեծ ողբերգության հիմնական պատճառը: Մի խոսքովª "գունավոր մայդանները" հաջողության շանս ունեն միայն կոնկրետ պետության աշխարհաքաղաքական "թիկունքի" բացակայության ու դրա փոխարեն վաշինգտոնյան "դեմոկրատական" բուռն ճնշումների արդյունքում: Հայաստանի պարագայում նախ կա գլխավորըª միանգամայն ռեալ աշխարհաքաղաքական "թիկունքը" ի դեմս ՌԴ-ի: Իսկ ահա "դեմոկրատական գրոհի" համար ներքին մեծ աղմուկը նոր-նոր էին սկսել սարքել: Մինչդեռ ՀՀ նախագահի ելույթը պարզապես պարտադրեց մեր "հեղափոխականներին"ª գնալ հայաստանյան "մայդանի" ժամանակավրեպ մեկնարկիª նաեւ զրկելով արտաքին "դեմոկրատական" աջակցությունը "հասունացնելու" հնարավորությունից: Առավել եւս, որ նոր-նոր այս օրերին Հայաստան հասած ամերիկյան դեսպանից ժամանակի սղության պատճառով շատ բան ակնկալելը հազիվ թե իրատեսական լինի: Եվ այս ամենից հետո երեկ ՀՀ ԱԺ-ից ամերիկյան ծագումնաբանությամբ հայ-թուրքական տխրահռչակ արձանագրությունները ՀՀ նախագահի կողմից հետ կանչելու փաստը թերեւս վերջնականապես է հուշում, թե իրականում ինչ գլոբալ պայքար է ծավալվել Հայաստանում:
Բայց վերադառնալով "Մինսկ-2"-ին` նկատենք, որ Դոնբասի հրամանատարությունն արդեն իսկ բաց տեքստով հայտարարում է, որ եթե զինադադարը չպահպանվի, ապա այս անգամ իրենք կվերցնեն նաեւ Խարկովը: Այսինքնª Օբաման նաեւ պետք է հաշվարկի, թե պատերազմի նոր փուլը հետագայում իրեն էլ ավելի սեւերես չի՞ դարձնի: Եվ եթե այո, ապա հայաստանյան "մայդանն" էլ է կորցնում իր իմաստը, այսինքնª մեր "հեղափոխականներն" իրենց ենթարկում են հերթական անգամ "քցվողի" դերում հայտնվելու վտանգին:
ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

