ԶԱՐՄԱՆՔ

Արխիվ 12-16

Ինչքան էլ զարմանալի լինի, բայց նույնիսկ անընդունելի գործիչները երբեմն-երբեմն ճիշտ բան են ասում մոտավորապես այնպես, ինչպես փչացած ժամացույցն օրը երկու անգամ ճիշտ ժամանակ է ցույց տալիս: Այսպես, լոնդոնասեր ՍՏՅՈՊԱ ՍԱՖԱՐՅԱՆԸ շատ ճիշտ նկատել է. "Զավեշտալի էր կարդալը: Ես զարմացած եմ, որ Քոչարյանը ընդդիմության անունից հավաստիացումներ է տալիս, այն տպավորությունն է, որ ընդդիմությունը նրա գրպանում է դրված: Փաստացի, նա չպիտի նման իրավունք ունենար` ընդդիմության անունից խոսելու: Ընդդիմությունը պետք է ասի. "Դու ով ես, որ մեր անունից խոսես, քո համար չափազանց կարեւոր անձնավորությանը մեր հովանավորության տակ վերցնենք": Իր հարցազրույցով Ռոբերտ Քոչարյանն ապացուցեց, որ ինքն է կանգնած այս ամենի ետեւում, փաստացիորեն, գցելով Ծառուկյանի հեղինակությունը. եթե մինչ նրա հարցազրույցը դիտորդներն ասում էին, որ հայտնի ելույթից հետո, բարձրացել է Ծառուկյանի հեղինակությունը, ապա Քոչարյանի հարցազրույցից հետո այն միանշանակ ընկավ: Փաստորեն` Քոչարյանն է որոշում` ինչ է լինելու հանրահավաքում, զգուշացնում է կոշտ քայլերի մասին, իհարկե, այդ հանրահավաքը լինելու է ոչ այլ ինչ, քան Ծառուկյանին պաշտպանելու հանրահավաք": Բայց, եթե, օրինակ, ԼՏՊ-ն է իրեն ընդդիմության տեղ դնում, Քոչարյանն ինչո՞վ է պակաս, որ չփորձի այդ նույն դաշտում հայտնվել: Ուղղակի տարբերությունն այն է, որ ՀՀ առաջին նախագահի չարագործությունները գրեթե բոլորն են մոռացել, իսկ երկրորդինը շատերը դեռ հիշում են:
Ի դեպ, այն, որ ԲՀԿ-ն` իր արբանյակներով հանդերձ, տիպիկ ՄԱՅԴԱՆԱՅԻՆ կառույց է, երեւում է այն հանգամանքից, որ ՀՀԿ-ի եւ Սերժ Սարգսյանի դեմ տարածված 10 արտախորհրդարանական կուսակցությունների եւ 40 ՀԿ-ների հայտարարության մեջ, մասնավորապես ասված է. "Դիմում ենք Հայաստանում հավատարմագրված դիվանագետներին` ձեր ձայնը բարձրացրեք երկրում սկիզբ առած ակնհայտ քաղաքական հետապնդումերի ու քաղաքական ինկվիզիցիայի դեմ": Իսկ ովքեր են դիմում օտարերկրյա դեսպաններին` միայն ու միայն  հակապետական տարրերը, մայդանչիները: Ի դեպ, ԲՀԿ-ում էլ ստեղծվել է "իրավական խումբ", որի գործառույթի մեջ մտնում է նաեւ ամեն մի ոստիկանություն տարված ԲՀԿ-ականի մասին անմիջապես տեղյակ պահել դեսպանատներին, իսկ ինչ վերաբերում է վերը հիշատակված կուսակցություններին եւ ՀԿ-ներին, ապա դրանք "ԲՀԿ+" ֆորմատի մեջ մտնող հենց "+"-ն են:
Հետաքրքիր է, որ ՎԱՐԴԱՆ ՕՍԿԱՆՅԱՆԸ, Նաիրա Զոհրաբյանը եւ այլք, հայտարարել են, որ Ծառուկյանի ձերբակալության դեպքում անցնելու են նստացույցի եւ նույնիսկ... հացադուլի: Դե, մեծ պահքի շրջանն է, ինչու չհետեւել Րաֆֆի Հովհաննիսյանի օրինակին եւ պաս պահելը չհամատեղել քաղաքական ակցիայի հետ: Բայց... Օսկանյանի պարագայում կարելի է պատկերացնել, թե նրա հացադուլը ինչ տհաճ մթնոլորտ կստեղծի Ազատության հրապարակում: Ախր, շատ սիվիլիթասն է...
Մեղմ ասած, մեր գործընկեր Սաթիկ Սեյրանյանի նկատմամբ վերջին տարիներին երբեւէ ջերմ վերաբերմունք չենք տածել, սակայն այն, ինչ նրա նկատմամբ արեց "ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄ" կոչվող կայքը, այնքան գարշելի է, որ հաստատ կարող ենք ասել` դա չգիտենք ինչական ժամ է, սակայն հաստատ ոչ հայկական: Կոնկրետ Սաթիկ Սեյրանյանի "մեղքը" այն էր, որ "Արմենիա" հեռուստաընկերությամբ հենց նրա հաղորդաշարով էր հանդես եկել Արմեն Աշոտյանն իր այն հարցազրույցով, որից "հղի" են մնացել բազում "հեղափոխականներ": Այդտեղ բացել են "18+" բաժին եւ ամենազազրելի բառապաշարով զազրախոսում են ե՛ւ քաղաքական գործիչների, ե՛ւ այլոց դեմ, ովքեր չեն կիսում ԲՀԿ-ի տեսակետը: "Ֆեյսբուքից" ամենագարշելի գրառումները կայք բերող այդ վայ-ԶԼՄ-ին գնահատական չենք տա, քանզի իրական գնահատական նրանց հնարավոր է տալ միայն "18+" բառապաշարով: Ընդամենը մնում է ասել` "յախք":

Զարմացած է
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում