"ԵՐԲ ՆԱԽԿԻՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԲՀԿ-Ի ՀԵՏ ԿՐԱԿՈՒՄ ԷՐ ԺՈՂՈՎՐԴԻ ՎՐԱ..."

Արխիվ 12-16

"ԵՐԲ ՆԱԽԿԻՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԲՀԿ-Ի ՀԵՏ ԿՐԱԿՈՒՄ ԷՐ ԺՈՂՈՎՐԴԻ ՎՐԱ..."

"Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ" կուսակցության նախագահ ՍՈՍ ԳԻՄԻՇՅԱՆԻՑ "Իրավունքը" հետաքրքրվեց` հավանակա՞ն է, որ ՀԱԿ-ը դուրս գա "եռյակից", քանի որ ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը չի հանդուրժի, որ "եռյակի" լիդեր լինի ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը:
Սոս Գիմիշյանը ոչինչ  չբացառեց. "ԱԺ-ում  յոթ մանդատ ունենալը դա էլ էր մեծ կոմպրոմիս: Ըստ էության` ՀԱԿ առաջնորդը համաձայնեց  իշխանության մաս կազմել, քանի որ յոթ մանդատը իշխանությունը տվեց":
Կուսակցության նախագահը համոզված է` Հայաստանում չի կարող լինել Գագիկ Ծառուկյան նախագահ:
Ինչ վերաբերում է "Ժառանգության" առաջնորդ  Րաֆֆի Հովհաննիսյանի` ԲՀԿ ղեկավարին սատարելուն եւ ԲՀԿ-ի հետ համագործակցելուն, այն դեպքում, երբ, ինչպես նշեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը, ԲՀԿ-ական տարբեր կայքեր քննադատում են Րաֆֆի Հովհաննիսյանին ու նրա կուսակիցներին, Սոս Գիմիշյանն այսպես արձագանքեց. "Ինչ-որ տեղ համաձայն եմ, բայց քաղաքականության մեջ չեն լինում հավերժ  բարեկամներ ու թշնամիներ: Քանի որ բարոյականության կողմնակից եմ, համարում եմ,  որ ո՛չ Լեւոն Տեր-Պետրոսյանը, ո՛չ Րաֆֆի Հովհաննիսյանը  այնտեղ անելիք չունեն (նկատի ունի ԲՀԿ-ի հետ համագործակցությունը-խմբ.): Երբ 2008-ին  իշխանությունը նաեւ ԲՀԿ-ի հետ կրակում էր Լեւոն Տեր-Պետրոսյանի վրա, էդ տասը զոհը... հենց իր արյունն էին թափում (նկատի ունի ՀԱԿ առաջնորդին-խմբ.): Չեմ հասկանում նաեւ Րաֆֆի Հովհաննիսյանի համագործակցությունը ԲՀԿ-ի հետ":

ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում