ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ՍԻՄ ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅԱՆ ՆԻՍՏ

Արխիվ 12-16

ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ՍԻՄ ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅԱՆ ՆԻՍՏ

Փետրվարի 14-ին ՍԻՄ կենտրոնական գրասենյակում տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության նախագահության ընդլայնված նիստ, որը վարեց կուսակցության նախագահ Հայկ Բաբուխանյանը: Օրակարգում էր ներքաղաքական իրավիճակի մասին, ինչպես նաեւ "Իրավունք" թերթի դեմ համասեռամոլների միջազգային լոբբինգի ծավալած արշավին հակազդելու հարցերը:
Հիշեցնենք, որ ՀՀԿ խորհրդի նիստում իր ելույթում Հայկ Բաբուխանյանը հայտնեց ՍԻՄ կուսակցության կողմից ՀՀ Նախագահի քաղաքական վերլուծությունը, գնահատանքները եւ եզրակացությունները ամբողջությամբ կիսելու եւ նշված ներքաղաքական քայլերին աջակցելու մասին:
ՍԻՄ նախագահությունը խստիվ դատապարտեց ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի եւ ԲՀԿ մի շարք գործիչների փորձերը` երկրի քաղաքական համակարգը ապակայունացնելու, խարխլելու ուղղությամբ վերջերս կատարված քայլերը: Ակնհայտ է, որ չի կարելի թույլ տալ ներքաղաքական հարաբերություններում հակասահմանադրական շանտաժի կիրառում, ինչը բազմիցս հնչեցվել է ինչպես Գագիկ Ծառուկյանի, այնպես էլ իր որոշ թիմակիցների կողմից: Առավել վտանգավոր է, որ երկրի քաղաքական համակարգի դեմ ԲՀԿ-ի աապակայունացման փորձերի վերջնական նպատակն է Հայաստանում իրականացնել գունավոր հեղաշրջում, որը ուկրաինական մայդանի նմանությամբ ուղղված կլինի հայ-ռուսական ռազմավարական դաշնակցության դեմ: Վերոհիշյալ նարնջագույն հեղաշրջման փորձի թիկունքում ակնհայտ է նաեւ Ռոբերտ Քոչարյանի, Լեւոն Տեր-Պետրոսյանի, ամերիկացիներ Րաֆֆի Հովհաննիսյանի, Վարդան Օսկանյանի ազգադավ գործունեությունը:
ՍԻՄ նախագահությունը նշում է, որ առավել վտանգավոր է, որ Գագիկ Ծառուկյանի եւ իր թիկունքում կանգնած ուժերի` մեր երկրի պետականության նավակը ճոճելու գործընթացը սկսեց անմիջապես Ցեղասպանության 100-րդ տարելիցի նախաշեմին, երբ մենք ազգովի ունենք լրջագույն առաքելություն: ՍԻՄ կուսակցությունն անթույլատրելի է համարում նաեւ Սփյուռքում ԲՀԿ-ի կողմից նախաձեռնած պառակտիչ գործողությունները: Օլիգարխիայի հակազգային նկրտումները, Ռոբերտ Քոչարյանի եւ Լեւոն Տեր-Պետրոսյանի ռեվանշիստական ձգտումները պետք է կանխել այսօր` օրենքի ողջ խստությամբ, հակառակ դեպքում Հայաստանը կընկղմվի միջնադարյան ֆեոդալական մտածելակերպի, տոտալիտարիզմի ու անձի պաշտամունքի մռայլ ժամանակաշրջանի մեջ: Հակաժողովրդավարական, օլիգարխիկ ռեժիմը "թագավորի, իշխան-օլիգարխների" եւ նրանց թիկունքում կանգնած նավավարների հետ միասին Հայաստանում վերջ կդնի քաղաքացիական ազատությունների եւ ժողովրդավարական նվաճումների դժվարությամբ ձեռք բերված հիմքերը:
ՍԻՄ նախագահությունը անհրաժեշտ է գտնում հատուկ ուշադրություն դարձնել այն ԶԼՄ-ներին ու հասարակական կազմակերպություններին, որոնք սնվելով օլիգարխիկ կամ արեւմտյան կերակրատաշտերից, քարոզում են անձի պաշտամունքը եւ միաժամանակ հանդես են գալիս ազգային արժեհամակարգի ու միասնության դեմ: Ժամանակն է այս ոլորտում նույնպես  սահմանել օրինականություն եւ թափանցիկություն:
ՍԻՄ նախագահությունը գտնում է, որ օրենքի դիկտատուրայի հաստատման հետ մեկտեղ, պետք է զարկ տալ ազգային միասնության մթնոլորտի ձեւավորմանը: Ազգի էներգիան պետք է մղել ոչ թե աթոռա ու պաշտոնակռվի, միմյանց վարկաբեկելու, փնովելու, այլ գոնե մինչեւ ապրիլի 24-ը համազգային էներգիան պետք է ներդրված լինի թշնամուն հաղթելու ուղղությամբ: ՍԻՄ նախագահությունը հաշվի առնելով միջազգային անբարենպաստ ու արագ փոփոխվող իրավիճակը, կոչ է անում բոլոր քաղաքական եւ հասարակական ուժերին, առաջին հերթին ԲՀԿ-ին, մինչեւ համազգային կարեւորություն ունեցող Ցեղասպանության 100-րդ տարելիցը զերծ մնալ ներազգային պառակտումներից: Իսկ բոլոր նրանք, ովքեր կփորձեն իրենց անձնական կամ խմբակային շահերից ելնելով` այս ճակատագրական պահին ճոճել հայոց պետականության նավակը, մայդանային պառակտում մտցնել հայ հասարակության մեջ, պետք է գնահատվեն որպես դավաճաններ եւ ստանան համապատասխան վերաբերմունք:
ՍԻՄ նախագահությունը եւս մեկ անգամ վերահաստատեց, որ ամբողջությամբ աջակցում է ՀՀ նախագահին` օրինականության հաստատման գործընթացին եւ ազգային միասնության գաղափարին:

ՍԻՄ լրատվական ծառայություն

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում