ԲՀԿ-Ն ԱՄՆԵԶԻԱՅՈ՞Վ Է ՏԱՌԱՊՈՒՄ
Արխիվ 12-16ԲՀԿ-Ն ԱՄՆԵԶԻԱՅՈ՞Վ Է ՏԱՌԱՊՈՒՄ
"Հարստության մեծ մասը օլիգարխների ձեռքին է, դա էլ են խլելու նրանցից: Գագիկ Ծառուկյանը թող հասկանա, որ 10 տարի հետո նա բոմժ է լինելու. բոլո՛րը թող հասկանան...": Այս մասին դեռեւս 7 տարի առաջ հայտարարել էր ՀՀ 1-ին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը Կոտայքի մարզի Արզական գյուղի բնակիչների հետ նախընտրական հանդիպման ժամանակ: "Իրավունքը" ԲՀԿ անդամ Միքայել Մելքումյանից հետաքրքրվեց` համաձա՞յն է, որ ՀԱԿ առաջնորդի կանխատեսումն իրականանում է: Միքայել Մելքումյանը հարցադրման կեսից ասաց, որ իր համար ամեն ինչ պարզ է, եւ ինքը չի անդրադառնում դրան. "Անձնական վիրավորանքների դաշտ չեմ մտնում":
Հետաքրքիր է` ինչպես է ԲՀԿ-ն ու նրա առաջնորդը այսօր համագործակցում ոչ միայն իշխանությանը, այլեւ ԲՀԿ-ին ու տարբեր քաղաքական գործիչներին վիրավորանքներ հասցրած ՀԱԿ-ի հետ: Չլինի՞ ԲՀԿ-ն դեռ շոկային այնպիսի իրավիճակում է, որ ամնեզիայով է տառապում:

