«ՊԵՏՔ Է ՀԻՄՆԱՎՈՐ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ ՆԵՐԿԱՅԱՑՆԵՆ, ՈՐ ԱՅԴ ԳՈՒՄԱՐՆԵՐԸ ՆՄԱՆ ԵՐԿՐՆԵՐԻՑ ՉԵՆ ՍՏԱՑԵԼ»
Արխիվ 12-16«ՊԵՏՔ Է ՀԻՄՆԱՎՈՐ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ ՆԵՐԿԱՅԱՑՆԵՆ, ՈՐ ԱՅԴ ԳՈՒՄԱՐՆԵՐԸ ՆՄԱՆ ԵՐԿՐՆԵՐԻՑ ՉԵՆ ՍՏԱՑԵԼ»
«Հիմնադիր խորհրդարան» կոչվող քաղաքացիական նախաձեռնությունը, որը «100-ամյակն առանց ռեժիմի» կոչերով է հանդես գալիս ու վերջերս աչքի ընկավ` Արցախում բախում ստեղծելով` ԼՂՀ ոստիկանության հետ, օրերս հաղորդագրություն էր տարածել, որում մասնավորապես ասված է. «Ս.թ. փետրվարի 3-ին ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանն իրեն թույլ է տվել զրպարտիչ եւ վիրավորական արտահայտություններ` «Հիմնադիր խորհրդարանի» եւ դեպի Արցախ ավտոերթի մասնակիցների հասցեին: Նա, մասնավորապես, համոզմունք է հայտնել, որ «Հիմնադիր խորհրդարանի» անդամներն իրենց երթն իրականացրել են թուրք-ադրբեջանական փողերով: «Հիմնադիր խորհրդարանը» եւ ավտոերթի մասնակիցները պատրաստվում են ընդդեմ Գ. Մելիքյանի համապատասխան հայցադիմում ներկայացնել դատարան` հրապարակայնորեն վիրավորանք հասցնելու եւ զրպարտություն կատարելու համար նրան օրենքով սահմանված կարգով պատասխանատվության կանչելու նպատակով»: Այս մասին «Իրավունքը» փորձեց պարզաբանում ստանալ պարոն ՄԵԼԻՔՅԱՆԻՑ, ով նշեց. «Ես որեւէ տեղեկություն չունեմ, կարծում եմ, որ պետք է հիմնավոր փաստաթղթեր ներկայացնեն, որ իրենք այդ գումարները նման երկրներից չեն ստացել»:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

